Սիրիայի ընդդիմադիր Ազգային միության նախագահ Խալեդ ալ Խոջան Մոսկվայում ունեցած հանդիպումներից հետո հայտարարել է, որ իրենք ռուսական կողմի հետ քննարկել են Սիրիայի հակամարտությունը և հավանական լուծումները։ Նա ասել է, որ Ասադը որևէ դեր չունի ապագա Սիրիայում։ «Մեր միությունը չի կարող վարչակարգին միանալ՝ Իսլամական պետության դեմ պայքարելու համար, քանի որ վարչակարգն այդ կազմակերպության մի մասնիկն է», ասել է ալ Խոջան։ Սիրիայի Զապատանի քաղաքում կռվող կողմերը համաձայնել են զինադադարը երկարաձգել մինչև կիրակի, հաղորդել է «Ռոյթրս» գործակալությունը։ Սիրիայում վերջին ժամերին տեղի ունեցած բախումների ժամանակ սպանվել է Հզբոլահի մեկ անդամ։ Մեծ պայթյուն է տեղի ունեցել Հալեպի հյուսիսային հատվածում, նաև բախումներ են եղել քաղաքի արևելյան…
Թուրքիան հերքել է տեղեկություններն այն մասին, որ երեկ Սիրիայում ԻՊ խմբավորման դիրքերի վրա միջազգային դաշնակից ուժերի օդային հարվածներին մասնակցած կործանիչները դուրս են եկել Ինջիրլիք օդանավակայանից։ Երկրի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Ինջիրլիք օդանավակայանում տեղակայված ոչ կործանիչները և ոչ էլ անօդաչու սարքերը չեն մասնակցել երեկվա օդային հարվածներին։ Վերջին տվյալների համաձայն, մի շարք շրջաններում իրականացած հարձակումների ընթացքում զոհվել են տասնյակ մարդիկ, որոնց թվում՝ կանայք և երեխաներ։ Նախապես հաղորդել էին, որ թուրքական Ինջիրլիք ռազմական օդանավակայանից օդ բարձրացած F16 կործանիչները հարված են հասցրել Սիրիայում տեղակայված ԻՊ խմբավորման դիրքերին։ Այս տեղեկությունը հաստատել է նույնիսկ Մ․Նահանգների պաշտպանության նախարարությունը, սակայն մատնանշել է, որ թուրքական կործանիչները չեն մասնակցել հարձակմանը։…
Թուրքիայում Իրանի տրանզիտ բեռնատարների շարասյան վրա հարձակում են գործել զինված անձինք, բեռնատարներից մեկն ամբողջությամբ այրվել է: Թուրքիայի իշխանությունը այս հարձակումից հետո Իրանի հետ իր սահմանը փակել է, իսկ Բազարգան մարզային կետը կիսաարձակ վիճակում է հայտնվել: Երկու երկրների պաշտոնյաներն այժմ միմյանց հետ բանակցում են։ Իրանը իրավացիորեն Թուրքիային պատասխանատու է համարում և մեղադրում է ավտոմեքենաների ու վարորդների անվտանգությունն իր երկրի սահմաններում չապահովելու համար: Վառված բեռնատարը Վրաստանից բեռ էր փոխադրում դեպի Իրան: Իրանի պաշտոնյաները հայտարարել են, որ Թուրքիայում երթևեկությունը, հատկապես արևելյան ու հյուսիսային շրջաններում, ապահով չէ և զգուշացրել են իրենց քաղաքացիներին, որ հնարավորինս խուսափեն ավտոմեքենայով ճամփորդելուց և բեռնափոխադրումից: Իրանի պաշտոնյաներն առաջարկում են օգտվել…
Այսօր ԱՄՆ ՌՕՈՒ երեք կործանիչ Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիք բազայից օդ են բարձրացել՝ հարվածելու համար Սիրիայի տարածքում գտնվող «Իսլամական պետություն» խմբավորման ուժերին։ Ավելի վաղ ամերիկյան F16 ութ կործանիչ տեղակայվել էին Ինջիրլիք ավիաբազայում՝ ԻՊ դեմ պայքարելու նպատակով։
Թուրքիայի ոստիկանությունը հայտարարել է, որ երկրի հարավային շրջաններում Քրդստանի աշխատավորական կուսակցության դիրքերը հարձակումների են ենթարկվել, որի հետևանքով սպանվել է առնվազն 17 զինված ապստամբ։ Տեղեկություններ կան, որ թրքական ուժերը Հաքարիում հարվածել են քրդական մի շարք դիրքերի։ Թուրքական զորամասերից մեկի վրա հարձակման հետևանքով սպանվել է թուրք զինվոր։ Իշխանությունները նշել են, որ Իզմիրում Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամների դեմ գործադրած հարձակումների ընթացքում կալանավորվել է 16 զինված քուրդ։ Խուզարկումներին մասնակցել է ավելի քան հինգ հարյուր ոստիկան՝ զինվորական ուղղաթիռներով։
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ջուբեյրը հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ։ Համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Ջուբեյրը հաստատել է, որ Մոսկվայի և Էլ Ռիադի միջև դեռևս անհամաձայնություններ և տարակարծություններ կան, մասնավորապես Սիրիայի հակամարտության առնչությամբ։ Նախարար Ջուբեյրը նշել է, որ Դամասկոսի վարչակարգի հանդեպ Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը անփոփոխ է մնալու։ Նա ասել է նաև, որ Ասադը ապագա չունի Սիրիայում։ Լավրովն, իր հերթին, նշել է, որ Ասադի ճակատագիրը երկու կողմերի միջև տարաձայնությունների խնդիր է։ Այնուամենայնիվ, երկու նախարարները վստահեցրել են, որ ցանկանում են զարգացնել Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հատկապես տնտեսական ոլորտում։
Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ իրենք մշակելու են սիրիացի ընդդիմադիր պատասխանատուների անվանացուցակ, որը պետք է ներկայացնեն սաուդյան և ամերիկյան կողմերին, որպեսզի կազմեն սիրիացի ընդդիմադիրների միացյալ պատվիրակություն։ Բոգդանովն ասել է նաև, որ Սիրիայի ընդդիմադիրներն ակնկալում են Մոսկվայում ժողով գումարել, որպեսզի քննարկեն Սիրիայի տագնապալի վիճակը լուծելու միջոցները։
Թուրքիան զբոսաշրջության ոլորտում առավելագույն շահույթ ունի, տարեկան երկու միլիոն իրանցի այցելում է Թուրքիա, սակայն Իրան այցելող թուրքերի քանակը 500000 է կազմում: Վերջին օրերին երկու երկրների պաշտոնյաների հանդիպման ժամանակ շեշտվել է, որ Թուրքիայից ժամանող զբոսաշրջիկների քանակը պետք է ավելանա: Այդ կապակցությամբ թուրքական կողմում գոյություն ունեն որոշ արգելքներ, որոնք ավելի շուտ քաղաքական բնույթ ունեն, սական հույս կա, որ դրանք կվերանան: Իրանի և Թուրքիայի առևտրատնտեսական հարաբերությունները սահմանափակվել էին Իրանի դեմ պատժամիջոցների պատճառով։ Հիմա արդեն վիճակը փոխվելու է, որովհետև շատ երկրների դռները Իրանի համար բացվում են, նաև Իրանի դռներն են բացվում շատերի համար:
Ուժեղ բախումներ են տեղի ունեցել Իտլիպի գյուղական այն շրջաններում, որոնք գտնվում են իշխանությունների տիրապետության տակ։ Սիրիական ռազմական օդանավերը հարվածել են զինյալների դիրքերին։ Հարձակում իրականացրած Ջաբաթ Նուսրան նշել է, որ Տաեշի դեմ իր պայքարի գլխավոր նպատակը Թուրքիաի անվտանգությունն ապահովելն է։ Տաեշ կազմակերպությունը Հալեպի գյուղական շրջաններում ականապատ մեքենա է պայթեցրել, որի հետևանքով 10 մարդ զոհվել է։ Մարդու իրավունքների սիրիական խորհրդի համաձայն, Հալեպի մոտակա օդային տարածքում Տաեշի հարձակման հետևանքով 18 զինվոր է սպանվել։
Երկար տարիների բացակայությունից հետո Թուրքիայի խորհրդարանում երեք հայ պատգամավորների ընտրությունը որոշ հետաքրքրություն է առաջացրել տարբեր շրջանակներում։ Ոմանք ոգևորված են այս նոր զարգացումից, իսկ ոմանք էլ որոշ վերապահությամբ հետևում են հայազգի պատգամավորների գործունեությանը։ Առայժմ նախագահի ընտրությամբ զբաղված խորհրդարանի օրակարգում հարցադրումներ է արել պատգամավոր Սելինա Տողանը։ Հիմք ընդունելով Սահմանադրության 98-րդ և խորհրդարանի ներքին կանոնադրության 96-րդ և 99-րդ հոդվածները, նա վարչապետին է դիմել հետևյալ հարցումներով․ Քոբանիում ձերբակալված Տաեշի մեկ զինված անձի մոտ Աքչաքալեի քաղաքապետարանի պատրաստած անձնագիր է հայտնաբերվել։ Այդ անձը Թուրքիա ե՞րբ է մուտք գործել և ե՞րբ է լքել երկիրը։ Հաստատո՞ւմ եք, արդյոք «Էոզկյուր Կյունտեմ» թերթի պնդումներն այդ մասին։ Սիրիացի ապստամբների ճամբարներում լրատվական…
Վերջերս Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը շրջագայում էր հարևան երեք երկրներում՝ Իրաքում, Քուվեյթում և Քաթարում։ Նա հանդիպում է ունեցել այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, անդրադարձել է միջուկային հարցի վերաբերյալ համաձայնագրին, կարևորել է դրա դրական ազդեցությունը տարածաշրջանում։ Նա շեշտել է, որ հարևան երկրներն Իրանի արտաքին հարաբերություններում առաջնային տեղ են գրավում։