Եգիպտոսը Սուեզի նոր ջրանցքը  բացեց

Սուեզի նոր ջրանցքը կվերականգնի Կահիրեի երբեմնի փառքն ու կապահովի տնտեսական աճ։ Եգիպտոսում օգոստոսի 6-ին աշխարհի առաջադեմ երկրների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ Սուեզի նոր ջրանցքի բացման արարողությունը։ Այդ նոր ջրանցքը կրկնակի ավելացնելու է աշխարհի գլխավոր տրանսպորտային ուղիներից մեկի երթևեկելիությունը, իսկ պետության ստացած շահույթը եռապատկելու է։ Ջրանցքի բացման իրադարձությունն արդեն համարում են երկրի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի ամենամեծ նվաճումը, ով ձգտում է իր երկրին տալ տարածաշրջանային առաջատար տերության դերը։ Սակայն հետհեղափոխական Եգիպտոսի հաջողությունը կախված է լինելու ոչ միայն համաշխարհային առևտրաշրջանառության աճից, այլև ահաբեկչական կազմակերպություններին, հատկապես Սուեզի ջրանցքին շատ մոտ գտնվող ԻՊ-ը դիմակայելու երկրի իշխանությունների կամքից։ Սուեզի նոր ջրանցքի բացումն արդեն շատերն…

Օբաման օգնում է սիրիացի ընդդիմադիրներին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմից տեղեկացնում են, որ նախագահը համաձայն է սիրիացի ընդդիմադիրներին օգնելու համար օդային հարձակումներ իրականացնել։ Նախագահը այդպիսով ուզում է պաշտպանել սիրիացի ընդդիմադիրներին, որոնց մարզել են ամերիկյան սպաները։ Նշենք, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռները վերջին օրերին մի շարք հարձակումներ են իրականացրել՝ թիրախ դարձնելով ծայրահեղականների դիրքերը, պաշտպանելու համար իր մարզած սիրիացի ընդդիմադիրներին։ Ամերիկյան ռազմական ինքնաթիռների միջամտությունը այդտեղ անհրաժեշտ էր։ Նուսրայի դեմ բախումների ընթացքում արդեն իսկ սպանվել էր մարզված մեկ ընդդիմադիր սիրիացի և գերվել հինգը։

Ջոն Քերրին և Սերգեյ Լավրովը դարձյալ հանդիպել են

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իրենք չեն ուզում զինման մրցավազքի մեջ մտնել այլ երկրների հետ, սակայն պատրաստ են հակադարձելու հակահրթիռային վահանի տեղակայման փորձերին։ Մալազիայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հանդիպել են Ս․Լավրովն ու Ջ․Քերրին։ Նրանք քննարկել են տարբեր հարցեր, որին ներկա է եղել նաև Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Աբդել Ժուպեյրը։

Թուրքիան պայքարելու  է Տաեշի դեմ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն նշել է, որ իրենք լայնածավալ գործողություններ պիտի ձեռնարկեն Տաեշի դեմ։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի հետ հանդիպման ընթացքում Չավուշօղլուն նշել է, որ իրենք պատրաստ են համագործակցելու ամերիկացիների հետ՝ Սիրիայի ընդդիմադիրներին մարզելու գործում։ Թուրք նախարարը հանդիպել է նաև Ս․Լավրովի հետ։ Նշենք, որ Քաթարը վերապահությամբ էր ընդունել Արաբական լիգայի հրապարակած վերջին որոշումը, որը դատապարտում էր Իրաքի հյուսիսում քրդական շրջանների ուղղությամբ թուրքերի ռմբակոծությունները։ Մինչ այդ գերմանացի մի պաշտոնյա նշել է, որ Տաեշին միացող գերմանացիների թիվն արդեն հասել է առնվազն 720-ի։

Հանդիպել են Հալետ Մշաալը և Սերգեյ Լավրովը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Համասի քաղաքական գրասենյակի ղեկավար Հալետ Մշաալի հետ։ Ռուսական ԶԼՄ-երը գրում են, որ Լավրովը պետք է հանդիպի նաև սիրիացի ընդդիմադիրների և Քաթարի իշխանի հետ։ Նախապես Մոսկվան հայտարարել էր, որ սիրիական ընդդիմությանը տրամադրված ամերիկյան օդային օժանդակությունը կարող է վտանգել Տաեշի դեմ կռվելու Սիրիայի կառավարության ջանքերը։ Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վ․Պուտինն արդեն հրաժարվում է սիրիացի իր պաշտոնակից Բաշար Ասադից։ Էրդողանի խոսքերի համաձայն, Պուտինը չի պնդել, թե մինչև վերջ պիտի կանգնի Դամասկոսի իշխանությունների կողքին և արդեն փորձում է հրաժարվել Ասադից։ 
Անցյալ ամիս, երբ Ռեջեբ Թայիբ Էրդողանը խորհրդարանական ընտրություններում չհավաքեց մեծամասնության ձայնը, հանկարծ հիշեց, որ իր հարևան երկրում գործում են վտանգավոր ահաբեկիչներ, որոնք իր երկրի անվտանգությունը հարցականի տակ են դրել: Ճակատագրի հեգնանքով, դրանք հենց նույն ահաբեկիչներն են, որոնց զինում և օգնություն էր ցուցաբերում Անկարան, որպեսզի ներթափանցեն Սիրիա։ Նրանց վիրավորները նույնպես բուժվում էին Թուրքիայի հիվանդանոցներում: Վերջին մի քանի տարվա ընթացքում, մոտավոր հաշվարկներով 25000 արտասահմանցի և 1000 թուրք դաեշական Թուրքիայի սահմանից անցել են դեպի Սիրիա՝ Բաշար Ասադի իշխանությունը տապալելու նպատակով: Անցյալ շաբաթ մի թուրք զինվորի մահվան պատրվակով, որը սպանվել էր Սիրիայի սահմանից կրակելու պատճառով, Էրդողանը Սիրիայի ու Իրաքի հյուսիսային շրջանների վրա ռմբակոծության և…
Լիբանանի օդերևութաբանական ծառայությունները նշել են, որ ջերմաստիճանը համեմատաբար բարձր է լինելու մինչև հինգշաբթի։ Ծովեզրյա շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 33-ի իսկ Բեքաայում՝ մինչև 40-ի։ Ակնկալվում է, որ անձրև է տեղալու որոշ գյուղական շրջաններում։ Այս պայմաններում էլեկտրականության և ջրամատակարարման ընդհատումներին զուգահեռ աղբակույտերի առաջացրած տագնապի պատճառով Շհիմ շրջանի բնակիչները Շուֆում տանող ճանապարհները փակել են, որպեսզի քաղաքի իշխանությունները միջամտեն և վերացնեն կուտակված աղբը։ Բնապահպանության նախարար Մուհամմադ Մաշնուքը հանդիպել է Բեյրութի երեսփոխանների հետ՝ քննարկելու համար Բեյրութից աղբը մաքրելու մասին թղթապանակը։ Մինչ այդ, ուժային կառույցները զգուշացրել էին քաղաքային իշխանություններին աղբն անկանոն թափելու վտանգավորության ու դրա հետևանքների մասին։ Ըստ ուժայինների, անհրաժեշտ է ուշադիր ընտրել աղբ…

Ջոն Քերրիի և Աբդել Ֆաթահ Սիսիի հանդիպումը

Միացյալ նահանգների քարտուղար Ջոն Քերրին Կահիրեում հանդիպել է եգիպտացի իր պաշտոնակցին և նախագահ Աբդել Ֆաթահ Սիսիի հետ։ Քերին հայտարարել է, որ երկու երկրների միջև պիտի հաստատվի ռազմավարական համագործակցություն։ Նրա խոսքով, Եգիպտոսը շատ սուղ է վճարել ահաբեկչության դեմ պայքարի գինը։ Քերրին նշել է, որ իրենք քննարկել են Իսլամական պետություն կազմակերպության վտանգը և հույս է հայտնել, որ ռազմավարական երկխոսությունը կզարգացնի երկու երկրների միջև հարաբերություններն ու լուծումներ կգտնի տարածաշրջանի տագնապների դեմ։ Նշենք, որ Ջոն Քերրին այցելել է նաև տարածաշրջանի մի շարք երկրներ։

Թուրքիայում իրարանցումները շարունակվում են

Թուրքիայի վարչապետ Ահմադ Դավութօղլուն հայտարարել է, որ ահաբեկչական կազմակերպություններն անպատիժ չպիտի մնան, իսկ Քուրդստանի Աշխատավորական կուսակցություն կազմակերպության դեմ թուրքական հարձակումները պիտի շարունակվեն։ Վարչապետն այս կապակցությամբ նաև ուղերձ է հղել ժողովրդին։ Որոշ տեղեկությունների համաձայն, խաղաղություն և ժողովրդավարություն ծիրում թուրքական ուժերը հարվածել են երեք շրջանի։ Ըստ տեղեկությունների, 260 քուրդ զինյալներ սպանվել էին, 400 այլք վիրավորվել, մինչ թուրքական կենտրոնների վրա հարձակումները։ Արևելյան Արարատ կամ Աղրը գավառում Քուրդստանի Աշխատավորական կուսակցության զինյալներն անձնազոհության առաջին գործողությունը կատարել են՝ թիրախ դարձնելով տեղի Բայազիդ ոստիկանատունը։ Հարձակման հետևանքով սպանվել են երկու զինվոր, վիրավորվել 24 այլ անձ։ Դրանից առաջ ական էր պայթել հարավ-արևելյան Մարտինի շրջանում, որի հետևանքով զինվոր էր մահացել։…

Բանակում ձերբակալվել է 59 անձ

Լիբանանյան բանակի ընդհանուր հրամանատարությունը հայտարարել է, որ բանակը խուզարկել է Աքքարի շրջանում տեղակայված սիրիացի գաղթականների գաղթակայանը և ձերբակալել է 59 անձի։ Այդ մարդիկ Լիբանանում էին գտնվում առանց օրինական փաստաթղթերի։ Սիրիացիների մոտ գտնվել է 25 փոխադրամիջոց, որոնց փաստաթղթերը նույնպես անօրինական էին։
Սիրիայի և Լիբանանի սահմանային Զապատանի քաղաքում զինված ուժեղ բախումները շարունակվում են մի կողմից՝ սիրիական բանակի և «Հզբոլլայի», մյուս կողմից՝ ընդդիմադիր միավորների միջև։ Բախումներին ականատես էին դարձել նաև Իտլիպի գյուղական շրջանները։ ԶԼՄ-երը նշում են, որ «Հզբոլլայի» տեղական պատասխանատուներից Մուհամադ Քասըմը սպանվել է Զապատանիում մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ։ Նա Բեքաայի Բրիթել գյուղից էր։