Բերնի Սանդերզի տեսակետը Ամերիկայի անվերջ պատերազմներին վերջ տալու մասին

08 Հուլիսի 2019

Միացյալ Նահանգները երկար ժամանակ է, որ պատերազմի մեջ է: Նույնիսկ այսօր թվում է, որ մենք մի նոր պատերազմի ենք պատրաստվում Իրանի դեմ, որը ամենավտանգավորը կլինի: Մոտ մեկ ամիս առաջ, նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգեց հավելյալ հազար զինվորներ ուղարկել Մերձավոր Արևելք՝ Թեհրանին դիմակայելու համար: Վերջերս իմացանք, որ Պենտագոնը տասնյակ հազարավոր զինվոր ուղարկելու ծրագիր է մշակել՝ Մերձավոր Արևելք ուղարկելու համար:
Ես խիստ անհագստացած եմ, որ հանկարծ չլինի կամա թէ ակամա, Թրամփի կառավարության գործողությունները Իրանի դեմ մի կողմից և մյուս կողմից Իրանի պատասխանը Ամերիկային պատճառ դառնան, որ մենք հայտնվենք ուղղակի դեմ առ դեմ պատերազմի մեջ: Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ Իրանի հետ կռիվը Իրաքի հետ կռվից մի քանի անգամ ավելի վատ է լինելու: Ամերիկայի ռազմական ու անվտանգության մասնագետները բազմիցս այս կապակցությամբ մեզ զգուշացրել են: Եթե Ամերիկան հարձակվի Իրանի վրա, Թեհրանը մեծ հավանականությամբ՝ օգտվելով իր դաշնակից ուժերից, վրեժ է լուծելու Ամերիկյան ուժերից ու հարձակվելու է Ամերիկյան ուժերի վրա՝ Իրաքում, Սիրիայում, Պարսից Ծոցում և Իսրայելի վրա: Նման վիճակի արդյունքը, բացի անկայունությունը Մերձավոր Արևելքում, անընդհատ կռիվներ ու տրիլիոն դոլարների ծախսեր, ուրիշ ոչ մի արդյունք չի ունենալու:
Մենք պետք է վերադառնանք անցյալին ու վերանայենք մեր գործողությունները Իրանի և Մերձավոր Արևելքի նկատմամբ: 11 Սեպտեմբերի ահաբեկչական հարձակումից հետո, Միացյալ Նահանգները մի շարք սխալ և ծախսատար գործողություններ է ծավալել, որը ոչ միայն դեմոկրատիա չի բերել, այլ նաև թուլացրել է մեր ղեկավարությունը: Մենք այնպիսի արտաքին քաղաքականության կարիքն ունենք, որն կենտրոնացված լինի Ամերիկայի հիմնական շահերի վրա, պարզաբանի մեր պարտավորությունները՝ ներքին և արտաքին դեմոկրատիկ արժեքների կապակցությամբ:
Միացյալ Նահանգները ի պատասխան 11 Սեպտեմբերի ահաբեկչության, հարձակվեց Աֆղանստանի վրա: ԱՄՆ-ի նպատակը ահաբեկիչներին պատժելն էր, սակայն արդեն 18 տարի է, որ մեր ուժերը Աֆղանստանում են ու պատերազմական վիճակում: Դաբելիու Բուշի կառավարությունը՝ փոխարեն կենտրոնանար այն մարդկանց վրա, ովքեր մեզ վրա հարձակվել էին, որոշում կայացրեց 2003 թվականին հարձակվել Իրաքի վրա, մի երկրի, որ ոչ մի կապ չուներ 11 Սեպտեմբերի ահաբեկչության հետ: Այն ժամանակվանից, իբրև թէ պատերազմ ահաբեկչության դեմ, մենք հայտնվեցինք անվերջ պատերազմների իրավիճակում: Մենք շուտով ականատեսն ենք լինելու մի շարք ամերիկացի զինվորների ներկայությանը Աֆղանստանում, որոնք Սեպտեմբեր 11-ին նույնիսկ դեռ ծնված չէին: Աֆղանեստանից դուրս գալը մեզ համար հրատապ հարց է:
Անվերջ պատերազմները ուժայիններին օգնում են, որպեսզի ուշադրությունը շեղեն երկրում տիրող տնտեսական կոռուպցիայից: Այսօրվա աշխարհի տնտեսությունում, հարստության ու եկամուտների անհավասարությունը իր գագաթնակետին է հասել: Մեկ տոկոս մարդկանց հարստությունը և ունեցվածքը ավելի շատ է, քան ժողովրդի 99 տոկոսինը: Ամերիկայում վերազգային ընկերություններն ու հարուստները մոտ 21 տրիլիոն դոլար խնայելով ու պահելով երկրից դուրս իրենց բանկային հաշիվներում, խուսափում են վարկերի մուծումից: Սակայն հենց նույն մարդիկ իրենց կառավարությունից պահանջում են, որ բանվորներին պարտադրեն կոշտ տնտեսական խնայողություն: Արդյունաբերական շատ երկրներում, մարդիկ դեմոկրատիայի ազդեցությունը հարցականի տակ են դրել: Նրանց աշխատաժամերը՝ համեմատած անցյալին ավելի են շատացել, իսկ ստացվող աշխատավարձն էլ ավելի է նվազել:
Քաղաքական ղեկավարությունը հաճախ իր շահերը պաշտպանելու վախից գռգռում է, ներազգային ու կրոնական հակասություններ ու բախումներ է առաջացնում նրանց միջև: Օրինակ դա լավ զգացվում է, երբ նրանք տարածում են «մուսուլման ահաբեկիչների» վախի մասին լուրերը ու պրոպագանդայի տարածումը, ստեղծում են մի մթնոլորտ, որտեղ կարող են Թրամփի նման մարդիկ ի հայտ գալ ու աճել:
Մեր գիտական հասարակությունը մեզ ասում է, որ կլիմայական վտանգները իրական են և վտանգավոր և այդ վտանգները առաջանում են մարդկանց ձեռքով, ուշադրություն պետք է դարձնել, սակայն, որ Միացյալ Նահանգները լուրջ ուշադրություն չի դարձնում այդ հարցին ու ոտի տակ է դնում համաշխարհային նման համաձայնագրերը:


Աղբյուր՝ www.vox.com 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ