Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) Չինաստանի մայրաքաղաք Պեկինն է ընտրել 2022 թ․ տեղի ունենալիք Օլիմպիական խաղերի անցկացման համար։
2020 թ․ ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերը տեղի կունենան Շվեյցարիայի Լոզան քաղաքում։ Այս որոշումն ընդունվել է Կուալա Լումպուրայում տեղի ունեցած ՄՕԿ-ի 128-րդ նստաշրջանի ժամանակ, հաղորդում է kommersant.ru-ն։