ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀ ԲԱՅԴԵՆԻ ԿՈՂՄԻՑ

30 Ապրիլի 2021

Հայ Ձախ Ֆորումը ողջունում է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բայդենի Հայոց Ցեղասպանության ճանաչումը, նա՝ հակառակ նախկին նախագահների, խիզախություն ունեցավ օգտագործել ցեղասպանություն բառը և դրանով իսկ ճիշտ բնորոշել 106 տարի առաջ Թուրքիայի կողմից հայերի դեմ կազմակերպված ոճրագործությունը։
Դժբախտաբար Թուրքիայի իշխանությունը դեռ շարունակում է պահպանել իր ցեղսպան լինելու միտումները և դրա վառ օրինակն էր Արցախի դեմ վերջերս սանձազերծած պատերազմը, այն վայրենական արարքները իրենց Թուրքիայի գլխավորությամբ և թուրք, իսլամիստ ջհադիստ վարձկալների ու իրենց եղբայր ադրբեջանցիների (մեծ մասամբ զինվորակաների) կողմից։ Թրքական այդ ուժերի մոտ խորը ատելություն է ձևավորել հայ ժողովրդի հանդեպ, որի վառ ապացույցն էր 1915-ին իրագործած հայոց ցեղասպանությունը։ Նման մոտեցումները բխում են Թուրքիայի պանթուրքիստական քաղաքականությունից և որը դեռ շարունակվում է մինչ օրս։ Պանթուրքիստական քաղաքականությունը ընդարձակելու նպատակով նրանք դեռ ախոռժակ ունեն Զանգեզուրից մի ճանապարհ բացել դեպի Նախիջևան, որպեսզի թրքական ու ադրբեջանական շրջանների կապը ավելի ամուր լինի։
Միջազգային հանրությունը եթե 1915 թվականին անտարբեր չմնար ու Թուրքիայի դեմն առներ, գուցե հնարավոր լիներ կանխել Հայոց Ցեղասպանությունը և հաջորդող մյուս ցեղասպանությունները՝ տարբեր ազգերի և ժողովուրդների նկատմամբ։
Թե եղեռնի ժամանակ և թե Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում միջազգային հանրության հանցագործ լռությունը հող է պատրաստելու ոչ հեռու ապագայում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայության դեմ կրկին նորանոր ագրեսիաների:
Հայ Ձախ Ֆորումը ողջունում է Միացյալ Նահանգների Նախագահ Ջո Բայդենի կողմից 1915 թվականին հայության դեմ իրականացրած ջարդերը ցեղասպանություն որակավորելը: Այն ակնկալիքն ունենք, որ դեռ շատ երկիրներ հետեվելու են Բայդենի որակավորմանը:
Հայ Ձախ Ֆորումը կոչ է անում համայն հայությանը՝ չընկճվել վերջին պատերազմի արդյունքներից և շարունակել միասնաբար պայքարել միջազգային հանրությանը, տարբեր պետություններին ու ժողովուրդներին համոզել, որ անհրաժեշտ է դատապարտել Արցախի դեմ սանձազերծած թուրք ադրբեջանական ագրեսիան: Միավորվել Արցախն Հայաստանին միանալու գաղափարի շուրջ և այդ նպատակին հասնելու ուղղությամբ պայքարը շարունակել։
Հայ Ձախ Ֆորում, Երևան, 30 Ապրիլ, 2021 թ․

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ