Եգիպտոսը Սուեզի նոր ջրանցքը  բացեց

07 Օգոստոսի 2015

Սուեզի նոր ջրանցքը կվերականգնի Կահիրեի երբեմնի փառքն ու կապահովի տնտեսական աճ։

Եգիպտոսում օգոստոսի 6-ին աշխարհի առաջադեմ երկրների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ Սուեզի նոր ջրանցքի բացման արարողությունը։ Այդ նոր ջրանցքը կրկնակի ավելացնելու է աշխարհի գլխավոր տրանսպորտային ուղիներից մեկի երթևեկելիությունը, իսկ պետության ստացած շահույթը եռապատկելու է։ Ջրանցքի բացման իրադարձությունն արդեն համարում են երկրի  նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի ամենամեծ նվաճումը, ով ձգտում է իր երկրին տալ տարածաշրջանային առաջատար տերության դերը։ Սակայն հետհեղափոխական Եգիպտոսի հաջողությունը կախված է լինելու ոչ միայն համաշխարհային առևտրաշրջանառության աճից, այլև ահաբեկչական կազմակերպություններին, հատկապես Սուեզի ջրանցքին շատ մոտ գտնվող  ԻՊ-ը դիմակայելու երկրի իշխանությունների կամքից։

Սուեզի նոր ջրանցքի բացումն արդեն շատերն անվանում են դարի իրադարձություն։

Օգոստոսի 6-ը Եգիպտոսում հայտարարվել էր համազգային հանգստի օր։

Հաշվի առնելով Սինա թերակղզում տիրող անհանգիստ իրավիճակը, որտեղ ակտիվ են իսլամիստ արմատականները, ներառյալ ԻՊ, ջրանցքի բացման արարողությունը վերահսկում էին 10 հազար ոստիկան և զինվորական։ Հուլիսի սկզբին Եգիպտոսի  հատուկ ծառայություններն արդեն հայտնել էին ջրանցքի տարածքում ահաբեկչական գործողության կանխման մասին։

Բացման արարողությանը հյուրերի համար ցուցադրվեց զինվորական շքերթ և ներկայացվեց «Աիդա» օպերան, որը Ջուզեպպե Վերդին 300 տարի առաջ գրել էր Եգիպտոսի իշխանությունների պատվերով՝ Սուեզի առաջին ջրանցքի բացումից հետո։

Ջրանցքը կառուցվել է մի շարք արտասահմանյան ընկերությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Բելգիայի, Նիդեռլանդների և Քուվեյթի օժանդակությամբ և ռեկորդային արագությամբ՝ ծրագրված երեք տարվա փոխարեն՝ մեկ տարվա ընթացքում։ Երկրի իշխանությունները ծախսել են մոտ 8 մլրդ․ դոլար, որը ստացել էին ութ օրվա ընթացքում օտարերկրյա ներդրողներից։

Նոր հունը պետք է կրկնապատկի տրանսպորտային հաղորդակցությունները, իսկ ճանապարհը կկրճատի 18-11 ժամով։ 1869 թ․ կառուցված հին ջրանցքի խորացումը, որն իրականացվում էր զուգահեռ նորի կառուցման հետ, հնարավորություն կտա, որ ջրանցքով ավելի խոշոր նավթի լցանավեր անցնեն, ինչը մինչ այսօր հնարավոր չէր։ Բացի այդ, արդեն Սուեզի ջրանցքով  նավերի տեղաշարժը լինելու  է երկկողմանի։

Եգիպտոսի իշխանությունները հուսով են, որ Ասիայից դեպի Եվրոպա տանող ծովային այդ կարճ ճանապարհի անցանելիության մեծացումը, որի միջոցով իրականացվելու է համաշխարհային առևտրաշրջանառության 7%-10%-ը, արդեն 2023 թ․ երկիր մտնող շահույթը կավելանա, հասնելով 5,3 մլրդ-13,2 մլրդ։  

Փորձագետները, սակայն, չեն կիսում իշխանությունների այս լավատեսությունը, հաշվի առնելով, որ շատ բան կախված է լինելու համաշխարհային առևտրաշրջանառության աճից, ինչը կանխագուշակելն այնքան էլ հեշտ չէ։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ