Թուրքիայում իրարանցումները շարունակվում են

04 Օգոստոսի 2015

Թուրքիայի վարչապետ Ահմադ Դավութօղլուն հայտարարել է, որ ահաբեկչական կազմակերպություններն անպատիժ չպիտի մնան, իսկ Քուրդստանի Աշխատավորական կուսակցություն կազմակերպության դեմ թուրքական հարձակումները պիտի շարունակվեն։ Վարչապետն այս կապակցությամբ նաև ուղերձ է հղել ժողովրդին։  

Որոշ տեղեկությունների համաձայն, խաղաղություն և ժողովրդավարություն ծիրում  թուրքական ուժերը հարվածել են երեք շրջանի։ Ըստ տեղեկությունների, 260 քուրդ զինյալներ սպանվել էին,  400 այլք վիրավորվել, մինչ թուրքական կենտրոնների վրա հարձակումները։

Արևելյան Արարատ կամ Աղրը գավառում Քուրդստանի  Աշխատավորական կուսակցության զինյալներն անձնազոհության առաջին գործողությունը կատարել են՝ թիրախ դարձնելով տեղի Բայազիդ ոստիկանատունը։ Հարձակման հետևանքով սպանվել են երկու զինվոր, վիրավորվել  24 այլ անձ։ Դրանից առաջ ական էր պայթել հարավ-արևելյան Մարտինի շրջանում, որի հետևանքով զինվոր էր մահացել։

Պոլսում Արդարություն և բարգավաճում կուսակցության կենտրոնի ուղղությամբ ռումբ է նետվել, առանց զոհերի պատճառ դառնալու։

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ