Ազգերի դեմոկրատիկ կուսակցության հիմնական երկու ղեկավարներից Սալահ Էլդին Դեմիրթաշը, որը պաշտպանում է քրդերի ու հայերի հարցը և Կարո Փայլանը նաև համարվում է այդ կուսակցության ղեկավարներից մեկը, առաջադրվեց որպես Թուրքիայի նախագահական ընտրությունների թեկնածու, որը տեղի կունենա հունիսին: Նա առայժմ ձերբակալված է ու գտնվում է բանտում: Նախկին ընտրություններում նա ստացել էր 4 միլիոն քվե, որը զայրացրել էր Էրդողանին: Նախագահ ընտրվելու համար Էրդողանին քվեների 50 տոկոսն է անհրաժեշտ: Քրդերը Թուրքիայի բնակչության 1/5 –րդ են կազմում և որոշիչ դեր կարող են ունենալ ընտրություններում: