Միացյալ նահանգների քարտուղար Ջոն Քերրին Կահիրեում հանդիպել է եգիպտացի իր պաշտոնակցին և նախագահ Աբդել Ֆաթահ Սիսիի հետ։ Քերին հայտարարել է, որ երկու երկրների միջև պիտի հաստատվի ռազմավարական համագործակցություն։ Նրա խոսքով, Եգիպտոսը շատ սուղ է վճարել ահաբեկչության դեմ պայքարի գինը։
Քերրին նշել է, որ իրենք քննարկել են Իսլամական պետություն կազմակերպության վտանգը և հույս է հայտնել, որ ռազմավարական երկխոսությունը կզարգացնի երկու երկրների միջև հարաբերություններն ու լուծումներ կգտնի տարածաշրջանի տագնապների դեմ։
Նշենք, որ Ջոն Քերրին այցելել է նաև տարածաշրջանի մի շարք երկրներ։