Նախ ես մի կին եմ հետո լրագրող, մի երկրում, որտեղ առօրյա կյանքում անընդհատ քաղաքական ճնշում է գործադրվում, դժվարացնում է ազատ շարժվելը։ Ես «ֆեմինիստ լրագրող» եմ և լրագրությանը դիտում եմ ֆեմինիստական տեսանկյունից։ Թուրքիայում կանանց իրավունքները անընդհատ ոտնահարվում են և օր չի լինում, որ մի կին չսպանվի, այդ իսկ պատճառով ես ֆեմինիստական տեսանկյունից եմ հարցերին նայում։ Կային ժողովրդական որոշ կանաց խմբեր, որոնք «Զարգացում և Արդարություն» տոտալիտար կուսակցության կողմից պիտակավորվում էին, որպես թշնամիներ։ Սա պատահական չէ։ Էրդողանի կուսակցությունը 2011 թվականին երբ Էրդողանը վարչապետ էր ու դարձավ նախագահ, վերացրեց «Կանանց հարցերի նախարարությունը» և դրան փոխարինեց «Հասարակական հարցերի ու ընտանիքների քաղաքականության նախարարություն»-ը։ Այդ ժամանակ Էրդողանը այսպես արտահայտվեց՝ «Մենք պահպանողական դեմոկրատիկ մի կուսակցություն ենք։ Մեզ համար ընտանիքն է կարևոր»։ Միապետությունները շատ ընդհանուր կետեր ունեն, ամենագլխավորը պայքարի շնորհիվ երկար տարիների մարդկային ձեռքբերումների ոչնչացումն է։ Սակայն կանայք Թուրքիայում միշտ պատրաստ են յուրաքանչյուր հարձակումի դիմաց հակառիակցիա ցուցաբերել։ Անցյալ տասնամյակում ականատեսն ենք եղել կանաց կազմակերպված ու հուսադրող շարժմանը, որոնք պայքարում էին կանաց իրավուքները ոտնահարման ուղղությամբ Թուրքիայում։
«Զարգացում և Արդարություն» կուսակցության իշխանությունը աշխատում է ըստ Էրդողանի համոզմունքների։ Թուրքիայի պետական քաղաքականությունը կանանց դիտում է միայն ընտանիքի սահմաններում և ոչ թե որպես մի անհատ միավորի։ Պետությունը պատրաստ է կանաց զոհաբերել իբրև թե ընտանիքների քայքայման դեմ պայքարում։ Թուրքիայում նոր սկսել են կանաց դեմ բռնությունը օրակարգ դարձնել։
Պահպանողական կրոնական մի իշխանության համար, որը ընտանիքը գերադասում է ամեն ինչից և սեռական խտրականությունը հաստատում է, այսպես է սահմանում ընտանիքը, որ հայրը ընտանիքի գլխավոր դերակատարն է ու ամեն ինչ նրա հսկողության ներքո պետք է լինի, մինչդեռ մայրը միայն ընտանիքի սահմաններում պետք է շարժվի։ Ըստ այս տեսության կանայք պարտադրաբար հիմնականում պետք է տան մեջ ապրեն ու կատարեն իրենաց ավանդական դերը և բռնության հանդեպ լռեն։ Կանաց խորհուրդ է տրվում, որ տղամարդկանց բռնության դեպքում իրենց ամուսիներից չբողոքեն։ Նույն խորհուրդներն են տալիս պետական կրոնական և ընտանեական խորհրդատվական կենտրոնները։
Կանանց նկատմամբ բռնության զարգացումը չի առաջացել միայն կրոնական հարցերի ղեկավարության կենտրոնների ակտիվացման հետևանքով, այլ դատական մարմիններն էլ անտարբեր ու աչքաթող են անում կանաց բռնությունը։ Թուրքիայում կանայք պայքարում են ողջ և առողջ մնալու համար։ Պետությունը խրախուսում է կանանց ունենալ առնվազն երեք երեխա։ Թուրքիայի կանայք ցանկանում են իրենց կյանքի ղեկը իրենց ձեռքում լինի և պայքարում են դրա համար։ Կանայք աստիճանաբար տնտեսական ու հասարակական առումով հզորանում են և դիմադրում են պետության քաղաքականությանը։ Թուրքիայում հաստատվել են կանանց բռնության դեմ օրենքներ, սակայն իշխանությունը երբեք դրանք չի գործադրում։ Թուրքիան հուլիս ամսին դուրս եկավ կանաց դեմ բռնության միջազգային կոնվենցիայից։ Նույն երևությը տեղի է ունենում արհեստական վիժման կապակցությամբ, օրենքով կինը ազատ է ցանկության դեպքում արհեստական վիժում իրականացնել, սակայն իշխանությունը Էրդողանի ղեկավարությամբ ամեն կերպ պայքարում է դրա դեմ։ Արհեստական վիժումը օրինական մի իրավունք է Թուրքիայում, սակայն չես գտնի մի հիվանդանոց, որ օրինական ձևով դա իրականացնի։
Թուրքիան դուրս է գալիս կանաց դեմ բռնության պայմանագրից, նրանց համար կարծես ոչ մի կարևորություն չունի թե ծննդաբերության ժամանակ կանայք հնարավոր է մահանան և կարծես միայն երեխայի ծնունդն է կարևոր, կանանց դիտում են որպես երկրորդ կարգի քաղաքացիներ։ Իշխող պետությունը մերժում է տղամարդկանց ու կանանց հավասարությունը, այդ իսկ պատճառով նպաստում է կանաց բռնության ավելացմանը երկրում։ Բռնություն կատարող անձիք խուսափում են պատժամիջոցներից և օրենքով չեն հետապնդվում, որը պատճառ է դառնում բռնությունների քանակի ավելացմանը։
Չնայած իշխանության ճնշումներին, կանայք երբեք չեն հրաժարվել փողոցային ցույցերից։ Կանայք 2020 թվականի, Մարտի 8-ին, կազմակերպեցին ցույցեր և երբեք հետ չեն նստել իրենց պայքարից ու դիմադրել են պետության քաղաքականությանը։ Նրանք բողոքում էին նաև մարդու անձնական սահմանները քաղաքականացնելու դեմ։ Թուրքիայի կանայք աշխատում են իրենց բողոքի ձայնը հասցնել աշխարհին։ Կանայք ու հատկապես երիտասարդ կանայք աշխույժ և համառ են ու ոչ մի արգելքի դեմ կանգ չեն առնում։ Նրանք հետևում են, որպեսզի երկրում առաջանա քաղաքական ու հասարակական փոփոխություններ։
Բուրչու Կարակաս