(Մաս 1)
Հեղինակ Ջան Բելամի Ֆաստեր
Թարգմանությունը՝ Դոկտ. Ռուբիկ Սարդարյանի
Հոգո Չավերզը 2012 թվականի հոկտեմբերի 20-ին, երբ չորրորդ անգամ վերընտրվեց Վենեզուելայի նախագահ ու իր մահից ընդամենը մեկ ամիս առաջ, հանրահայտ մի ելույթ ունեցավ, «փոփոխություններ իշխանավարության մեջ» թեմայով: Այս ելույթը հիշատակելի է ու ներկայացնում է Վենեսուելայի նախկին հեղափոխությունը, ներկան և ապագան: Բացի դա, այս ելույթում ներկայացվում է 21-րդ դարում դեպի սոցիալիզմ ընթացող ընդհանուր հարցը:
Չավերզը շեշտում է իշխանության գագաթում փոփոխությունների անհրաժեշտության մասին, որոնք անհրաժեշտ են «կոմունային պետություն» ստեղծելու համար: Նախատեսվում է ուժը հանձնել այն անձնավորություններին, որոնք սկսել էին կոմունային խորհուրդներ կազմել (ընտանեկան խմբեր, որոնք արդեն, ընդգրկված էին քաղաքի ինքնավար ծրագրերում: Դրանց թիվը մոտ 200-400 ընտանիք էր, իսկ գյուղական միջավայրերում 50-100 ընտանիք): Չավերզը շեշտում էր, որ հիմնական նպատակը հեղափոխությունը արագացնելու նոր փուլում կոմունաների հաստատումն է, այնպիսի կոմունաներ, որոնք «կոմունային պետության» հիմնական սյունը կհամարվեն: Աշխարհագրական փոքր շրջանների բնակչությունը ինքնավար կոմունային խորհուրդներում կհամախմբվեն և կունենան կոմունայի մի խորհրդարան, որը կազմված կլինի մասնակցության հիման վրա: Իրականում կոմունաները քաղաքական, տնտեսական ու մշակութային կառուցվածքներ են, որոնք իրենց մասնակցությունն են բերում սննդի արտադրության, սննդի բաշխման, անվտանգության, բնակարանների բնակեցման, հաղորդակցության, մշակութային, կոմունային օժանդակությունների, կոմունային բանկային համակարգի և արդարադատության համակարգերի բնագավառներում: Այս բոլորը 2010 թվականին օրինականացվեց, օրենքի ուժ ստացավ ու գործադրվեց: Սա համարվում էր օրենքի ու կոմունաների կազմակերպության օրենք և կոչվում էր ժողովրդական ուժի օրգանական օրենք՝ (Organic Laws of Popular Power): Այդտեղ տնտեսական համակարգի կազմակերպությունը կոմունայի բնույթ էր կրում:
Չնայած հազարավոր կոմունային խորհուրդներ գոյություն ունեին, սակայն ոչ մեկը դեռ չէին գրանցվել: Այդ ճանապարհին արգելքներ ու դժվարություններ շատ կային: Այսինքն՝ շրջանային մեծ կազմակերպությունները, որոնք որոշված էր կոմունային խորհուրդների մի մասը լինեին դեռ չէին կազմվել:
Չավերզը 2012 թվականի հոկտեմբեր ամսի իր ելույթում խոսում էր սոցիալիստական քաղաքական մի զարգացման մասին՝ երկրի ու կյանքի բոլոր մակարդակներում, նպատակ ունենալով ամբողջ քաղաքական իշխանությունը փոխանցել ժողովրդին, և դա նշանակում էր հեղափոխության անվերադարձելիություն: Չավերզը դրական տեղ էր հատկացնում սոցիալիստական տեսաբան Իստովան Մեզարուշի՝ դեպի սոցիալիզմ անցումային ճանապարհի տեսությանը:
Ես իմ ձեռքի տակ մի գիրք ունեմ Իստովան Մեզարուշից, որի 19-րդ գլխի անվանումն է «կոմունային համակարգը և արժեքի օրենքը»: Այդ գլխում երկու հետաքրքիր տող կա, որ ձեզ եմ ներկայացնում. «Սոցիալիստական ձեռքբերումների չափանիշները այն բոլոր գործողություններն ու քաղաքականությունն է, որոնք կիրառվում են հասարակությունում դեմոկրատիկ ձևով ինքնակառավարման և հսկողությանը ներքո»: Այսպիսով դեմոկրատիայի հարցն է հիմնականում առաջ քաշվում: Սոցիալիզմը հիմնականում իսկական դեմոկրատիան է, դրա հակառակ կողմում կապիտալիզմն է, որը հիմնականում հակադեմոկրատիկ և մենաշնորհային է ու կապիտալի պարտադրումն է կապիտալիստ էլիտար խավի կողմից:
Չավերզը հեղափոխական հին տեսություն էր առաջ քաշում և այսպես էր մեկնաբանում. «Հեղափոխության հերթականությունը պետք է այսպես լինի, որ սկզբից քաղաքական հեղափոխություն կատարվի, հետո քաղաքական ազատություն և վերջում տնտեսական հեղափոխություն իրականացվի: Մենք պետք է պահպանենք քաղաքական ազատությունը, հետո անընդհատ քաղաքական պայքար պետք է մղենք, դրանից հետո մշակութային ու հասարակական պայքարի հերթը կհասնի»: Այսպիսով անցումը դեպի սոցիալիզմ առաջի հերթին քաղաքական մի հարց: Ժողովրդական, առաջադիմական ու մասնակցային ալտերնատիվի ստեղծումը միայն այն դեպքում կարող է լինել, երբ փոփոխություններ տեղի ունենան տնտեսության, արտադրության և սեփականության ոլորտներում: Այս ժողովրդական նոր բազան պետք է կապիտալին համարժեք ուժ ունենա: Չավերզը այն կարծիքին էր, որ այս նոր ձևը պետք է ցանցային ձևով աշխատի և ունենա մեծ բազաներ և պնդում էր, որ եթե նման ձևով չաշխատի՝ պարտության կդատապարտվի ու հին համակարգի կապիտալիզմի միջոցով կկլանվի, որովհետև կապիտալիզմը մի հրեշի նման է: Չավերզի վերլուծությունը հենվում է Մեզարուշի «հասարակության մետաբոլիկ վերարտադրություն» հասկացողության վրա: Ըստ այս տեսության կապիտալիստական համակարգը համընդհանուր վերարտադրող համակարգ է, մի տեսակ կանոնավոր մետաբոլիզմ, որը մարդկանց միմյանցից, հասարակությունից ու բնությունից օտարացնում է: Այսպիսով իրական սոցիալիստական քաղաքատնտեսության առաջացման համար անհրաժեշ է կոմունային պետության ստեղծումը, որպես ալտերնատիվ, որը կաշխատի, որպես հասարակության փոխանակումների ու արտադրության հիմք: Նման կոմունային ու քաղաքական դեմոկրատիկ կազմակերպությունը հանդես է գալիս որպես սոցիալիզմի բացարձակ անհրաժեշտություն և խիստ հակասության մեջ է այն ընթացքի հետ, որը առաջացավ և կիրառվեց Սովետական Միությունում, որտեղ երբեք դեմոկրատիա չի եղել, սոցիալիզմ չի եղել և սոցիալիստական հեղափոխությունը իր ընթացքից շեղվել է: Չավերզը նշեց, որ 21-րդ դարի դեպի սոցիալիզմ անցնելու նպատակը նոր դեմոկրատիկ հեգեմոնիայի ստեղծումն է, որը մեզ պարտադրում է երբեք չպարտադրենք ժողովրդին այլ համոզենք: Նա նշեց, որ Բոլիվիայի հեղափոխության ձեռքբերումների համար դեռ հստակ գործողություններ չեն կիրառվել, այսինքն դեռ չի իրականացվել ուժի իսկական փոխանցումը ժողովրդին և կոմունաների առաջացումը:
Շարունակելի ...