ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին երեկ հայտարարել էր, որ Սերգեյ Լավրովի հետ Մալազիայում հանդիպման ժամանակ որոշել են բացահայտել Սիրիայում քիմիական զենք կիրառողներին։ Քերրիի խոսքերի համաձայն, այս մասին որոշում պետք է կայացնի ՄԱԿ-ի Պաշտպանության խորհուրդը։ Մինչ այդ, Սիրիայի ընդդիմադիր ազգային միավորման ղեկավարությունը նշել էր, որ վարչախմբի դաշնակից պետությունների՝ Իրանի և Ռուսաստանի ներկայացրած լուծման առաջարկությունները Ժնևի 1-ին և 2-րդ խորհրդաժողովների որոշումների հիման վրա նկատի չեն առնվի։
Ակնկալվում է, որ այսօր՝ օգոստոսի 8-ին ՄԱԿ-ի Պաշտպանության խորհուրդը կվավերացնի Սիրիայում քիմիական զենքերի կիրառման պատասխանատուներին բացահայտող հանձնախմբի կազմի մասին որոշումը։ Ամենայն հավանականությամբ, այդ բանաձևը կվավերացվի առանց տարաձայնությունների, քանի որ ԱՄՆ և Ռուսաստանը համաձայնության են եկել այդ հարցում։
Մարդու իրավունքների սիրիական խորհրդի տնօրեն Ռամի Աբդել Ռահմանը երեկ ասել էր, որ ԻՊ կազմավորումները առաջ են գնացել Հոմսի գյուղի արևելյան հատվածների ուղղությամբ։ Խորհրդի հաղորդման համաձայն, Տաեշի 51 զինյալ սպանվել է Դեր Զորի և Հասաքեի ուղղությամբ օդային հարձակումների հետևանքով։ Միջազգային ուժերն իրենց հերթին 29 հարձակում են գործել ծայրահեղականների դիրքերի վրա։