Հայաստանում տագնապած հետևում են Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին։ Հարևան երկրում տիրող անկայունությունն, իհարկե, ոչ ոքի պետք չէ, սակայն իրադարձություններն այնտեղ շատ արագ են զարգանում և հազիվ թե դրանք Անկարային որևէ լավ բան խոստանան, որը տարածաշրջանում հակամարտությունների մի ամբողջ փունջ է ներմուծում։ Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Թուրքիայի ուժեղ ու հանրաճանաչ առաջնորդը գերագնահատել էր իր ուժերը, և՛ ներքին, և՛ արտաքին ճակատներում պատերազմներ հրահրելով, վտանգում է իշխանությունը կորցնել կամ բախվելու է շատ լուրջ հիմնախնդիրների։ Արդեն տասնհինգ տարի Թուրքիայի անփոխարինելի առաջնորդը հայտնվել է ծանր իրավիճակում։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխանության եկավ 21-րդ դարի սկզբին՝ որպես Թուրքիայում իրենց ճնշված զգացող մահմեդականների, միաժամանակ համեմատաբար աղքատ և…
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի և անհրաժեշտ գործնական քայլերի վերաբերյալ կառուցողական ելույթ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Զարիֆը։ Ներկայացնում ենք հատվածներ նրա ելույթից։ «Համաշխարհայնացման ժամանակահատվածում, երբ սպառնալիքները սահման չեն ճանաչում, կատաղի ծայրահեղականները շարունակում են տարածվել և նորանոր տարածքներ են գրավում: Եվրոպայում գաղթականների հոսքը և տասնյակ հազարավոր ահաբեկիչները, որոնք Մերձավոր Արևելքում ազատ ելումուտ են անում, խոսում է ճգնաժամի համաշխարհայնացման մասին: Անհանգստանալու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ օտարերկրյա ահաբեկիչների մուտքը Սիրիա և Իրաք դեռ շարունակվում է: Այս փաստը խոսում է այն մասին, որ տեղի ունեցող իրադարձությունները վերահսկելու միջազգային ջանքերը բավարար չեն եղել: Միջազգային հանրության ոչ մի…
2015 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ Անգլիայի Բանվորական կուսակցության նոր ղեկավարի ընտրությունը, և կուսակցության ձախ ճակատի անդամ Ջերեմի Կորբինն ընտրվեց այդ կուսակցության ղեկավար: Այդ ընտրություններում Բանվորական կուսակցության 540277 անդամ կարող էր մասնակցել ընտրություններին, սակայն մասնակցեց 422664-ը, որից 251417 հոգի, այսինքն՝ քվեարկողների 59.9 տոկոսն իր ձայնը տվեց Ջերեմի Կորբինին: Ջերեմի Կորբինը 66 տարեկան է, 32 տարի Անգլիայի համընդհանուր խորհրդարանի անդամ է եղել: Նրա կուսակից Թոմ Վաթսոնը շահեց 160854 ձայն և դարձավ Կորբինի տեղակալը: Վաթսոնը հայտարարել է, որ պաշտպանում է նոր ղեկավար Կորբինին և կուսակցության մյուս անդամներից պահանջել է, որ նրանք նույնպես պաշտպանեն Կորբինի թեկնածությունը: Անցյալ տարի մայիս ամսին տեղի ունեցած ընտրություններում,…
ԵԽ նախագահ Մարտին Շուլցը նշել է, որ եվրոպական երկրները մեծ մարտահրավերների են դիմագրավում, իսկ ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման տնօրենն ասել է, որ փախստականների հոսքի հետևանքով Սիրիայի տագնապը դուրս է եկել տարածաշրջանային սահմաններից։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ եվրոպական երկրները ստիպված պետք է ինքնապաշտպանության դիմեն, որպեսզի դիմագրավեն փախստականների հոսքի վտանգներին։ «Մեր սահմանները վտանգված են, մեր կյանքը հիմնված է օրինապաշտության վրա, սակայն այսօր մենք ենթարկվում ենք հարձակման», ասել է Օրբան։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Մոսկվա է այցելել և հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նաթանյահուն նշել է, որ Թել Ավիվը և Մոսկվան Մերձավոր Արևելքի անվտանգությունը պահպանելու միասնական նպատակներ ունեն։ Ըստ Նաթանյահուի, ՌԴ նախագահի հետ որոշել են Սիրիայի շուրջ վարվող իրենց քայլերը համակարգել։ Վլ․ Պուտինն, իր հերթին, նշել է, որ Մերձավոր Արևելքի հանդեպ Ռուսաստանը որդեգրելու է պատասխանատվություն գործողություններում։ Նա ասել է, որ Ռուսաստանը չի ուզում երկրորդ ճակատ բացել, այլ փորձելու է պաշտպանել պետությունն ու պետական հաստատությունները։
Ինչպես 1939-ին համատարած «տեղական» պատերազմներ ու հեղափոխություններ էին, այսօր էլ 21-րդ դարին «վայել» բռնատիրական վարչակարգեր, գվարդիական լրտեսական արբանյակներ, համատարած կոտորածներ ու բռնագաղթեր են։ Ամեն օր հայտարարվում է նոր, կործանիչ, միջուկային գլխիկներով հրթիռի և ձայնից երեք անգամ ավելի արագ թռչող ռմբահարող ինքնաթիռի չարաբաստիկ ստեղծման մասին։ Միլիոնավոր գաղթականներ, տապալելով պետական սահմանների արհեստական արգելքները, ներխուժում են Եվրոպա, այն դարձնելով եվրոպական մահմեդական երկրների միություն՝ շուտով։ Անբարոյականությանը, միասեռականությանը, ոճրագործությանը, հազարամյա պատմական հուշարձանների ոչնչացմանն անտարբեր, սառած աչքերով նայում են նավթի և փառքի մոլուցքով խելագարված երկրագնդի մերօրյա ղեկավարները՝ փաստորեն մարդկային քաղաքակրթությունը տանելով կործանման։ 1939-ին, եթե Լեհաստանի վրա հարձակմամբ սկսված և Հիտլերի սանձազերծած Համաշխարհային երկրորդ պատերազմը 60 միլիոնից…
Ճապոնիայի խորհրդարանը հավանության է արժանացրել այն օրինագծերի փաթեթը, որոնք վերանայելու են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդունած արտասահմանում բանակի գործունեության արգելքը։ Իսկ ում հետ է պատրաստվում պատերազմել Ճապոնիան, մի երկիր, որն առանձնանում է իր ցուցադրական խաղաղասիրությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ճապոնացի տխրահռչակ միլիտարիստները, որոնց բոլոր պետությունները գերմանացի նացիստների և իտալացի ֆաշիստների շարքին էին դասում, վնասազերծվեցին։ Դրանից հետո Ճապոնիան հրաժարվեց լիարժեք զինված ուժերից։ Այսօր Ճապոնիայի զինված ուժերը աչքի են ընկնում և՛ քանակով, և՛ մարտական կազմով։ Սակայն դրանք կոչվում են ինքնապաշտպանության ուժեր և ձևականորեն ոստիկանական բնույթ են կրում, այսինքն՝ պետք է գործունեություն ծավալեն միայն երկրի ներսում և երկրի ջրային տարածքներում։ 1947 թ․ ընդունած…
Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը Սիրիայի իր գրաված տարածքներում աճող բամբակը վաճառում է Թուրքիային, գրում է BBC-ի թրքական ծառայությունը։ «Ոլորտի ներկայացուցիչները հայտնում են, որ մինչև վերջերս ԻՊ-ն իր ֆինանսական միջոցները լրացնում էր Ռաքքա և Դեր Զոր շրջաններում աճող բամբակը Թուրքիային վաճառելով», գրում է աղբյուրը։ Ռաքքան և Դեր Զորը ապահովում են Սիրիայի բամբակի արտադրության 1/3-ը։ Սկսված պատերազմի պատճառով բամբակի արտահանումը մեծ վնաս է կրում։ Մինչև պատերազմը Սիրիայից տարեկան 600.000 տոննա բամբակ էր արտահանվում, իսկ այսօր այն նվազել է մինչև 70.000-ի, որից միայն 3.000 տոննա է պաշտոնապես արձանագրվում։ Ահաբեկչությունների ֆինանսական հարցերով զբաղվող Ժան Շառլ Պրիսարտը հայտնել է, որ ԻՊ-ն Թուրքիայի հետ բամբակի առևտրի…
Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում գտնվող Հայ Կաթողիկե եկեղեցին՝ տվյալ տարածքում հայտարարված պարետային ժամի պայմաններում, դարձել է թուրք ոստիկանների հարձակման թիրախ։ Հասըրլը կոչվող թաղամասում գտնվող հազարամյա եկեղեցին շատ է տուժել ոստիկանների հարձակումից, որոնք գողացել են եկեղեցում գտնվող շատ պատմական իրեր։ Միջագետքի հայերի միության նախագահ Արաթ Գարակյոզյանը հայտնել է, որ հայերը պատրաստվում են դատական գործ հարուցել այդ փաստի առնչությամբ։ Նա նշել է, որ եկեղեցուն բարբարոս թուրքերը հասցրել են 300 հազար թրքական լիրա գումարի վնաս։ «Ոստիկանները եկեղեցի են մտել՝ կոտրելով հնադարյան պատմական դռները։ Ակնհայտ է, որ մեծ հարձակում են գործել եկեղեցու վրա։ Գողացել են հախճապակե պատմական վեց նկար, ինչպես նաև պահեստում գտնվող փորագրված…
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Իսլամական պետություն» և «Ջեբհատ ան Նուսրա» խմբավորումները համարում է ահաբեկչական և արևմտյան ծայրահեղական ծրագիր։ «Այդ երկու խմբավորումները Արևմուտքի ստեղծած քաղաքական կազմակերպությունների երրորդ ալիքն է, որով տարածում են իրենց թունավոր գաղափարախոսությունը։ Նրանք քաղաքական նպատակներ են հետապնդում։ Առաջին ալիքով անցած դարի սկզբին ի հայտ եկան «Մահմեդական եղբայրները», երկրորդ ալիքով՝ «Ալքաիդան», որը կռվում էր Աֆղանստանում ԽՍՀՄ-ի դեմ։ Երրորդ ալիքը՝ «Իսլամական պետություն», «Ջեբհատ ան Նուսրան» և դրանց նման այլ կազմակերպություններն են։ Ինչ են իրենցից ներկայացնում ԻՊ-ն և մյուս խմբավորումները․ դրանք արևմտյան ծայրահեղական նախագիծ են», հայտարարել է Բաշար Ասադը։ Նա նաև նշել է, որ ԻՊ-ն որպես կազմավորում ոչ պետություն և ոչ…
Միջազգային հանրային կարծիքը յուզուած է ստոյգ ջարդէ, աւելի ճիշդ՝ ցեղասպանութենէ Իրաքէն, Սուրիայէն եւ այլ երկիրներէ ճողոպրած հարիւր հազարաւոր փախստականներու հարցով: Յուզուած հանրային կարծիքը միշտ ալ անմիջականի հետամուտ կ’ըլլայ, անկարողութիւն ցուցաբերելով կացութիւնները իրենց ընդհանրութեան մէջ գնահատելու: Մարդկային իրաւանց յայտարարութեան հաւատարմութեամբ, եւրոպական երկիրները, հակառակ ոմանց կողմէ երբեմն դրսեւորուող չափաւորական կամ բացասական վերաբերումներու, Սուրիայէն եւ Իրաքէն փախստականններ կ’ընդունին: Գերմանիան գրկաբաց կ’ընդունի զանոնք, յայտարարուած է որ մինչեւ 800 հազար գաղթականներ պիտի ընդունի, պիտի տրամադրէ բնակարան եւ աշխատանք: Ֆրանսան աւելի մսկոտ է, երկու տարուան ընթացքին պիտի ընդունի միայն 24 հազար: Մարդկային Իրաւանց յայտարարութիւնը, որքան որ ալ հմայող ըլլայ, բոլորին կողմէ նոյն ձեւով չ’ընդունուիր, հակառակ սովորական…