Իրանի հայ կաթողիկե համայնքի առաջնորդ` Գերաշնորհ Սարգիս Եպսկոպոս Դավթյանին
Պատգամավորական ժողովի դիվանի ատենապետ` պարոն Ժոզեֆ Մեհրաբյանին
Թեմական Խորհրդի նախագահ` պարոն Ռոբերտ Բեգլարյանին
“Րաֆֆի” մարզամշակութային համալիրի տնօրեն` պարոն Վիգեն Մանդանուն
Մեծարգո պարոնայք,
Առաջադիմական միացյալ կոմկուսի, Հայաստանի Ապրանքարտադրողների Միության և իմ անունից խոր ցավակցություն և զորակցություն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի և Իմամ Խոմեյնու դամբարանի մոտ կատարված ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհված և վիրավորված մարդկանց ընտանիքներին: Մենք խստագույնս դատապարտում ենք այդ ահաբեկչական ակտը, տոկունություն և համբերություն ենք մաղթում Իրանի բարեկամ ժողովրդին և խնդրում ենք մեր համերաշխությունը հայտնել տուժածների ընտանիքներին:
Հայաստանի Առաջադիմական կոմկուսի և
Հայաստանի Ապրանքարտադրողների միության նախագահ` Վազգեն Սաֆարյան