Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Համասի քաղաքական գրասենյակի ղեկավար Հալետ Մշաալի հետ։ Ռուսական ԶԼՄ-երը գրում են, որ Լավրովը պետք է հանդիպի նաև սիրիացի ընդդիմադիրների և Քաթարի իշխանի հետ։ Նախապես Մոսկվան հայտարարել էր, որ սիրիական ընդդիմությանը տրամադրված ամերիկյան օդային օժանդակությունը կարող է վտանգել Տաեշի դեմ կռվելու Սիրիայի կառավարության ջանքերը։ Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վ․Պուտինն արդեն հրաժարվում է սիրիացի իր պաշտոնակից Բաշար Ասադից։
Էրդողանի խոսքերի համաձայն, Պուտինը չի պնդել, թե մինչև վերջ պիտի կանգնի Դամասկոսի իշխանությունների կողքին և արդեն փորձում է հրաժարվել Ասադից։