100 վայրկյան օդում կախված

02 Օգոստոսի 2015

Հայ աճպարար Քրիստիան Թորոսյանը Բուենոս Այրեսի Սան Մարտին հրապարակում ցուցադրել է մի հնարք, որով 100 վայրկյան կախված է մնացել օդում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի։ «Օդի մեջ չի մնա» կարգախոսի ներքո իրականացրած հնարքը լուսաբանել է արգենտինական Dia a Dia պարբերականը, ընդգծելով, որ 2013 թ․-ին Քրիստիան Թորոսյանը պարգևատրվել է Կորտովայում հասարակական աջակցության համար։

Քրիստիան Թորոսյանը Կորտովա նահանգում հայտնի է աճպարարի իր մասնագիտությամբ։

Մինչև իր հնարքի ցուցադրումը, մի խումբ երիտասարդներ բոլոր հետաքրքրվողներին բաժանել են Հայոց ցեղասպանության և ոգեկոչման հետագա նախաձեռնությունների մասին պատմող տեղեկատու թերթիկներ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ