ԱՅՍՕՐՎԱ ԱՇԽԱՐՀԸ ԵՎ ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ՇԱՐԺՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

28 Հոկտեմբերի 2021

Եթե նայենք այսօրվա աշխարհին, կնկատենք, «անչափ վտանգավոր» շարժման մի ընթացք, որը Մարքսիստ տեսաբան Ամինը պատկերացնում էր ապագայի կապիտալիստական համակարգի համար: 1992 թվականին Սամիրա Ամինը մի փոքրիկ գրքույկ «Խառնաշփոթ Կասրություն» անվան տակ հրատարակեց, որը լույս է տեսել նաև «Ամերիկայի «Մանթլի Ռիվիու» թերթում: Նա իր գրքույկում այս հարցն էր առաջա քաշել թե արդյո՞ք համաշխարհայնացման գաղափարախոսության տիրապետության հիման վրա հնարավոր է այս եզրակացության հանգել, որ երկրագնդի բոլոր հասարակությունները արդյո՞ք պետք է հանձնվեն այն բանականության հիմունքներին, որ իշխում է համաշխարհային կապիտալի տարածման իրողության վրա: Չնայած այս տեսությունը ներկայումս իշխող մի տեսություն է, սակայն ոչ միայն ոչ տրամաբանական և սխալ է, այլ նաև անչափ վտանգավոր:

1991-1992 թվականներին, երբ տեղի ունեցավ ԱՄՆ-ի հարձակումը Իրաքի դեմ, փլուզվեց Սովետական Միությունը և Չինաստանը ինտեգրվեց համաշխարհաին տնտեսությունում, ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Բուշ հայրը հայտարարեց «Աշխարհի նոր կարգի» մասին, որ իբրև թե կապիատալիզմը մեկ անգամ ու մշտական ձևով հաղթել է: Ոչ մի բան չի կարող կանգնեցնել համաշխարհային կասրության տարածումը Ամերիկայի գլխավորությամբ և հպատակության ներքո: Այն ժամանակ ԱՄՆ-ը տարածում էր այսպես կոչված «Վաշինգտոնի Համաձայնություն»-ը՝ մի ծրագիր նեոլիբերալիզմի համաշխարհայնացման և երկրագնդի բնակչության մեծամասնության պրոլետարացման մասին: 1992 թվականին Ֆրանսիս Ֆուկոյամայի գիրքը՝ «Պատմության վերջը և վերջին մարդը» վերնագրով բոլոր լրատվամիջոցներում տարածվում էր, որպես լավ լուր: 

Ինչո՞ւ Սամիրա Ամինի և Մանթլի Ռիվիուի տեսակետները համընկնում են իրար հետ և ընդհանուր էին: Սրա պատասխանը կարելի է գտնել մի շարք պատմական ընթացքների մեջ, որ Սամիրա Ամինը անդրադարձել է իր փոքրիկ գրքույկում: Ամինը այն կարծիքին էր, որ տարածվող համաշխարհայնացման գաղափարը գերազգային պետության բացակայության պայմաններում կզուգորդվի Միացյալ Նահանգների հեգեմոնիայի նվազեցման ու համաշխարհային կապիտալիզմի համակարգում ճեղքերի առաջացման հետ: Իմպերիալիստական շարունակական խառնաշփոթման հիմնական պատճառները աշխարհի կապիտալիստական եզրային ու կիսաեզրային երկրների հետևումն է եռանկյունի երեք երկրներից՝ Միացյալ Նահանգներից, Ճապոնիայից և Եվրոպական Խորհրդից: Տնտեսության բնագավառում այստեղ աստիճանաբար ֆինանսական կապիտալիզմը սկսում է իշխել: Լիբերալ դեմոկրատիան սկսում է փլուզվել ու ստեղծվում է մի տեսակ ֆաշիզմ, որտեղ ռասիզմը, հակաֆեմինիզմը և ուժի իշխանությունը դառնում է նրա գլխավոր հատկություններից մեկը: Եթե դիտենք այսօրվա աշխարհին, կը նկատենք վտանգավոր ճանապարհի ընթացքը, որը Ամինը պատկերացնում էր կապիտալիստական համակարգի համար: Կարծես թե նրա պատկերացումները ներկայումս իրականանում են և դրանք են՝

1-Կապիտալիստական աշխարհի կենտրոնում ճգնաժամի առաջացում և ֆինանսական կապիտալի տիրապետություն:

2-  Տեղի ունեցող կենսամթնոլորտային աղետ:

3-Կորոնան և զարգացող էպիդեմիոլոգիական ճգնաժամ:

4-Երկկողմանի ու մշտական պատերազմ, որտեղ բացակայում է սահմանված սահմանափակումները և որը ուժեղանում է Չինաստանի դեմ Ամերիկայի նոր սառը պատերազմով:

5-Երրորդ աշխարհի երկրների արտաքին պարտքերի ավելացում:

6-Աշխարհի մոտավորապես բոլոր երկրներում ֆաշիստական շարժումների զարգացում:

Ներկայիս փուլում, երբ կապիտալիզմը իրականացնում է ամբողջ հսկողություն, մոնոպոլիաների ու հասարակական զանգվածային լրատվամիջոցների զարգացմամբ, համաշխարհային հաղորդակցության համակարգը տարբեր ձևերով խորտակվում է: 

Դժվար է պատկերացնելը, որ բալոր այս հարցերը, որոնք նման են «խառնաշփոթ կասրություն» մտքին նախագուշակում էին Ամինն ու «Մանթլի Ռիվիու»-ն կապիտալիզմի հաղթանակի պահին:  

Կապիտալիզմի հաղթանակի հավասարեցումը պատմության վերջնակետի հետ, ինչպես Ֆուկոյաման է ասում, նշանակում է միայն այն իրականության ընդունումը, որ կապիտալիզմը աշխարհը խորտակման եզրին է կանգեցրել, այն ինչ Ֆրեդրիկ Էնգելսը «հասարակական ինքնասպանություն» էր անվանում: Պարզ իրականությունը այն է, որ մարդկությունը պատմության ընթացքում ազատագրած արտադրողական ուժերը այնքան հսկա են, որ հնարավոր չէ մոնոպոլիստական ու դասակարգային մրցակցության ընթացքում նրանց թողնել անարխիստական համակարգի ձեռքերում: Նրանց նպատակը կապիտալի անվերջ կուտակումն է համաշխարհային անհավասարության խորացման հիման վրա:   

Այն ինչ ասվեց համընկնում է «Մանթլի Ռիվիու» թերթի համագործակից, ժամանակակից հայտնի տեսաբան Իստեվան Մեզարուշի «Հասարակական հսկողության անհրաժեշտության» տեսությանը և որպես ներկա կապիտալիստական խառնաշփոթության, ճգնաժամային և ողբերգության վիճակի ալտերնատիվ՝ խելացի սոցիալիստական համակարգի ստեղծման համար անընդհատ ու անդադար պայքարի մղումն է: Սոցիալիստական համակարգի ստեղծման նպատակը պետք է լինի ստեղծել մի աշխարհ առանց էկոլոգիական խնդիրների և հավասար հիմունքների վրա: Սա այն պատկերացումն է, որ Մանթլի Ռիվիուն իրեն պարտավորված է զգում: Միայն սոցիալիզմի համար մի հեղափոխական տրամաբանական պայքար է կարող փրկել այս խառնաշփոթ խոռտակվող աշխարհը: Մանթլի Ռիվիուն անցյալ 70 տարիների ընթացքում հավատարիմ է մնացել պայքարի այս գաղափարին:  

Մանթլի Ռիվիու հանդեսի խմբագիր՝ Ջան Բելամի Ֆաստեր  

Պատրաստվեց՝ Հայ Ձախ Ֆորումի կողմից

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ