Դժվար տարի ենք ունեցել ու դժվարանում ենք Մայիսի 1-ը շուքով նշել, շնորհավորել կամ ուրախանալ: Այս տարի աշխատավորները և աշխատավարձ ստացողները այնպիսի պայմաներում են հայտնվել իրենց համերաշխության օրը՝ Մայիսի 1-ը նշելու, երբ միջազգային մասշտաբով մի կողմից համաճարակը խլել է հարյուր հազարավոր աշխատողների կյանքը ու դեռ խլում է և մյուս կողմից հայ աշխատավորները ունեցել են ծանր կորուստներ պատերազմի ընթացքում:
Աշխատավորները այսօր այնպիսի մի աշխարհում են տոնում իրենց տոնը, ուր կապիտալիստական համակարգում առաջացած կառուցվածքային ճգնաժամը դեռևս ավելացնում է աղքատների և գործազուրկների թիվը բանվորական ճամբարում: Միայն արդար սոցիալիստական համակարգում հնարավոր կլինի պահպանել աշխատավարձ ստացողների ու բանվոր դասակարգի տնտեսական շահերն ու հաստատել ժողովրդի իշխանություն:
Այսօր Հայաստանում աշխատավորները այնպիսի պայմաներում են նշում Մայիսի 1-ը, երբ համաշխարհային բանվորների ու աշխատավարձ ստացողների խնդիրներից բացի կրում են թրքա-ադրբեջանական պարտադրած պատերազմի հետևանքով եղած իրենց հազարավոր զոհվածների, հաշմանդամ դարձաձների կամ անհետ կորած զավակների, ամուսիների ու հարազատների մեծագույն ցավ:
Բանվորները և աշխատավարձ ստացողները պիտի գիտակցեն որ, եթե իրենց ստեղծած համակարգում իրենք որոշեն իրենց ճակատագիրը և իրենք ղեկավարեն հասարակությունը, կունենան մեծ հնարավորություն և հարստություն, որը իրենց ստեղծածն է և որով կապահովեն ամբողջ մոլորակի բնակչության ու քաղաքացիների համար սոցիալական ապահովություն, արդարություն, ազատություն և ավելի լավ կյանքի մակարդակ։ Եթե ուժը և երկրների ղեկավարությունը աշխատավորների ու սովորական մարդկանց ձեռքում լինի այդ մեծ գումարները, որ ծախսվում է բանակներ ստեղծելու և միմյանց ոչնչացնելու համար կամ այդ մեծ գումարներով, որ ծախսվում է խորհրդարաններ, կրոնական կենտրոններ, ռազմական ճնշող ուժային կառույցներ և այլ կենտրոններ ստեղծելու համար, հնարավոր կլիներ ամբողջ աշխարհում այսօրվա մարդու և հասարակության բոլոր քաղաքացիների համար այդ գումարներով ստեղծել մարդավայել ու մարդուն արժանի լավ կյանք ունենալու հնարավորություն։ Այդ գումարներով հնարավոր կլիներ վերացնել աղքատությունը, սովը, գործազրկությունը և շատ հիվանդություններ։
Հայաստանում Սովետական Միության փլուզումից հետո, կապիտալիստական հարաբերությունում ստեղծված տնտեսությունում, հարուստները աշխատավորներին, աշխատավարձ ստացողներին ու միջին դասակարգի մարդկանց աղքատության այն շեմին են հասցրել, որ նրանց մեծ մասը պատրաստ են եղել Հայաստանի նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ չնչին գումար կաշառք վերցնելով քվերակեն այնպիսի մարդկանց օգտին, որոնք աշխատելու են իրենց շահերի դեմ։
Մայիսի մեկը առիթ է ձախ ուժի և աշխատավոր դասակարգի համար վերհիշելու վերոհիշյալ իրականությունները և հայտարարել, որ ներկայիս աշխարհի բոլոր տանջանքների ու բացասական երևույթների պատճառը ոչ մարդկային համակարգն ու հարաբերություններն են, որտեղ սովորական մարդիկ չնչին գումարներ ստանալով հազիվ են կարողանում գոյատևել, իսկ կապիտալիստները իրենց հսկա կապիտալներով կարողանում են աշխատավարձ ստացողներին, գործազուրկներին ու միջին դասակարգի մարդկանց իրենց հսկողության տակ ունենալ և ինչպես, որ ցանկանում են նրանց հետ վարվել, որովհետև իշխանությունների մեծ մասը հարուստներին ու կապիտալիստներին են հովանավորում։ Այսպես է նաև Հայաստանում՝ պետությունը իր լիբերալական և մասամբ նեոլիբերալական բնույթով անկարող է պաշտպանել աշխատավորների դասակարգային շահերը։
Հայաստանում աշխատավոր դասակարգն գալիք արտահերթ ընտրություններում պիտի պաշտպանի այն ուժին, որը ազգային տնտեսությանն է ձգտում և ներքին արտադրանքն գերադասում է ներմուծմված արտադրանքին, ընտրություններում քվարկել այն ուժեին, որը ներգրավելով սփյուռքի ֆինանսական ներուժն ստեղծում է Համահայկական Բանկ, որը մի կողմից կարող է ազատել Հայաստանի տնտեսությանը արտաքին պարտքի սպասարկման ահավոր տոկոսներից: Իսկ մյուս կողմից քայլ է վերցնում տնտեսական ոլորտում կերտել ինքնաբավ Հայաստան:
Հայաստանում պետք է ստեղծել աշխատավորների անկախ արհմիություններ, որոնք ի զորու կլինեն պաշպանել նրանց տնտեսական շահերը անկախ քաղաքական ու կուսակցական պատկանելիությունից։ Հայաստանում խորհրդարանները չնայած ընտրվել են մեծ մասամբ աշխատողների ու միջին դասակարգի կողմից, սակայն երբեք չեն պաշտպանել նրանց տնտեսական շահերը և եղել են ու գործել են միշտ գործատուների, կապիտալիստների ու իշխանավորների շահերի օգտին։
Միայն արդար սոցիալիստական համակարգում հնարավոր կլինի պահպանել աշխատավարձ ստացողների ու բանվոր դասակարգի տնտեսական շահերն ու հաստատել ժողովրդի իշխանություն:
Մեր համերաշխությունն ենք հայտնում բոլոր երկրներում աշխատավոր դասակարգի ջանքերին, որոնք ուղղված են լավ և արժանի կյանք ստեղծել աշխատավորների, միջին դասակարգի ու իրենց հասարակության բոլոր քաղաքացիների համար։
Կեցցե Մայիսի մեկը՝ Համաշխարհային աշխատողների տոնը,
Կեցցե բոլորի ջանքերը անկախ արհմիություններ ստեղծելու ուղղությամբ
Կեցցե Հայաստանը և Արցախը
Հայ Ձախ Ֆորում, Երևան, Մայիս 1, 2021 թ.