Խոսելով մերձավորարևելյան հնարավոր մեծ պատերազմի մասին, Ալեքսանդրովը ասել է, որ նման բան չի լինի, քանի որ ԻՊ-ն այն կառույցը չէ, որ կարողանա մեծ պատերազմ սկսել։ Նա նաև նշել է, որ Թուրքիան չի ուզում ԻՊ հետ պատերազմի մեջ մտնել ցամաքային զորքերով, որ Թուրքիան և ԻՊ-ն մեկ ընդհանուր թշնամի ունեն՝ Բաշար Ասադը։
«Թուրքիայի քաղաքականությունն ուղղված է Բաշար Ասադի դեմ, ԻՊ հարվածները նույնպես Բաշար Ասադի դեմ են։ Թուրքիան խրախուսում էր ԻՊ-ը, սակայն պարզվեց, որ ԻՊ-ն իր ազդեցությունն է տարածում Թուրքիայում, այդպիսով հարվածի տակ դնելով Էրդողանի և նրա բարձրաշխարհիկ կառավարության լեգիտիմությունը։ Այդ պատճառով Թուրքիայում սպառնալիք կա, և թուրքերն արդեն պետք է ընտրեն, թե ինչն է իրենց համար ավելի կարևոր՝ սեփական իշխանությունը, թե Բաշար Ասադի տապալումը», ընդգծել է քաղաքագետը։
Քաղաքագետը նշում է, որ Թուրքիայի իշխանություններն այդ պարագայում որոշել են պահպանել սեփական իշխանությունը, այդ պատճառով էլ շուռ եկան ԻՊ դեմ, սկսեցին համագործակցել ԱՄՆ հետ՝ ԻՊ-ը հարվածներ հասցնելու համար, միևնույն ժամանակ ուզում էին լուծել հարցերը քրդերի հետ։
«Քրդերը Թուրքիայի համար նույնպես վտանգ են ներկայացնում, և երկրի պաշտոնական իշխանությունները որոշեցին միանգամից քրդերին էլ հարվածել, չնայած այն բանի, որ քրդերը նույնպես պայքարում են ԻՊ հետ։ Թուրքիան հիմա շատ ծանր վիճակում է հայտնվել․ որ կողմ շրջվում է՝ ամենուր խնդիրներ են ծագում։ Իսկ թե Էրդողանն ինչպես է դուրս գալու այդ իրավիճակից, դժվար է ասել։ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը վտանգի տակ է», եզրափակել է Ալեքսանդրովը։