Աղբերի չլուծված խնդիրը պատճառ է զբոսաշրջության հետքայլի

28 Հուլիսի 2015

Բեյրութում աղբերի շուրջ ցույցերը շարունակվում են։ Բեյրութի մի շարք շրջանների բնակիչներ շարունակում են իրենց բողոքի ցույցերը բնակարանների և վաճառակետերի շուրջ աղբակուտակման դեմ։ Նրանք փակել են Պըրճ Աբու Հայդարի, Գոռնիշ Մազրաայի և այլ շրջանների ճանապարհները՝ կասեցնելով երթևեկությունը։ Միաժամանակ ցույցեր են տեղի ունենում Ռիատ Սոլհ հրապարակում ։

Պահիա Հարիրին դիմել է Բեյրութի բնակիչներին

Լիբանանի երեսփոխան Պահիա Հարիրին ուղերձ է հղել Բեյրութի բնակիչներին՝ հայտնելով իր տխրությունն ու ամոթը մայրաքաղաքի առաջ ծառացած դժվարությունների համար։ Նա ներողամտություն է հայցել մայրաքաղաքից ու բնակիչներից, ովքեր դիմացել են պատերազմի, սպանությունների անարդարություններին, որոնց մեղսակից չեն եղել երբևէ։ Հարիրին ասել է, որ մայրաքաղաքը ամենադժվար պահերին մնացել է այն վայրը, ուր չկար չարություն, ատելություն, կողմնակալություն։ Նա վստահություն է հայտնել, որ Բեյրութի ժողովուրդը պիտի վերագտնի իրեն և մնա այնպիսին, ինչպիսին նրան ճանաչում էր նահատակ Ռաֆիկ Հարիրին՝ հզոր իր խաղաղասիրությամբ, համբերությամբ, վեհությամբ և հանդուրժողականությամբ։ Այս մասին հաղորդում է «Զարթօնք» թերթը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ