2015 թվականի հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը Լոնդոնի «Մարքսի անվան» գրադարանում տեղի ունեցավ հերթական «Կարմիր աստղ» քաղաքական փառատոնը, որին մասնակցում էին ձախ ուժերի և բանվորական շարժման աշխարհում հայտնի անձինք: Նման փառատոներ տեղի են ունենում 2003 թվականից՝ «Կոմունիստական համալսարան», իսկ մինչև 2003 թ․ «Մարքսիզմը 21-րդ դարում» անվանումներով։ Մասնակցում էին՝ Անգլիայի Կոմկուսը, Հունաստանի Կոմկուսը, Կիպրոսի «ԱԿԵԼ»-ը, Իրաքի Կոմկուսը, Սուդանի Կոմկուսը, Անգլիայի Նոր Կոմկուսը, Քրդստանի Բանվորական Կուսակցությունը՝ ՊԿԿ-ն, որոշ բանվորական և ուսուցչական արհմիություններ և այլք: Փառատոնի կազմակերպման հարցում միասնաբար աշխատել էին Մարքսի անվան գրադարանի ղեկավարությունը, Անգլիայի Նոր Կոմկուսը և Անգլիայում կոմկուսների համադրող կոմիտեն: Փառատոնի օգտավետ ժամը 48 ժամ էր, որի ընթացքում ավելի քան 30…

Ցիպրասը հրաժարական է տվել

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հրաժարական է տվել։ Երկրի սահմանադրության համաձայն, մինչև արտահերթ ընտրությունները Հունաստանի կռավարությունը ղեկավարելու է Գերագույն դատարանի նախագահ Վասիլիկա Տանու-Քրիստոֆիլուն։ Առաջին անգամ Հունաստանում վարչապետի պաշտոնը, թեկուզ ժամանակավոր, ստանձնելու է կին, գրում է Los Angeles Times-ը։ Արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու մոտավորապես սեպտեմբերի 20-ին։ Դա արդեն երրորդ ընտրություններն է այս տարի Հունաստանում։
Թուրքիայի վարչապետ Ահմադ Դավութօղլուն հրաժարվել է նոր կառավարություն կազմելու պարտականությունից։ Նա չէր կարողացել համախոհների կառավարություն կազմել, թեև բանակցություններ էր վարել երեք գլխավոր ընդդիմադիր կուսակցությունների հետ։ Սեպտեմբերի 12-ին գումարվելու է Արդարություն և բարգավաճում կուսակցության համագումարը, որից հետո բոլորն ակնկալում են, որ արտահերթ ընտրություններ կլինեն։

Իսլամական պետությունը սպառնում է Թուրքիային

ԻՊ կազմակերպությունը սպառնացել է Թուրքիայի նախագահին, խոստանալով վրեժ լուծել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիպ Էրդողանից Սիրիայի հյուսիսային շրջաններում Տաեշի դիրքերին օդային հարվածներ հասցնելու համար։ Տաեշը կոչ է արել Թուրքիայի դեմ կռվելու, միևնույն ժամանակ Պոլսում պատերազմ է հայտարարել և դավաճան է անվանել Էրդողանին։
16 օր շարունակ Հալեպի բնակչությունը զրկված էր ջրից և էլեկտրականությունից։ Երեկ աստիճանաբար սկսեցին միացնել էլեկտրականությունը, որին հաջորդեց ջրի միացումը։ Ջուրն արդեն հասանելի է քաղաքի բոլոր շրջաններին, իսկ էլեկտրականությունը օրական ընդամենը մի քանի ժամ կմիանա։ Այս մասին հաղորդում է Հալեպի «Գանձասար» գործակալությունը։ Հալեպի բնակչության համար անցած 16 օրը տագնապալի էր․ջուրը մարդիկ կրում էին ջրհորներից, իսկ խմելու ջուրը գնում էին։ Քաղաքի եկեղեցիներից, մզկիթներից, հայկական թե կենտրոնական ջրհորներից էր ջուր մատակարարվում բնակչությանը։

Չինաստանում ամեն օր մահանում է 4400 մարդ

Չինաստանն աշխարհի գերտերություններից մեկն է, որն զբաղվում է տնտեսական աճով՝ շնորհիվ մեծաքանակ բնակչության և աշխատուժի, ինչպես նաև քաղաքական կառավարման մարտավարության փոփոխման։ Աշխատողների մեծ քանակով պայմանավորված, ՉԺՀ բնակիչները պահանջում են բավարար քանակի էլեկտրամատակարարում։ Չինաստանն օգտագործում է բնական վառելիք, այդ պատճառով մթնոլորտ են արտանետվում բազում վնասակար նյութեր։ ՉԺՀ տարածքում կլիմայի փոփոխություններով զբաղվող Berkeley Earth կազմակերպության հետազոտությունները ցույց են տվել, որ քիմիկատների թափոններով աղտոտված օդի պատճառով ամեն տարի մահանում է մոտավորապես 1,6 մլն մարդ։ Չորս ամսվա ընթացքում հետազոտողները հավաքել էին Չինաստանի 1500 տարածքի տվյալներ։ Մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ մահացության մեծ քանակի պատճառի մի մասն աղբն է, որն առաջանում է բնական վառելիքի…
Երկու շաբաթ անընդմեջ Ճապոնիայում անտանելի և երբևէ չտեսնված շոգ է գրանցվել։ Ջերմաստիճանը տատանվում է +39 աստիճանի շուրջ։ Ավելի շատ մարդիկ են տուժում Տոկիոյի, Անտիի, Օսակայի և Հյորոյի վարչական շրջաններում։ Սաստիկ շոգի պատճառով արդեն 8 մարդ մահացել է և մոտ 4 հազար մարդ հոսպիտալացվել է։ Քաղաքացիների մահվան պատճառ են դարձել ուժեղ ճառագայթային հարվածները և օրգանիզմի ջրազրկումը։ Մահացածները հիմնականում մեծահասակներ են։ Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, շոգերը կտևեն մինչև շաբաթվա վերջ։ Բնակչությանը խորհուրդ են տալիս օգտվել օդորակիչներից, միայն խիստ անհրաժեշտության դեպքում տանից դուրս գալ, ինչպես նաև օրվա ընթացքում շատ ջուր օգտագործել։
Սիրիայի ընդդիմադիր Ազգային միության նախագահ Խալեդ ալ Խոջան Մոսկվայում ունեցած հանդիպումներից հետո հայտարարել է, որ իրենք ռուսական կողմի հետ քննարկել են Սիրիայի հակամարտությունը և հավանական լուծումները։ Նա ասել է, որ Ասադը որևէ դեր չունի ապագա Սիրիայում։ «Մեր միությունը չի կարող վարչակարգին միանալ՝ Իսլամական պետության դեմ պայքարելու համար, քանի որ վարչակարգն այդ կազմակերպության մի մասնիկն է», ասել է ալ Խոջան։ Սիրիայի Զապատանի քաղաքում կռվող կողմերը համաձայնել են զինադադարը երկարաձգել մինչև կիրակի, հաղորդել է «Ռոյթրս» գործակալությունը։ Սիրիայում վերջին ժամերին տեղի ունեցած բախումների ժամանակ սպանվել է Հզբոլահի մեկ անդամ։ Մեծ պայթյուն է տեղի ունեցել Հալեպի հյուսիսային հատվածում, նաև բախումներ են եղել քաղաքի արևելյան…

Թուրքիան հերքել է

Թուրքիան հերքել է տեղեկություններն այն մասին, որ երեկ Սիրիայում ԻՊ խմբավորման դիրքերի վրա միջազգային դաշնակից ուժերի օդային հարվածներին մասնակցած կործանիչները դուրս են եկել Ինջիրլիք օդանավակայանից։ Երկրի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Ինջիրլիք օդանավակայանում տեղակայված ոչ կործանիչները և ոչ էլ անօդաչու սարքերը չեն մասնակցել երեկվա օդային հարվածներին։ Վերջին տվյալների համաձայն, մի շարք շրջաններում իրականացած հարձակումների ընթացքում զոհվել են տասնյակ մարդիկ, որոնց թվում՝ կանայք և երեխաներ։ Նախապես հաղորդել էին, որ թուրքական Ինջիրլիք ռազմական օդանավակայանից օդ բարձրացած F16 կործանիչները հարված են հասցրել Սիրիայում տեղակայված ԻՊ խմբավորման դիրքերին։ Այս տեղեկությունը հաստատել է նույնիսկ Մ․Նահանգների պաշտպանության նախարարությունը, սակայն մատնանշել է, որ թուրքական կործանիչները չեն մասնակցել հարձակմանը։…
Թուրքիայում Իրանի տրանզիտ բեռնատարների շարասյան վրա հարձակում են գործել զինված անձինք, բեռնատարներից մեկն ամբողջությամբ այրվել է: Թուրքիայի իշխանությունը այս հարձակումից հետո Իրանի հետ իր սահմանը փակել է, իսկ Բազարգան մարզային կետը կիսաարձակ վիճակում է հայտնվել: Երկու երկրների պաշտոնյաներն այժմ միմյանց հետ բանակցում են։ Իրանը իրավացիորեն Թուրքիային պատասխանատու է համարում և մեղադրում է ավտոմեքենաների ու վարորդների անվտանգությունն իր երկրի սահմաններում չապահովելու համար: Վառված բեռնատարը Վրաստանից բեռ էր փոխադրում դեպի Իրան: Իրանի պաշտոնյաները հայտարարել են, որ Թուրքիայում երթևեկությունը, հատկապես արևելյան ու հյուսիսային շրջաններում, ապահով չէ և զգուշացրել են իրենց քաղաքացիներին, որ հնարավորինս խուսափեն ավտոմեքենայով ճամփորդելուց և բեռնափոխադրումից: Իրանի պաշտոնյաներն առաջարկում են օգտվել…
Այսօր ԱՄՆ ՌՕՈՒ երեք կործանիչ Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիք բազայից օդ են բարձրացել՝ հարվածելու համար Սիրիայի տարածքում գտնվող «Իսլամական պետություն» խմբավորման ուժերին։ Ավելի վաղ ամերիկյան F16 ութ կործանիչ տեղակայվել էին Ինջիրլիք ավիաբազայում՝ ԻՊ դեմ պայքարելու նպատակով։