Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և միջազգային ընտանիքի ապահովությունը մեծ սպառնալիքի տակ է Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով, միաժամանակ խոր ցավ է հայտնել, որ Սիրիայի կառավարությունը դիմում է տարբեր անպարկեշտ միջոցների իր իսկ ժողովրդի դեմ մղած պատերազմում, որոնցից ամենավատը քիմիական զենքերի գործածումն է։
Ինդոնեզիայի մայրաքաղաքում ելույթ ունենալիս Էրդողանը անդրադարձել է նաև Իսլամական պետություն կազմավորման գործողություններին, շեշտելով, որ այն ոչ մի առնչություն չունի իսլամի հետ։ Նա մատնանշել է նաև, որ իր երկրին ուղղված բոլոր մեղադրանքները, հատկապես օտար վարձկան գեներալների մուտքը Սիրիա Թուրքիայի միջով, չի համապատասխանում իրականությանը։