Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնության է եկել սիրիական ընդդիմությանն օդային պաշտպանություն տրամադրելու անհրաժեշտության հարցում, միաժամանակ հավաստիացնելով, որ Անկարան մտադիր չէ ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա։ Թուրքիայի վարչապետ Ահմադ Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք չեն ուզում ԻՊ ահաբեկչական խմբավորման հետ դրացիություն անել, այլ ընդամենն ուզում են Սիրիայի Տաեշից ազատագրված տարածքներում տեղակայել չափավոր ընդդիմության ուժեր։ Թուրքիան նաև հերքել է քուրդ մարտիկներին թիրախ ընտրելու մասին լուրերը, թեև Սիրիայի հյուսիսային շրջանների վրա իրականացրած իր օդային հարձակումների ընթացքում շարունակում էր հարվածել Տաեշի և ՔԱԿ-ի դիրքերը։ Լոնդոնում գործող Սիրիայի մարդու իրավունքների ուսումնասիրության կենտրոնի տվյալների համաձայն, թուրքական հրասայլերը երեկ կրակ էին բացել Սիրիայի հյուսիսային շրջանի Հալեպ…
«Զարթօնք» թերթը գրում է, որ Սիրիայի բանակն առաջանում է դեպի Թտմոր քաղաքը, որը գտնվում է Տաեշ իսլամական ծայրահեղական կազմակերպության տիրապետության տակ։ Նրանք վերագրավել են նաև Թտմորի մոտ գտնվող լեռնաշղթան։ Մարտերն ընթանում են քաղաքից 1կմ հեռավորության վրա։ Մինչ այդ, Սիրիայի բանակն ու Հզբոլլահի զինված միավորումները բախումներ են ունեցել Ժապհաթ Նուսրա և Ահրար Շամ կազմակերպության զինյալների հետ։
Բեյրութում աղբերի շուրջ ցույցերը շարունակվում են։ Բեյրութի մի շարք շրջանների բնակիչներ շարունակում են իրենց բողոքի ցույցերը բնակարանների և վաճառակետերի շուրջ աղբակուտակման դեմ։ Նրանք փակել են Պըրճ Աբու Հայդարի, Գոռնիշ Մազրաայի և այլ շրջանների ճանապարհները՝ կասեցնելով երթևեկությունը։ Միաժամանակ ցույցեր են տեղի ունենում Ռիատ Սոլհ հրապարակում ։ Պահիա Հարիրին դիմել է Բեյրութի բնակիչներին Լիբանանի երեսփոխան Պահիա Հարիրին ուղերձ է հղել Բեյրութի բնակիչներին՝ հայտնելով իր տխրությունն ու ամոթը մայրաքաղաքի առաջ ծառացած դժվարությունների համար։ Նա ներողամտություն է հայցել մայրաքաղաքից ու բնակիչներից, ովքեր դիմացել են պատերազմի, սպանությունների անարդարություններին, որոնց մեղսակից չեն եղել երբևէ։ Հարիրին ասել է, որ մայրաքաղաքը ամենադժվար պահերին մնացել է այն վայրը, ուր…
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա Ուրսուլա ֆոն դեր Լյայենը քննադատել է թուրքական օդուժի հարվածները Քուրդստանի Աշխատավորական կուսակցության կառույցների ուղղությամբ։ Նախարարն իր հարցազրույցի ընթացքում ընդգծել է, որ «Թուրքիան իրավունք ունի պաշտպանվելու ԻՊ ահաբեկչական խմբավորումից, սակայն շատ կարևոր է Քուրդստանի Աշխատավորական կուսակցության հետ հաշտեցման ուղով շարժվելը»։ Նախարարը մինչ այդ ԻՊ դեմ պայքարում Անկարային աջակցելու մասին ելույթներ էր ունեցել, սակայն լռում էր քրդերի դեմ հարվածներ հասցնելու մասին։ Այդ առիթով Իրաքի Քուրդստանի Ինքնավար Մարզի ղեկավար Մասուդ Բարզանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետի հետ և մտահոգություն է հայտնել Թուրքիայի կառավարության և ՔԱԿ-ի միջև գոյություն ունեցող լարվածության առիթով։ Նա նշել է, որ նախընտրելի է՝ կողմերը բանակցեն, այլ…
Մարոնիների պատրիարք Բշարա Ռայը մտահոգություն է հայտնել, որ Լիբանանում պառակտումը վտանգավոր սահմանի է հասել, նշելով, որ այս երևույթն անընդունելի է և անհանդուրժելի կենսական, օրինական և ժողովրդավարական բոլոր կանոնների տեսանկյունից։ Նա կոչ է արել լրջորեն վերաբերվել շուրջ մեկ տարի և երկու ամիս թափուր մնացած նախագահի աթոռի հանգամանքին։ «Այս իրավիճակն ինքնին քաոսի տարածման գլխավոր դրդապատճառն է, հատկապես օրենսդրական և կառավարական կառույցներում։ Այս է պատճառը, որ թերանում ենք աղբահանման և առողջապահական, նաև կենսոլորտի պահպանման հարցերում։ Սա ամոթալի է, իսկ մենք ամաչելու փոխարեն կառչած ենք մնացել անհատական և հատվածական շահերից, որի հետևում միայն գծուծ հաշիվներ են», ասել է պատրիարքը։ Նա նաև նշել է, որ…
Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար Նարման Իմրանովը եւ երկրորդ դասի պետական խորհրդական, Ռուսաստանի արդարադատության նախարարության նախկին աշխատակից Իլգար Գասըմովը հասարակական ու քաղաքական գործիչներից բաղկացած նախաձեռնողական խմբի հետ միաին հայտարարել են Ադրբեջանում Եվրասիական շարժում ստեղծելու մասին, հաղորդում է Արմենպրեսը: Նարիման Իմրանովի եւ Իլգար Գասըմովի գլխավոր նպատակը Ադրբեջանում Եվրասիական տնտեսական միության հայեցակարգի հանրայնացումն է: Նախաձեռնող խումբը շարժման պաշտոնապես գրանցման համար օրերս դիմել է Ադրբեջանի արդարադատության նախարարություն: Նախկին ԽՍՀՄ պետանվտանգության սպա Նարման Իմրանովը 1993-1994 թթ․ ղեկավարել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը: Նարիման Իմրանովը մեղադրվել է պետական դավաճանության մեջ եւ Ադրբեջանի Գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի 1996 թ․ փետրվարի 12-ի որոշմամբ դատապարտվել է մահապատժի: Ադրբեջանում…
Իրանը ծրագրում է երկու ատոմային էլեկտրակայան կառուցել երկրի հարավում, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Բուշիրի հարավային նահանգում էլեկտրակայանների կառուցման նախագիծը նախատեսված է երեք - չորս տարվա համար, դրա արժեքը կազմում է շուրջ 10 միլիարդ դոլար, շուրջ 15 հազար տեխնիկ-մասնագետներ կներգրավվեն աշխատանքում, ասել է Սալեհը: Ավելի վաղ հաղորդվել է, որ Չինաստանը եւ Իրանը համաձայնություն են ձեռք բերել Իրանի հարավի Մաքրանի ափամերձ գոտում երկու նոր ատոմային կայանների կառուցման շուրջը։