Թուրքիան ցամաքային զորքեր չի ուղարկի Սիրիա

28 Հուլիսի 2015

Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնության է եկել սիրիական ընդդիմությանն օդային պաշտպանություն տրամադրելու անհրաժեշտության հարցում, միաժամանակ հավաստիացնելով, որ Անկարան մտադիր չէ ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա։

Թուրքիայի վարչապետ Ահմադ Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք չեն ուզում ԻՊ ահաբեկչական խմբավորման հետ դրացիություն անել, այլ ընդամենն ուզում են Սիրիայի Տաեշից ազատագրված տարածքներում տեղակայել չափավոր ընդդիմության ուժեր։

Թուրքիան նաև հերքել է քուրդ մարտիկներին թիրախ ընտրելու մասին լուրերը, թեև Սիրիայի հյուսիսային շրջանների վրա իրականացրած իր օդային հարձակումների ընթացքում շարունակում էր հարվածել Տաեշի և ՔԱԿ-ի դիրքերը։

Լոնդոնում գործող Սիրիայի մարդու իրավունքների ուսումնասիրության կենտրոնի տվյալների համաձայն, թուրքական հրասայլերը երեկ կրակ էին բացել Սիրիայի հյուսիսային շրջանի Հալեպ նահանգում գտնվող Զոր Մաղար գյուղի ուղղությամբ, որը քրդերի հսկողության ներքո է գտնվում։ Մարդու իրավունքների հարցերով զբաղվող կենտրոնը հաղորդում է նաև, որ միջադեպի հետևանքով ԻՊ դեմ կռվող խմբի չորս անդամ է վիրավորվել, գրում է «Զարթօնք» թերթը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ