Մերձավոր Արևելքում քաոս է տիրում արդեն մի քանի տասնյակ տարի՝ հիմնականում Արևմուտքի հովանավորած պատերազմների պատճառով, որոնք տարածաշրջանն ավելի ու ավելի են վերածում անկայունության պատվարի։ Մերձավոր Արևելքը, որին մենք հետևում ենք այսօր, ձևավորվել է 1916 թ․ Սայքս-Պիկոյի գաղտնորեն կնքված պայմանագրի արդյունքում, որի նպատակն էր նախկին Օսմանյան կայսրության տարածքի բաժանումը Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև։ Այդ ժամանակ Օսմանյան կայսրությունն ընդգրկում էր Սիրիան, Իրաքը, Լիբանանը և Պաղեստինը։ Մերձավոր Արևելքում այսօր տիրող անկայուն իրավիճակը Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների արդյունք է։ Այդ երկրները փորձում են «քարտեզը փոխել» իրենց կայսրական և ռազմավարական շահերի համապատասխան։ Ծանոթագրություն- Այս գաղտնի համաձայնագիրը՝ Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի միջև Օսմանյան կայսրության…
Եվրախորհրդարանի դեմոկրատների ու սոցիալիստների խմբի խորհրդատու Ալդար Մամեդովը մի հոդվածում անդրադարձել է Իսլամական պետության մուսուլման ծայրահեղականների Դաեշ կոչված խմբավորման վտանգին Ադրբեջանում: Ստորև մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում նրա հոդվածը։ Անցյալ տարվա հոկտեմբերին Ադրբեջանի լրատվամիջոցները տեղեկություններ հաղորդեցին այդ երկրի հայտնի ըմբիշ Ռեշադ Բախշալիֆի մահվան մասին, որը Դաեշ խմբավորման կազմում կռվում էր Սիրիայում: Այս լուրը Ադրբեջանում շատերին զարմացրեց, նաև դարձավ երկրի անվտանգության համար սպառնալիք: Հարյուրավոր ադրբեջանցիներ Սիրիայում զինվորագրվել են Իսլամական պետության Դաեշ խմբավորմանը: Ադրբեջանում անհանգստություններ են նկատվում նրանց վերադարձի ու Իլհամ Ալիևի իշխանությանը մարտահրավերներ նետելու մտավախությամբ: Որոշ ճանաչված դաեշական ադրբեջանցիներ, որոնք կռվում են Սիրիայում, օրինակ՝ Խաթաբ ալ Ազարին, քննադատել են Ալիևի իշխանությանը,…
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մավլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայում դաշնակից ուժերի ռմբահարումները նախագահ Բաշար Ասադին պետք է ստիպեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Նա ասել է նաև, որ Թուրքիան ու Մ․Նահանգները շարունակելու են բանակցություններ վարել՝ Սիրիայում Տաեշի դեմ պայքարելու նոր ուղիներ գտնելու համար։ Այնուհետև նշել է, որ քրդական կազմակերպությունների դեմ ռազմական գործողությունները պիտի շարունակվեն այնքան ժամանակ, մինչև որ այդ կազմակերպությունները զենքը վայր դնեն։
Իսրայելը ներմուծվող նավթի 77%-ն ստանում է Իրաքի Քրդստանից։ Քրդական իշխանությունները խոստովանել են, որ Իսրայելին վաճառած նավթի դիմաց ստացած միջոցներով առաջին հերթին ֆինանսավորում են Իրաքի և Սիրիայի քուրդ զինյալներին։ Մայիս-օգոստոս ամիսների ընթացքում քրդերը Իսրայելին վաճառել են մոտ 1 մլրդ դոլարի նավթ։ Բոլոր գործարքները գաղտնի են կատարվել, համաշխարհային որոշ առաջատար ընկերությունների միջոցով։ Նավթի մյուս մասն Իսրայելը գնում է Ռուսաստանում, Ղազախստանում և Ադրբեջանում։ Անվտանգության նկատառումներից ելնելով, Իսրայելը չի բացահայտում իր երկիր ներմուծվող նավթի աղբյուրները։ Իրաքի Քրդստանի տարածաշրջանային կառավարության ներկայացուցիչները չեն հաստատում Իսրայելին նավթ մատակարարելու փաստը։ Այդ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքերի համաձայն, քրդերին «բոլորովին չի հետաքրքրում, թե ուր է գնում իրենց նավթը միջնորդին…
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ալ-Քաիդայի միջև գոյություն ունեցող կապերի բացահայտումը ցնցեց թուրքական քաղաքական դաշտը: Անկարան ոչ միայն ակտիվորեն աջակցում է ահաբեկչական գործողություններին Սիրիայում, այլև այդ ամենն իրականացնում է ՆԱՏՕ-ի ռազմավարության շրջանակներում: Ըստ Տիերի Մեյսանի, այս հանգամանքը վկայում է Սիրիայի ժողովրդի և պետության դեմ կռվող զինված խմբավորումների շինծու բնույթի մասին: Մինչ այժմ ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների ղեկավարները պնդում էին, որ միջազգային ջիհադիստական շարժումը, որի ձևավորմանը նրանք աջակցել էին դեռևս Աֆղանստանում Սովետական Միության դեմ պատերազմում (1979 թ.), դուրս եկավ իրենց դեմ Քուվեյթի ազատագրման ժամանակ (1991 թ.): Նրանք մեղադրում են Ալ-Քաիդային Քենիայում և Տանզանիայում (1998 թ.) ԱՄՆ դեսպանատների վրա հարձակման և 2011 թ.-ի…
Էստոնիայի արդարադատության նախարար Ուրմաս Ռեյնսալուն առաջարկել է միջազգային դատական գործընթաց սկսել՝ կոմունիստական ռեժիմի իրագործած հանցագործությունները հետաքննելու համար։ «Մենք պետք է միջազգային մակարդակով գնահատական տանք սոցիալիզմի ուղուց շեղված կոմունիստական ռեժիմի հանցագործություններին և համատեղ դատենք հանցագործներին։ Կոմունիստական ռեժիմների հանցագործություններն այսօր փոխհատուցման ենթակա չեն միջազգային որևէ դատարանում», հայտարարել է նախարարը։ Նրա խոսքերի համաձայն, այդ են պահանջում զոհերի հիշատակը։ Եվրոպացիների նոր սերունդը պետք է հասնի այն բանին, որ կոմունիզմի հանցագործությունները դատապարտվեն։ Յոթ երկիր հավանություն է տվել Էստոնիայի արդարադատության նախարարի առաջարկությանը։ Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի և Վրաստանի արդարադատության նախարարությունների ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոմունիզմի հանցագործությունների հետաքննման անհրաժեշտության և միջազգային հատուկ…
Մոտ 350 տեղացի և արտասահմանից ժամանած զբոսաշրջիկների տարհանել են Վրաստանի հյուսիս-արևելյան բարձր լեռնային Տուշեթիա շրջանից, որտեղ հորդառատ անձրևի և սողանքների հետևանքով քանդված ճանապարհը նրանց փակուղու մեջ էր առել։ Զբոսաշրջիկներին ուղղաթիռներով հասցրել են Ահմետի շրջկենտրոն և Թելավի քաղաք։ Արդեն սկսել են լեռնային ավտոճանապարհների վնասված հատվածների վերականգնումը։ Մասնագետների մոտավոր հաշվարկների համաձայն, վերականգնման աշխատանքները կշարունակվեն մեկ շաբաթ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Սիրիայի փոքրիկները կորցրել են իրենց մանկությունը, այդ փոքրիկները շատ թանկ են վճարում չդադարող պատերազմի համար։ Այս մասին ասվում է UNICEF-ի ու Save the chidren-ի պատրաստած և վերջերս հրապարակված «Փոքր ձեռքերն ու ծանր բեռը» զեկույցի մեջ։ Զեկույցի ուսումնասիրության հիմնական թեման էր՝ հակամարտության պայմաններում փոքրիկների աշխատանքային շահագործումը, որի հետևանքով նրանք կորցնում են կրթություն ստանալու իրավունքը, վնասում են իրենց առողջությունն ու զրկվում են լավ հեռանկարից։ Մինչև աղետալի ճգնաժամի և զինված հակամարտության մեջ հայտնվելը, Սիրիան միջին եկամուտ ունեցող երկիր էր, որն ի վիճակի էր իր ժողովրդի համար արժանապատիվ կյանք ապահովել։ Գրեթե բոլոր փոքրիկները դպրոց էին հաճախում, գրագիտության մակարդակը 90%-ից բարձր էր։ Չորսուկես տարի ճգնաժամի…
2015 թվականի հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը Լոնդոնի «Մարքսի անվան» գրադարանում տեղի ունեցավ հերթական «Կարմիր աստղ» քաղաքական փառատոնը, որին մասնակցում էին ձախ ուժերի և բանվորական շարժման աշխարհում հայտնի անձինք: Նման փառատոներ տեղի են ունենում 2003 թվականից՝ «Կոմունիստական համալսարան», իսկ մինչև 2003 թ․ «Մարքսիզմը 21-րդ դարում» անվանումներով։ Մասնակցում էին՝ Անգլիայի Կոմկուսը, Հունաստանի Կոմկուսը, Կիպրոսի «ԱԿԵԼ»-ը, Իրաքի Կոմկուսը, Սուդանի Կոմկուսը, Անգլիայի Նոր Կոմկուսը, Քրդստանի Բանվորական Կուսակցությունը՝ ՊԿԿ-ն, որոշ բանվորական և ուսուցչական արհմիություններ և այլք: Փառատոնի կազմակերպման հարցում միասնաբար աշխատել էին Մարքսի անվան գրադարանի ղեկավարությունը, Անգլիայի Նոր Կոմկուսը և Անգլիայում կոմկուսների համադրող կոմիտեն: Փառատոնի օգտավետ ժամը 48 ժամ էր, որի ընթացքում ավելի քան 30…
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հրաժարական է տվել։ Երկրի սահմանադրության համաձայն, մինչև արտահերթ ընտրությունները Հունաստանի կռավարությունը ղեկավարելու է Գերագույն դատարանի նախագահ Վասիլիկա Տանու-Քրիստոֆիլուն։ Առաջին անգամ Հունաստանում վարչապետի պաշտոնը, թեկուզ ժամանակավոր, ստանձնելու է կին, գրում է Los Angeles Times-ը։ Արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու մոտավորապես սեպտեմբերի 20-ին։ Դա արդեն երրորդ ընտրություններն է այս տարի Հունաստանում։
Թուրքիայի վարչապետ Ահմադ Դավութօղլուն հրաժարվել է նոր կառավարություն կազմելու պարտականությունից։ Նա չէր կարողացել համախոհների կառավարություն կազմել, թեև բանակցություններ էր վարել երեք գլխավոր ընդդիմադիր կուսակցությունների հետ։ Սեպտեմբերի 12-ին գումարվելու է Արդարություն և բարգավաճում կուսակցության համագումարը, որից հետո բոլորն ակնկալում են, որ արտահերթ ընտրություններ կլինեն։