ՄԱԿ-ի Գլխավոր գագաթաժողովը հռչակագիր է ընդունել Համաշխարհային կազմակերպության կանոնադրության ուժի մեջ մտնելու 70-րդ տարեդարձի կապակցությամբ: Կոնսենսուսով հաստատված երկու էջանոց բանաձևում ՄԱԿ-ի 193 անդամ-երկրները հաստատել են իրենց վճռականությունը՝ «ազատել գալիք սերունդներին պատերազմի աղետից», ինչպես նաև հայտարարել են պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին իրենց հակվածության մասին: «Մենք կրկին հայտարարում ենք մեր պարտավորությունների բարեխիղճ կատարման գործին մեր հակվածության մասին՝ համաձայն մեր ընդունած կանոնադրության, ինչպես նաև արդարադատության և միջազգային իրավունքի մեր սկզբունքների՝ բոլոր պետությունների ինքնիշխան հավասարության, նրանց տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության նկատմամբ հարգանքի, ազգերի ինքնորոշման իրավունքի, պետությունների ներքին գործերին չմիջամտելու և միջազգային վեճերը խաղաղ միջոցներով հարթելու մասին»,- ասվում է հռչակագրում: Աղբյուրը՝ http://www.hartak.am/arm/index.php?id=49452

Գաղթականների հոսքը Եվրոպա շարունակվում է

Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը պահանջել է պաշտպանական պատ կառուցել Եվրոպայի սահմաններին, որպեսզի փախստականների հավելյալ հոսքը սահմանափակվի։ Մինչ այդ Գաղթականների միջազգային կազմակերպությունը նշել էր, որ առաջիկա օրերի ընթացքում ակնկալվում է, որ 48 000 նոր փախստականներ են հասնելու Հունաստան։ Սա համարվում է 2015 թ․ մրցանիշ։ Գաղթականների միջազգային կազմակերպությունը հայտնել էր նաև, որ Սիրիայում ներքին տեղահանության ենթարկված քաղաքացիների թիվը նվազել է մինչև 6,3 մլնի, ավելի քան մեկ միլիոն քաղաքացի գաղթել է Եվրոպա։

Վիեննայում քննարկվել է Սիրիայի հարցը

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գումարվել էր Սիրիայի հարցի քննարկման հատուկ համաժողով, որին մասնակցում էին Մ․Նահանգների պետական քարտուղարը, ինչպես նաև Ռուսաստանի, Թուրքիայի և Սաուդիան Արաբիայի արտաքին գործերի նախարարները։ Համաժողովի ընթացքում քննարկվել է Սիրիայի հակամարտությունը լուծելու գլխավոր հնարավորությունը։ Սիրիայի հարցով միջազգային պատվիրակ Ստեֆան Դեմիսթուրան նախապես ցանկություն էր հայտնել, որ Սիրիայում ընտրությունները կայանան եկող տարվա ընթացքում։ Նա նաև ընդգծել է, որ Դաեշի դեմ մղվող մարտերը և դրան պարտության մատնելու գործողությունները պետք է ընթանան հակամարտության խաղաղ լուծման աշխատանքներին զուգահեռ։ Նշենք նաև, որ Դեմիսթուրան հաստատել է, որ իրենք պետք է շարունակեն բանակցությունները, ինչպես նաև կարևորել է Վիեննայում տեղի ունեցած համաժողովը։ Մինչ այդ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն…

Մահմուդ Աբասի և Պան Գի Մունի համատեղ ասուլիսը

Պաղեստինի դեմ Իսրայելի շարունակվող ոտնձգությունների մասին Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ համատեղ մամոււլի ասուլիս են տվել։ Մահմուդ Աբասն զգուշացրել է, որ Իսրայելի ոտնձգությունները կրոնական հակամարտության հող են նախապատրաստում, որից անհրաժեշտ է պաշտպանել պաղեստինցիներին։ Նա ասուլիսին նշել է նաև, որ խաղաղության բանակցությունները պետք է վերականգնվեն միայն միջազգային օրինականության հիման վրա։ Պան Գի Մունն, իր հերթին, ինքնազսպման և բռնությունները դադարեցնելու կոչ է ուղղել Իսրայելին, մատնանշելով, որ քաղաքական լուծումը ենթադրում է բռնագրավման դադարեցում և Պաղեստինի պետության հաստատում։ Հիշեցնենք, որ բռնագրավված տարածքներում լարված իրավիճակը մեղմացնելու նպատակով Պան Գի Մունը Մերձավոր Արևելք կատարած շրջայցի օրակարգի շրջանակներում հանդիպել է նաև…

200 երիտասարդ պաշտպանում է հայկական թաղամասերը

Ղամիշլին Սիրիայի ամենապաշտպանված շրջաններից մեկն է։ Շրջանի պաշտպանությունն ստանձնել են YPK քրդական կազմակերպությունը և հայերը։ Ղամիշլիում գործում է երկու հայկական կենտրոն և ազգային Եփրատ վարժարանի նախակրթարանն ու միջնակարգը։ Կենտրոններում գործում են օգնության մարմիններ, հայկական կենտրոններն ունեն նաև դեղորայք բաժանելու ծրագիր և, ըստ անհրաժեշտության դեղերը բաժանվում են հայ բնակիչներին։ Շրջանը ջրի մեծ կարիք ունի, այդ հոգսը լուծում են պատասխանատուները՝ անհրաժեշտ մեքենաներով տեղի հայ և մյուս քրիստոնյա ժողովուրդներին ձրի ջուր են բաժանում։ Ղամիշլիում պաշտպանական միջադեպեր տեղի չեն ունենում, գիշերները շրջիկ մեքենաներով հայկական թաղամասերի անվտանգությունը պահպանվում է։ Կենտրոնների պաշտպանությունն ապահովող 200 երիտասարդի տրվել են հատուկ անձը հաստատող փաստաթղթեր, որպեսզի շրջանում եղած այլ ուժերին…
Ինչպէս որ ամերիկեան ժողովրդավարական մամուլը ակնարկեց քանի մը օր առաջ` թէ Ուաշընկթըն եւ իր դաշնակիցները կը բողոքեն Ռուսիոյ դէմ, «իրենց» ահաբեկիչները ռմբակոծելու համար... իսկապէս որ այս ողբերգա-կատակերգական արտայայտութեանց մէջ բիւրաւոր սպաննուածներու, գլխատւածներու, անտունիներու, թափառաշրջիկներ դարձած երբեմնի յարգելի քաղաքացիներու արիւնն ու տառապանքները կը փորձեն պարփակուիլ: Միջին Արեւելքը «ֆութպոլի դաշտ» դարձուցած, իրենց բազմապիսի ահարկու զէնքերն եւ ինքնաթիռները փորձարկած Արեւմուտքը, այսօր վայնասուն կը բարձրացնէ, երբ վերստին համաշխարհային քաղաքականութեան ու ռազմական ուժի հաւասարակշռութեան բեւեռ դարձած Ռուսիան եւ իր դաշնակիցները, Սուրիոյ մէջ մահացու հարուածներ կը հասցնեն ոճիրի ու ծայրայեղականութեան, հետախուզական վարչութիւններու վերջին արիւնարբու «նորաձեւութիւն», ՏԱԷՇ-ին ու Ճեպհեթ Ալ-Նուսրային: Մենք բոլորս ալ ճաշակած ենք սուրիական բռնատիրական…
«Ռուսաստանի նախագահը զգաց, որ Դամասկոսի վարչակարգը խարխլվում է և իրավիճակի վատթարացումը կանխելու համար ուղղակիորեն միջամտեց սիրիական պատերազմին», ասել է Լիբանանի ՍԴՀԿ ատենապետ Ալեքսան Քյոշկերյանը։ Նրա կարծիքով, «Ցամաքային ռազմական գործողությունների ժամանակ իրավիճակը դուրս էր գալիս Բաշար Ասադի վերահսկողությունից և անցնում էր իրանցիների ձեռքը, որոնք արդեն սկսել էին հանդես գալ որպես աջակից և բանակցում էին՝ Սիրիայի վարչակարգին հաշվի չառնելով, երբեմն նույնիսկ, հակադրվում էին նրան»։ Քյոշկերյանի խոսքերի համաձայն, իրանյան դերի աճի ապացույցը վերջերս Զապատանիում և Իտլիպում գտնվող երեք շիիթական գյուղերի շուրջ բանակցություններն են։ Իրանցիների ներկայությունից մեծացավ շիիթ համայնքը ի հաշիվ ալևիների, հատկապես ծովեզրյա ալևիական շրջաններում, ուր շիիթ կրոնավորները քարոզչական աշխատանք են տանում։ Այս…

Հալեպի ճակատամարտն սկսվել է

Սիրիայի բանակը ծանր մարտեր է մղում Հալեպի Պանի Զեյթ և Տվար ալ Շայխան շրջաններում։ Տեղեկատվական աղբյուրները հաղորդում են, որ բանակը կարևոր հաջողություններ է գրանցել։ Բանակը պահանջել է ահաբեկիչների լծից ազատվել ցանկացող բոլոր քաղաքացիներից, որպեսզի իրենց պատուհաններից, պատշգամբներից սպիտակ դրոշներ պարզեն և զերծ մնան ահաբեկիչ զինյալներին իրենց տանն ընդունելու վտանգից, հավաստիացնելով, որ խստագույնս պատժելու են այն քաղաքացիներին, ովքեր իրենց հարկի տակ ահաբեկիչ տարրերի կընդունեն։ Երեկ գիշեր հրթիռներ են ընկել Հալեպի Քաբրի հայաբնակ թաղամասի վրա։ Դրանց պայթյունից զոհվել են մայր և որդի՝ Վերա Կենտիմյանը և 30-ամյա Հարութ Կենտիմյանը։ Թաղամասը կրել է նաև նյութական մեծ վնասներ։ Հոկտեմբերի 15-ին ամերիկյան Fox News կայանը հաղորդել…

Ցամաքային պատերազմ Հալեպում

Սիրիայի բանակը, Իրանի ուժերը և Հզբոլայի ջոկատները, ռուսական օդուժի զորակցությամբ պատրաստվում են Հալեպում ընդդիմադիրների դեմ ցամաքային հարձակում իրականացնել։ Սիրիայի բանակի և դաշնակիցների անցյալ շաբաթ կատարած հարձակումն ընդարձակելով՝ թիրախ է ընտրել Համայի նահանգից դեպի արևմուտք տեղակայված ընդդիմադիրներին։ «Ռոյթրզ»գործակալությունը հաղորդում է, որ հազարավոր իրանցի զինվորներ մեկնել են մասնակցելու ցամաքային այդ հարձակմանը՝ որպես նեցուկ Բաշար Ասադին։ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ Թուրքիայի կառավարությունը մտահոգված է Սիրիայի ընդդիմության դեմ ռուսական կործանիչների գրոհների պատճառով։ Սիրիայի կառավարության համակիրները հայտնում են, որ Հալեպի պատերազմի որոշումը կայացվել է և մոտ օրերս գործադրվելու է, հաղորդում է «Ալ Ջադիդ» կայանը։
Արաբական լիգայի ընդհանուր քարտուղարի տեղակալ Ահմադ բեն Ղալին հայտարարել է, որ միջազգային ընտանիքը պարտավոր է պաշտպանել պաղեստինցիներին։ Այդ հարցերի շուրջ Արաբական Միացյալ Էմիրությունները առաջարկել է գումարել Արաբական լիգայի արտակարգ նիստ, որի ընթացքում պետք է քննարկվի պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի ոտնձգությունները։ Իր հերթին Իսրայելի կառավարությունը նիստ է գումարել, որի ընթացքում քննարկել է պաղեստինցիների գրաված տարածքների և արևմտյան ափում տեղի ունեցող իրադարձությունները։ Իսրայելի կառավարությունը որոշել է պաղեստինյան արևմտյան ափը շրջափակել։
Երուսաղեմում լարված վիճակը օրեցօր նոր զարգացումներ է ունենում. մամուլը հաղորդում է վերջին օրերի 30 վիրավորի և 3 զոհի մասին: Այսօր Իսրայելի կառավարությունը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ, հնարավոր է, որոշում ընդունվի միացյալ Երուսաղեմի բաժանման մասին։ 1967-ից ի վեր այսօրվա լարված վիճակը համարվում է աննախադեպ, և առաջին անգամ հնարավոր է, որ բաժանվեն Երուսաղեմի արևմտյան և արևելյան մասերը` ավելի ապահով քաղաք ունենալու համար, որովհետև այն, ինչ կատարվում է այսօր Երուսաղեմում՝ ահ ու սարսափի մեջ է պահում թե՛ հրեաներին, թե՛ արաբներին: Լարվածությունը սկիզբ է առել այս տարվա օգոստոսի 1-ին, երբ մի խումբ հրեա ակտիվ աջակողմյաններ մուտք են գործել «Ալ Աքսա» մզկիթ, ինչը…