ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԻՆՉ Է ԲԱՆԱԿՑԵԼ ԻՐԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ

28 Հոկտեմբերի 2021

Վերջերս Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար պրն․Ամիր Աբդոլլահիանը տարածաշրջանի վերջին անցուդարձերի կապակցությամբ մեկնեց Մասկվա ու հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի և ուրիշ պաշտոնյանների հետ։ Բանակցությունների ընթացքում կարևոր տեղ էր գրավում Իրանի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ կապված վերջին անցուդարձերը։ Այս կապակցությամ Իրանի հայտնի «Շարղ» օրաթերթում պրն․ Բահրամ Ամիր Ահմադյանը մի հոդված է հրատարակել, որի համառոտը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը՝
Իրանի Իսլամական Հանրապետությունը այն կարծիքին է, որ Կովկասի հարցերի լուծման բանալիներից մեկը Ռուսաստանի ձեռքում է և այդ իսկ պատճառով ավելի ճիշտ կլինի, որ բոլոր հարցերը համադրել Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի միջոցով Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնագիրը միջազգային մի փասթաթուղթ չէ, այլ կողմերի միջև ձեռք բերված մի համաձայնագիր, որտեղ կողմերը համաձայնվել են զինադադար հաստատել։ Առանց Մինսկի խմբի կողմից ձեռք բերված համաձայնագիրը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդը չի կարող ընդունել։ Համաձայնագրի 9-րդ կետում նշված է, որ Լաչինը պետք է հանդիսանա Արցախի և Հայաստանի միջև փոխհարաբերության միջանցք, որը հսկվում է Ռուս երկու հազար խաղաղապահ ուժերի կողմից։ Համաձայնագրում ուզում էին նշել, որ Լաչինի միջանցքի փոխարեն Հայաստանի հարավում մի միջանցք էլ Հայաստանը տրամադրի Ադրբեջանին, որպեսի Ադրբեջանը կարողանա հարաբերություն ունենա Նախիջևանի ինքնավար մարզի ադրբեջանցիների հետ՝ Հայաստանի տարածքով։ Այս տարածքը գտնվում է Հայաստանի և Իրանի ընդհանուր 41 կիլոմետրանոց սահմանում։ Սակայն Հայաստանի վարչապետը այդ կետը չնդունեց ու հարցը հենց այդպես էլ մնաց, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը սկսեց այսպես պրոպագանդել թե իբրև որոշված է եղել տրանզիտի միջանցք տրամադրվի նրանց, որի միջոցով Թուրքիան Նախիջևանի միջոցով կկարողանա մուտք գործել Հայաստան և այդտեղից էլ Ադրբեջան ու Բաքու և Բաքվից էլ Կասպից Ծովի միջոցով Կենտրոնական Ասիա։ Այս միջանցքի մասին շատ պրոպագանդվեց Թուրքիայի ու Բաքվի կողմից։
Միջանցքի մասին ըստ միջազգային սահմանումների և ըստ իրավական օրենքների միջանցքը գտնվում են այն երկրի հսկողության ներքո, որի տարածքում է գտնվում այն։ Դա նշանակում է, որ միջանցքը այն երկրի տարածքը չէ, որ ուզում է նրանից օգտվել, որովհետև այդ միջանցքի ելքն ու մուտքը գտնվում են այն երկրի պետության սահմաններում, որտեղ այն կա և ելքն ու մուտքը ամբողջովին հսկվում է միջանցքը գտնվող պետության սահմաններում և մաքսատներն ու սահմանապահները նաև այդ երկրից են լինում, այս դեպքում Հայաստանի Հանրապետության հսկողության ներքո։ Մինչ այդ և ներկայումս էլ այդ կապը իրականանում էր Իրանի միջոցով, այսինքն Նախիջևանից մտնում էին Իրան և Իրանի միջոցով մուտք էին գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք։ Այս 30 տարվա ընթացքում, որ Ադրբեջանը օգտվել է Իրանի միջանցքից, հանգիստ նրանց բեռնատարները գնում ու գալիս էին և մենք երբեք նրանցից մաքսային տուրք չենք պահանջել։ Հիմա պետք է Ադրբեջանից հարցնել, որ դուք երեսուն տարի Իրանի տարածքից օգտվել եք ու մինչև հիմա Գորիս-Կապանի դեպքի նման մի բան չի պատահել ձեր համար, հիմա ինչ է պատահել, որ դուք մեր բեռնատարներից մաքսատուրք եք պահանջում և երկու վարորդի էլ ձեռբակալել էիք։ Սա ի՞նչպիսի հարևանություն է, Նախիջևանի գոյությունը կախված է եղել Իրանից։ Պարզ է, որ Իրանի արտգործնախարարը այս հարցերը քննարկել է Լավրովի և Ռուսաստանի մյուս պաշտոնյանների հետ և վստահ ասել է, որ ձեր ազդեցությունից օգտվեք այս հարցերը լուծելու ուղղությամբ։ Հիմա որոշված է, որ Իրանը իր հնարավորություններից օգտվելով օգնի Հայաստանին, որպեսի ինչքան շուտ Գորիս-Կապան այդ 25 կիլոմետրանոց ճանապարհին փոխարինող ճանապարհի շինության գործում օգնել։ Ռուսաստանի և Իրանի միջև բանակցություններում Հայաստանի և Ադրբեջանի հարցը քննարկման կարևոր հարցերից է եղել։ Մյուս քննարկվելիք հարցերից են եղել Աֆղանեստանի և Իրանի Միջուկային համաձայնագրի հարցերը։
Վերոհիշյալ հարցերը Իրանի համար կենսական են։ Դեռ որևէ զեկույց չի ներկայացվել թե ինչքանով է հաջող եղել բանակցությունները, սակայն պետք է դրական գնահատել Իրանի նախաձեռնությունը այս հանդիպումների կապակցությամբ։
Կարևոր է Կովկասի և Ադրբեջանի հարցը, նախատեսվում էր, որ այս հարցի լուծման համար օգտվել 3+3 բանաձևը, այսինքն Կովկասյան երեք երկրները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը մի կողմում և մյուս կողմում Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, որպես տարածաշրջանի հարևան երկրների ուժեր։ Այս բանաձևի վրա պնդում է Ռուսաստանը, սակայն Ադրբեջանը ավելի շուտ պնդում ունի 2+2 բանաձևի վրա, այսինքն Ռուսաստանը, Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը։ Վրաստանն էլ հայտարարել է, որ որևէ բանաձև, որտեղ Ռուսաստանը ընդգրկված լինի չի ընդունելու և չի մասնակցելու, որովհետև Ռուսաստանը իրենց երկրի երկու տարածք գրավել է։ Հիմա խնդիրը այն է թե ինչպիսի նախաձեռնություն պետք է լինի բանակցությունների համար, որպեսի նպաստի տարածաշրջանի անվտանգությանը։ Լավրովը նաև հայտարարել է, որ մենք ցանկանում ենք տարածաշրջանի համար անվտանգության մի եղանակ սահմանել։ Սրանք կարևոր հարցեր են, որոնց մասին բանակցությունները պետք է շարունակվեն ու տեսնենք որտեղ է հասնում։
Իրանի Իսլամական Հանրապետությունը զգայուն է իր հյուսիս արևմտյան սահմանների և Ադրբեջանի ու Իսրայելի միջև կապերի նկատմամբ։ Մի ժամանակ Ադրբեջանը պատճառաբանում էր, որ դուք Հայաստանի հետ հարաբերություն ունեք, որը մեր թշնամին է, մենք էլ ուզում ենք Իսրայելի հետ հարաբերություն ունենանք, որը ձեր թշնամին է։ Այսինքն ուժերի հավասարակշռության վեճն էին առաջ տանում։ Սակայն հարցն այն է, որ մենք Հայաստանի հետ որպես մի հարևան ենք հարաբերվում և Հայաստանի ու Ադրբեջանի կշիռը մեզ համար հավասար է եղել։ Որովհետև եթե մենք Հայաստանին մի կամուրջ ենք տվել Արաքս գետի վրա շփվելու և հարաբերվելու համար, մեր հողն էլ երկար տարիներ է, որ տրամադրել ենք Ադրբեջանին Նախիջևանի հետ կապ ստեղծելու համար։ Սա Ադրբեջանի Հանրապետության իշխանության անշնորհակալությունն է Իրանի նկատմամբ։ Թվում է թե մենք մեր ունեցած լծակներից լավ չենք օգտվել։ Մենք այդ կարողությունը և կամքը ունենք և դա պետք է ցուցադրենք Ադրբեջանին։ Սակայն հիմնական հարցը այն է, որ Իրանը երբեք պատերազմ չի ցանկանում։ Խնդիրը այնտեղից սկսվեց, որ Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը այդ տարածաշրջանում ռազմավարժություններ սկսեցին։ Նրանց պատրվակը այն էր, որ Թուրքիան և Պակիստանը այն երկրներն էին, որը չէին ընդունում Ղարաբաղի «գրավումը» Հայաստանի կողմից և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցան։ Սակայն մենք ասում ենք, որ դուք գնացել եք ու տարածաշրջանից շատ հեռու մի թշնամի երկիր բերել եք մեր սահմանների մոտ։ Մենք Հայաստանի հետ հարևաններ ենք և եթե նրանց հետ հարաբերություն ունենք այն պատճառով է, որ ընդհանուր սահմաններ ունենք և ուզում ենք դրանից օգտվել։ Իրանը սահմանափակված երկիր չէ և Իրանը մի մեծ երկիր է, ով ուզենա մեզի սահմանափակի մենք անտարբեր չենք մնա, օրինակ Վրաստանը որոշ սահմանափակումներ առաջացրեց, որ հույսով ենք վերանա։ Իրանը սահմանափակված չէ միայն ցամաքային ճանապարհներով։ 2040 կիլոմետր ջրային սահման ունենք։ Իրանը Կասպից Ծովի միջոցով կարող է Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի ու աշխարհի հետ հարաբերություն ստեղծի։ Իրանի համար որևէ սահմանափակում չկա, սահմանափակումները Ադրբեջանի համար է։ Եթե Ադրբեջանը ուզենա Իրանի համար խոչընդոտներ առաջացնի, վստահ կաշխատի Թուրքիայի միջոցով կատարի այն, սակայն այդ դեպքում էլ նպատակահարմար չեն պայմանները, որովհետև եթե ուզենա Նախիջևանից անցնի սահմանափակումներ ունի և Իրանը կարող է դեմը առնի և ցամաքային ճանապարհ չտրամադրի և կապը խզի։ Այդ դեպքում Նախիջևանը մենակ կմնա, որի բնակչությունը մոտ մեկ միլիոն է։ Այդ դեպքում մենք կարող ենք Ռուսաստանի միջոցով Եվրոպայի հետ կապ ստեղծել։ Մենք ունենք Կասպից Ծովի արևելյան երկաթագիծը։ Կարծում եմ այս երևույթների վնասվողը Ադրբեջանը կլինի։ Ադրբեջանի Հանրապետությունը հենվելով Թուրքիայի ու Վրաստանի վրա ուզում է տարածաշրջանի հավասարումները խախտի, սակայն այդ կարողությունը և պոտենցիալ ուժը չունի։ Բնական է, որ իր երկրի ներսում էլ հակառակորդներ կլինեն։ Ամենալավ ճանապարհը այն է, որ բանակցել ու հարցը լուծել։ Անհավանական է թվում թե պատերազմ տեղի ունենա։ Հնարավոր է Թուրքիան էլ ուզենա ներքաշվել այս հարցոմ և ուզենա վիճակը վաթարացնել, սակայն Թուրքիան է գիտակցում է, որ Էրդողանը և իր կուսակցությունը գտնվում են Թուրքիայի ամենավատ պայմաններում և եթե նման վերաբերմունք ցուցաբերի դա կհամարվի ինքնասպանություն։ Մեզ չի թվում թե պատերազմ կլինի, որովհետև Ռուսաստանն էլ մեջտեղ կգա ու լարվածությունը կնվազեցնի։
Թարգմանությունը՝ Հայ Ձախ Ֆորումի
28 Հոկտեմբերի 2021 Թ․

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ