ՉԱՎԵՐԶԸ ԵՎ ԿՈՄՈՒՆԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅՈՒՄ (Մաս 2)
Հեղինակ Ջան Բելամի Ֆաստեր
Թարգմանությունը՝ Դոկտ. Ռուբիկ Սարդարյանի
Չնայած առաջին կոմունան գրանցվեց 2012 թվականին, սակայն դրա առաջ խաղացման ընթացքը շատ դանդաղ էր ու չէր համապատասխանում հեղափոխության զարգացման հետ: Առանց կոմունայի հնարավոր չի լինի կոմունային պետություն ստեղծել: Չավերզը քննադատություն էր հնչեցնում նախագահի տեղակալ Նիկոլաս Մադորոյին ու ասում էր. «Որտե՞ղ է կոմունան, ես այս պարտականությունը քեզ եմ հանձնարարել, այնպես ինչպես իմ կյանքը քեզ եմ հանձնում: Գոյություն ունի կոմունային տնտեսություն և օրենքներ: Ուրեմն ինչպես ենք կարող դա իրագործել»: Չավերզը հայտարարում էր, որ ժողովրդական կոմունաները նախկինում ձևավորվել են և հարկավոր է կոմունաների օրենքները ուսումնասիրենք: Ես վստահ եմ ժողովրդի մեծ մասը դրանք չի ընթերցել, նրանք չեն ուսումնասիրել նաև կոմունային տնտեսության օրենքները: Չավերզը այն կարծիքին էր, որ կոմունաների կարևորությունը նրանում է, որ «Սոցիալիզմը հրահանգներով հնարավոր չէ ստեղծել»: Մեզարուշը ասում էր. «Սոցիալիզմի ձևավորումը համատեղ և զուգահեռ համակարգերի ստեղծումով է հնարավոր, որից հետո պետք է ստեղծվեն շրջանային նորարար կենտրոններ: Սակայն մենք մի կենտրոն էլ դեռ չենք ստեղծել, մենք օրենքները ու դրանց հաստատումը ունենք, իրականում դրանք ըստ էությամբ նոր կենտրոնների կոմունաներն են»: Ուրեմն ի՞նչպես ստեղծել կոմունաները: Նման ու ինտեգրված մոտեցում պետք է ցուցաբերվի Բոլիվիայի հեղափոխության մյուս կենտրոններում:
Չավերզը պնդում էր, որ . «մենք պետք է խրախուսենք ու տարածենք հասարակական սեփականությունը սոցիալիստական ոգով», այսինքն զուգահեռ ու փոխադարձ զարգացումներ պետք է տեղի ունենան, հասարակական բնակարանների պատրաստումը պետք է զուգորդվի հասրակական արտադրության հետ: Հողի հասարկական սեփականությունը պետք է պաշտպանի «մանր արտադրողների»-ից, տրանսպորտը և ճանապարհային մեծ տրանստները պետք է ուղղված լինեն հասարակությունների մշակութային ու տնտեսական պահանջների ուղղությամբ: Անհրաժեշտ է հզորացնել «ազգային ընդհանուր զանգվածային լրատվամիջոցների համակարգը»: Նա հարցնում էր թե ինչո՞ւ հեռուստատեսության ծրագրերում բանվորների համար ծրագրեր չկան, որտեղ ենք կարող մենք մեզ ինքնաքննադատել, չպետք է քննադատությունից ու ինքնաքննադատությունից վախենալ: Մենք նման բաների կարիք ունենք, որովհետև դրանք մեզ հզորացնում են: Կոմունաների առաջացման համար անհրաժեշտ է հասարակական սեփականության զարգացումը, հաղորդակցության ու ազգային լրատվամիջոցների համակարգ, այնպես որ բոլոր այս զարգացումները նպաստեն առաջադեմ դեմոկրատիայի ձևավորմանը և առաջացնեն հասարակական տարբեր մետաբոլիզմ: Չավերզը պնդում ուներ, որ հեղափոխական անցումային այս փուլի հիմնաքարը կոմունաների ստեղծումն է, որոնցից կախված կլինի Բոլիվիայի հեղափոխությունը:
Չնայած Սիմոն Բոլիվարը մեծ դերակատարություն է ունեցել հարավային Ամերիկայի ազատագրական պայքարում Իսպանիայի դեմ, սակայն նա իր պայքարը մի փոքր մասնիկն է համարում: Նույն մոտեցումն է ցուցաբերում Չավերզը, ով անընդհատ նշում էր ժողովրդի դերը, որպես հեղափոխության հերոսներ: Բոլոր այս մոտեցումները շեշտը դնում էին ժողովրդի ուժի կայացման վրա, որպես հեղափոխության իսկական նպատակ սոցիալիստական անցումային փուլում: Սովետական Միության սոցիալիստական մոդելը քննադատվում էր նրանց կողմից: Չավերզը այդ տեսակ սոցիալիզմը անվանում էր «21-րդ դարի սոցիալիզմ»: Մարթա Հարնկերը դա անվանում էր «յուրահատուկ հեղափոխություն»:
1993 թվականին, երբ Չավերզը գտնվում էր բանդում հստակ ասաց, որ . «հզոր ժողովուրդը պետք է վերածվի իշխանության գործոնի: Այս հարցը հեղափոխականների համար անսակարկելի է»: Նա քաղաքական համակարգը փոխելու համար այսպես էր մեկնաբանում, որ իշխանությունը կենտրոնից պետք է տեղափոխվի շրջաններ, հատուկ քաղաքների ու հասարակությունների անկախությունը և նրանց կողմից որոշում կայացնելը անհրաժեշտություն է: Ընտրական հանձնախումբը յուրաքանչյուր քաղաքում և նահանգում ընտրելու է խորհուրդներ, որոնք կայուն բնույթ են ունենալու և աշխատելու են քաղաքական կուսակցություններից բացարձակ անկախ: Նրանք ունակ կլինեն հիմնադրել ուղիղ դեմոկրատիայի բազմապիսի միջոցներ՝ ժողովրդական խորհուրդներ, ռեֆերանդոմներ, հանրաքվեներ, ժողովրդական նախաձեռնություններ: Այնպիսի փոփոխություններ են տեղի ունենալու, որ դեմոկրատիան հենվի ժողովրդի իշխանության վրա, որպես մասնակցային դեմոկրատիայի առաջնորդ: Նման մի սահմաններում պետք է պատկերացնենք Բոլիվարի դեմոկրատիան:
Շարունակելի․․․