Ահաբեկչական գործողություն Հնդկաստանում

28 Հուլիսի 2015

Հնդկաստանի հյուսիսային շրջանի Բենջաբ նահանգի ոստիկանության բաժանմունքի վրա ահաբեկիչները հարձակում են գործել և մի քանի անձանց պատանդ են վերցրել։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ոստիկանության և հանրակառքի վրա իրականացրած հարձակման հետևանքով զոհվել է վեց և վիրավորվել ինը մարդ։

Նախնական տվյալների համաձայն, հարձակմանը մասնակցել է 15 ահաբեկիչ։ Բացի այդ, հատուկ ծառայությունները պարզել են, որ անհայտ անձինք դեպքի վայրից ոչ հեռու ճանապարհն ականապատել էին, հաղորդում է «Զարթօնք» թերթը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ