Օբաման օգնում է սիրիացի ընդդիմադիրներին

06 Օգոստոսի 2015

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմից տեղեկացնում են, որ նախագահը համաձայն է սիրիացի ընդդիմադիրներին օգնելու համար օդային հարձակումներ իրականացնել։ Նախագահը այդպիսով ուզում է պաշտպանել սիրիացի ընդդիմադիրներին, որոնց մարզել են ամերիկյան սպաները։  

Նշենք, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռները վերջին օրերին մի շարք հարձակումներ են իրականացրել՝ թիրախ դարձնելով ծայրահեղականների դիրքերը, պաշտպանելու համար իր մարզած սիրիացի ընդդիմադիրներին։ Ամերիկյան ռազմական ինքնաթիռների միջամտությունը այդտեղ անհրաժեշտ էր։

Նուսրայի դեմ բախումների ընթացքում արդեն իսկ սպանվել էր մարզված մեկ ընդդիմադիր սիրիացի և գերվել հինգը։

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ