ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ ստուգումների ընթացքում կազմակերպության վրա ճնշում գործադրելու փորձերը «անարդյունավետ եւ չափազանց վնասակար են»՝ հայտնում է Reuters-ը։
Իսրայելը, որը կտրականապես դեմ է 2015թ․ իրանական միջուկային համաձայնագրին, Միջուկային էներգիայի միջազգային գործակալությանը կոչ է արել այցելել Իրանի «գաղտնի միջուկային պահեստ» եւ այլ վայրեր։ Դոնալդ Թրամփը եւս նման կոչերով է հանդես եկել։
«Եթե մեր հեղինակությունը կասկածի տակ դրվի, մասնավորապես, եթե գործակալության վրա ճնշման փորձեր ձեռնարկվեն, դա անարդյունավետ եւ ծայրահեղ վնասակար կլինի»,- հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն։
Ամանոն կրկնել է, որ Իրանը շարունակում է կատարել միջուկային համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները։
«Ինչ վերաբերում է ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրին, մենք, ինչպես նախկինում, պատրաստ ենք կարեւոր դեր խաղալ ստուգման հարցում, եթե շահագրգիռ երկրների միջեւ քաղաքական համաձայնագիր կնքվի»,- ասել է նա։
Աղբյուր՝ news.am