Նախնադարյան շրջանում, հոգևորականները ժողովրդին վաճառում էին դրախտի հողատարածքները և անկիրթ ժողովուրդը որոշակի գումար մուծելով գնում էր դրախտի որոշակի տարածք: Մի խելացի մարդ շատ էր զայրացած ու նեղանում էր հոգևորականների այս վարքից, ամեն կերպ նա աշխատում էր դրա դեմն առնել, սակայն դա նրան չեր հաջողվում: Մի օր, մի միտք ծագեց նրա մոտ, գնաց եկեղեցի ու դրախտի տարածքներ վաճառող հոգևորականին ասաց, - դժոխքի գինը ի՞նչքան է, հոգևորականը զարմացավ ու ասաց, -դժո՞խքի, խելացի մարդը ասաց,- այո, դժոխքի գինը, հոգևորականը առանց մտածելու ասաց,- 3 ոսկի: Խելացի մարդը այդ գումարը մուծեց ու պահանջեց, որ ամբողջ դժոխքի տարածքի փաստաթուղթն էլ հանձնեն իրեն: Հոգևորականը մի թղթի վրա գրեց, որպես փաստաթուղթ և հանձնեց խելացի մարդուն, նա էլ ուրախ եկեղեցուց դուրս եկավ ու գնաց քաղաքի հրապարակ և բարձր հայտարարեց ժողովրդին, որ ես ամբողջ դժոխքը գնել եմ ու ոչ մեկի այդտեղ ճանապարհ չեմ տալու և այսուհետ ոչ ոք կարիք չունի դրախտի տարածք գնելու, որովհետև ես ոչ մեկի իրավունք չեմ տա դժոխք մտնել ու այս փաստաթուղթն էլ ոչ մեկին չեմ տալու՝ դժոխքում այլևս ոչ մի տեղ չկա ձեզ համար և դուք այլևս կարիք չունեք այսուհետ դրախտի տարածքները գնելու, որովհետև բոլորդ դրախտ եք գնալու:
Այդ խելացի մարդը ՄԱՐՏԻՆ ԼՈՒԹԵՐՆ էր: