«Զարթօնք» թերթը գրում է, որ Սիրիայի բանակն առաջանում է դեպի Թտմոր քաղաքը, որը գտնվում է Տաեշ իսլամական ծայրահեղական կազմակերպության տիրապետության տակ։ Նրանք վերագրավել են նաև Թտմորի մոտ գտնվող լեռնաշղթան։ Մարտերն ընթանում են քաղաքից 1կմ հեռավորության վրա։ Մինչ այդ, Սիրիայի բանակն ու Հզբոլլահի զինված միավորումները բախումներ են ունեցել Ժապհաթ Նուսրա և Ահրար Շամ կազմակերպության զինյալների հետ։