ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանա-իրաքյան սահմանում նոյեմբերի 25-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել Է 634-ի: Այդ մասին նոյեմբերի 26-ին հայտնել Է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Քերմանշահի նահանգի բժշկական գիտությունների համալսարանի ռեկտոր Ռըզա Մորադիին:
«Նոյեմբերի 26-ի առավոտվա դրությամբ հաստատվել Է, որ երեկվա երկրաշարժի հետեւանքով տուժել Է 634 մարդ : Այդ մարդիկ տեղափոխվել են բժշկական կենտրոններ»,- ասել Է Մորադին: Նրա խոսքով՝ վնասվածք ստացածների մեծ մասին ընդունել են նահանգի յոթ քաղաքների հիվանդանոցներ:
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 6,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել նոյեմբերի 25-ին իրանա-իրաքյան սահմանի շրջանում: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 16:37-ին: Երկրաշարժի օջախը տասը կիլոմետր խորության վրա: Էպիկենտրոնը գտնվում Էր Բաղդադից 150 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում, Սերեպոլե Զոհաբ քաղաքից 37 կմ հեռավորության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: