Բեյրութում շուրջ 20 000 քաղաքացի է դուրս եկել փողոց՝ մասնակցելու Լիբանանի կոմունիստական կուսակցության կազմակերպած ցույցին:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ցույցն անցկացվում է Արաբական պետությունների լիգայի տնտեսական և սոցիալական զարգացման գագաթնաժողովի ֆոնին: «Մենք այս հանրահավաքը կազմակերպել ենք ԱՊԼ-ի գագաթնաժողովին ընդառաջ, սակայն երբ հայտնի է դարձել գագաթնաժողովի ամսաթիվը, ու այն համընկել է հանրահավաքի հետ, էլ ավելի լավ է եղել:
Մեր հանրահավաքն ուղերձ է այն ղեկավարներին, որոնք այժմ մասնակցում են ժողովին: Չէ՞ որ շատ արաբական երկրներում տնտեսական և սոցիալական իրավիճակն էլ ավելի վատ է, քան Լիբանանում, և մարդիկ դուրս են գալիս փողոցներ», - ասել է կուսակցության անդամներից մեկը:
Հանրահավաքի մասնակիցները դեմ են հանդես եկել երկրի ղեկավարության տնտեսական քաղաքականությանը՝ իշխանություններին մեղադրելով կանխամտածված ֆինանսական ճգնաժամ ստեղծելու, չհիմնավորված գնաճի և ցածր աշխատավարձերի համար: