Ճապոնիայի հյուսիում նավ է հրդեհվել

31 Հուլիսի 2015

Այսօր Ճապոնիայի Հոկայդոյի հյուսիսային կղզու նավահանգստային Տոմակոմայ քաղաքից 50 կմ հեռու այրվում էր ուղևորատար Sunflower DT լաստանավը։ Այդ մասին հայտնում են Ճապոնիայի առափնյա պահպանության տարածաշրջանային բաժնից։

Տեղեկությունների համաձայն, լաստանավում գտնվում է 94 մարդ, ներառյալ 71 ուղևոր։ Անձնակազմից մեկ հոգի արդեն համարվում է անհայտ կորած։

Դեպքի վայր են ժամանել Ճապոնիայի առափնյա պահպանության նավերը, ինչպես նաև ափին մոտ գտնվող այլ նավեր։

Հրդեհի պատճառների մասին դեռ ոչինչ չի ասվում, սակայն նշվում է, որ հրդեհի բռնկման էպիկենտրոնը կարող էր ծագած լինել տախտակամածում, որը նախատեսված էր ավտոմեքենաներ փոխադրելու համար։ Նավի անձնակազմը սկզբում փորձում էր հրդեհի դեմ սեփական ուժերով պայքարել, սակայն ավելի ուշ որոշում են ընդունում ուղևորներին տարհանելու մասին։

11 401 տոննա ջրծավալի Sunflower DT լաստանավը կարող է տեղափոխել մինչև 154 ուղևոր և առնվազն 160 ավտոմոբիլ։

 

Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեի գրասենյակին կից ստեղծվել է ճգնաժամային շտաբ։ Երկրի կառավարությունը տարածաշրջանային իշխանությունների և փրկարար ծռայությունների հետ միասին ակտիվորեն զբաղվում են ուղևորներին փրկելու գործողություններով, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ