Իրանի նախագահ Հասան Ռոուհանին քննադատության Է ենթարկել ԱՄՆ-ի սպառնալիքները մինչեւ զրո կրճատելու իր երկրի նավթային եկամուտները: Այդ սցենարը կնշանակի Միացյալ Նահանգների կողմից միջազգային իրավունքի խախտում, հայտարարել Է նա հուլիսի 3-ին Բեռնում իր շվեյցարացի պաշտոնակից Ալեն Բերսեի հետ կայացած համատեղ մամուի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այդ սցենարն, ըստ Էության, կնշանակի ԱՄՆ-ի կողմից միակողմանի քաղաքականության պարտադրում, արտերկրյա տիպի կանոնների պարտադրում, ինչը կոպտորեն խախտում Է բոլոր միջազգային օրենքները եւ նորմաները»,- ընդգծել Է Ռոուհանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: