Թուրքական բանակի և քրդերի միջև ուժեղ բախումներ են եղել

08 Օգոստոսի 2015

Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում ոստիկանության և քուրդ զինյալների միջև ուժեղ բախումներ են տեղի ունեցել, հաղորդում է «Ռոյթրզ» գործակալությունը։ Բախման հետևանքով սպանվել է առնվազն 2 մարդ և  10 վիրավորվել։

Նշենք, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալ խմբավորումները նախապես հայտարարել էին, որ շարունակելու են իրենց գործողություններով թիրախ դարձնել  թուրքական զինվորական դիրքերը։

Կուսակցության հաղորդման համաձայն, վերջին օրերին տեղի ունեցած հարձակումների ընթացքում սպանվել է ավելի քան 18 թուրք զինվոր։ Թուրքական կողմը լրացուցիչ հրասայլեր է տեղակայել Սիրիայի սահմանի մոտ՝ Շրնաք գավառի սահմանագծին։ Իրանի քաղքացիներին փոխադրող ավտոբուսի ուղղությամբ կատարված հրաձգության հետևանքով  Թուրքիայի արևելյան հատվածում սպանվել է թուրք զինվոր և վիրավորվել 4 քաղաքացի։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ