Անգլիայի «Գարդիան» օրաթերթը գրում է, որ առաջիկայում տեղի ունեցող ՄԱԿ-ի համընդհանուր նիստի առաջին օրը ելույթ են ունենալու Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները, որոնք արտահայտելու են իրենց տեսակետները նոր աշխարհաքաղաքական իրադրության մասին:
Մեծ հավանականությամբ Իրանի և ԱՄՆ-ի նախագահներն առանձին հանդիպում կունենան:
Համագումարը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին։ Իրանի նախագահն առաջին օրն առավոտյան է ելույթ ունենալու:
Սա ՄԱԿ-ի 70-րդ համաժողովն է լինելու։ Անդամ երկրները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում դրա նկատմամբ և այն ելույթների, որ պետք է արտասանեն տարբեր երկրների նախագահները: