Բաշար Ասադը պատրաստ է իշխանությունը կիսելու

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և իշխանությունը կիսելու կառուցողական ընդդիմության հետ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Վլադիվոստոկում կայանալիք Արևելյան տնտեսական համաժողովի նախաշեմին։ Նա կոչ է արել նաև հիմնել գաղափարակիցների միջազգային մի մարմին, որը ծայրահեղականության դեմ հանդես կգա։ Պուտինն ասել է, որ այդ նախաձեռնության մասին խոսել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Պուտինն ասել է նաև, որ դեռ վաղ է խոսել ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում Ռուսաստանի ռազմական մասնակցության մասին, սակայն Սիրիային Ռուսաստանը լուրջ աջակցություն կցուցաբերի և՛ տեխնիկապես, և՛ զինվորների վերապատրաստման հարցում, և՛ զինամթերքով։ Ավելացրել է նաև, որ Մոսկվան համագործակցելու է Սիրիայում իր դաշնակիցների հետ և…
Ջեն Պսակիի արձակուրդ գնալուց հետո նրա տեղը դատարկ չի մնացել, ընդ որում, ոչ միայն ֆիզիկական, այլև գաղափարական տեսանկյունից։ Պսակիզմը դարձավ ամերիկյան արտգործ նախարարության ներկայացուցիչների բազմաքանակ զեկույցների անբաժանելի մասը։ Դրա ակնառու օրինակը ԱԳ նախարարության մամլո քարտուղար Մարկ Թոններն է։ Մերձավոր Արևելքի իրադարձությունները մեկնաբանելով, Թոնները հայտարարել է, որ Թուրքիան Իսլամական պետության դեմ պայքարում ավելի շատ բան է արել, քան իրենից պահանջվում էր։ Նա ընդգծել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է և ԻՊ դեմ ձևավորված միջազգային կոալիցիայի կարևոր օղակը։ Ակարան իրենից կախված ամեն ինչ անում է ԻՊ դեմ պայքարում, կարծիք է հայտնել ամերիկացի այդ չինովնիկը։ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող արյունալի ջարդերի մասին տեղեկատվությանը…
Եվրոպական երկրները, որոնք չեն սթափվում գաղթականների ահագնացող ալիքից, այս հարցի լուծման շուրջ տարբեր մոտեցումներ ունեն։ Վիեննայում մոտ 20.000 մարդ մասնակցել է ցույցերի՝ ընդդեմ ԵՄ ժամանող ներգաղթողների հետ վատ վերաբերմունքի։ Ցուցարարները բարձրացրել էին «Բարի գալուստ, փախստականներ» գրությամբ պաստառներ, երգում էին սիրո և համերաշխության մասին երգեր։ Ոստիկանությունը նախօրոք հայտնել էր, որ մոտ 1000 փախստական գնացքներով Բուդապեշտից ժամանել է Վիեննա։ Կայարանում նրանց դիմավորել են մի խումբ կամավորներ, որոնք սնունդ և խմիչք են բաժանել։ Իսլանդիայում 10.000 բնակիչ պատրաստակամություն է հայտնել իրենց բնակարաններում սիրիացի փախստականներ ընդունելու։ Երկրի իշխանությունները նախապես հայտարարել էին, որ պետությունը կացարան կարող է տրամադրել միայն 50 սիրիացի փախստականի։ Այս հայտարարությունից հետո քաղաքացիական…
Իսրայելի իշխանություններն ամեն գնով փորձում են կանխել ՄԱԿ-ի կենտրոնատեղիում Պաղեստինի պետական դրոշի բարձրացումը, որը պետք է իրականացվի այս ամսվա վերջին կայանալիք գագաթաժողովի շրջանակներում։ Այս բանաձևի նախագիծը Իսրայելի զայրույթն է առաջացրել, որը սուր քննադատության է արժանացրել նախագիծը և հայտարարել է, որ դա խախտում է ՄԱԿ-ի ընդունած օրենքը, ըստ որի ՄԱԿ-ում բարձրացվելու են միայն անդամ երկրների դրոշները։ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ Ռոն Բրոսրը նամակով դիմել է ՄԱԿ-ի քարտուղար Բան Կի-Մունին և գագաթաժողովի նախագահին, խնդրելով թույլ չտալ այդպիսի փաստաթուղթ ընդունելու վերաբերյալ քվեարկություն անցկացնել, նաև մատնանշել է, որ դա պետականություն և խաղաղություն հաստատող ուղի չէ։ Նշենք, որ անցյալ շաբաթ ՄԱԿ-ի գագաթաժողովում առաջարկվել էր ՄԱԿ-ում Վատիկանի…
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստեֆան դե Միստուրան սիրիական ճգնաժամի լուծման նոր ծրագրի առաջարկով է հանդես եկել, որն անտեսում է նախագահ Բաշար Ասադի ճակատագիրը, սակայն նա ներկայացված է այդ ծրագրում։ Այդ առաջարկ ծրագիրն ընդգրկում է գործադիր իշխանության լիազորությունները վայելող անցումային իշխանության ձևավորումը, ինչպես նաև համատեղ ռազմական խորհուրդ, որը համակարգելու է զինված խմբակցությունների աշխատանքը բանակի և ընդդիմության միջև, վերահսկելու է անվտանգության ծառայությունների բարեփոխումները։ Այդ ծրագրի համաձայն, պետք է կազմվի նոր ազգային համաժողով, ինչպես նաև պետք է անցկացվեն նախագահական և խորհրդարանական ընտրություններ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո։ Դե Միստուրայի ծրագիրը բաժանված է երեք փուլի՝ բանակցություններ, անցումային փուլ, Սիրիայի պետության վերջնական կազմավորում, պայմանով, որ սիրիացի…
Մերձբալթյան հանրապետություն է ուղարկվել նաև ԱՄՆ ազգային գվարդիայի 147-րդ հետախուզական թևի 70 զինծառայող Մ․Նահանգները ժամանակավորապես Լատվիա է փոխադրել MQ-1 Predator հետախուզական թռչող սարքեր, համաձայն ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների անվտանգությունն ապահովելու նախաձեռնության, որի մասին հայտարարվել էր անցյալ տարի Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված։ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ կապիտան Ջեֆ Դեվիսը հայտնել է, որ Լատվիա են ուղարկվել նաև ԱՄՆ ազգային գվարդիայի 147-րդ հետախուզական թևի 70 զինծառայող։ «Թռչող սարքերի և զինծառայողների ժամանակավոր տեղավորումը հնարավորություն կտա ստուգելու դրանց հնարավոր տեղաբաշխումը առաջավոր սահմանագծերում և գործողությունների կատարումը, որոնք պետք է ցույց տան Լատվիայում և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների մեր դաշնակիցներին, ինչպես նաև Եվրոպայի մեր գործընկերներին, որ մենք…
Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշուա Էռնեստն այսօր հատարարել է, որ գաղթականների հոսքը կարող է ապակայունացնել Եվրոպան։ «Եվրոպա են գալիս մեծ թվով գաղթականներ Հյուսիսային Աֆրիկայից և Մերձավոր Արևելքի մի շարք քաղաքներից։ Այդ երևույթը բռնության և անկայունության մեծ վտանգ է պարունակում։ Այդ իրավիճակը վերացնում է կարգուկանոնը ոչ միայն Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, այլև անկայունության ազդեցություն է թողնում աշխարհի այլ տարածքներում, օրինակ՝ Եվրոպայում», ասել է մամլո քարտուղարը։ Մեկ օր առաջ Ավստրիայում տեղի ունեցած ողբերգությունը՝ անլեգալ փոխադրողների մեղքով 71 գաղթականի մահը, Սպիտակ տան պաշտոնյան դաժան է որակել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նոր երեսնամյա պատերազմ Մերձավոր Արևելքում

Մերձավոր Արևելքում քաոս է տիրում արդեն մի քանի տասնյակ տարի՝ հիմնականում Արևմուտքի հովանավորած պատերազմների պատճառով, որոնք տարածաշրջանն ավելի ու ավելի են վերածում անկայունության պատվարի։ Մերձավոր Արևելքը, որին մենք հետևում ենք այսօր, ձևավորվել է 1916 թ․ Սայքս-Պիկոյի գաղտնորեն կնքված պայմանագրի արդյունքում, որի նպատակն էր նախկին Օսմանյան կայսրության տարածքի բաժանումը Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև։ Այդ ժամանակ Օսմանյան կայսրությունն ընդգրկում էր Սիրիան, Իրաքը, Լիբանանը և Պաղեստինը։ Մերձավոր Արևելքում այսօր տիրող անկայուն իրավիճակը Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների արդյունք է։ Այդ երկրները փորձում են «քարտեզը փոխել» իրենց կայսրական և ռազմավարական շահերի համապատասխան։ Ծանոթագրություն- Այս գաղտնի համաձայնագիրը՝ Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի միջև Օսմանյան կայսրության…
Եվրախորհրդարանի դեմոկրատների ու սոցիալիստների խմբի խորհրդատու Ալդար Մամեդովը մի հոդվածում անդրադարձել է Իսլամական պետության մուսուլման ծայրահեղականների Դաեշ կոչված խմբավորման վտանգին Ադրբեջանում: Ստորև մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում նրա հոդվածը։ Անցյալ տարվա հոկտեմբերին Ադրբեջանի լրատվամիջոցները տեղեկություններ հաղորդեցին այդ երկրի հայտնի ըմբիշ Ռեշադ Բախշալիֆի մահվան մասին, որը Դաեշ խմբավորման կազմում կռվում էր Սիրիայում: Այս լուրը Ադրբեջանում շատերին զարմացրեց, նաև դարձավ երկրի անվտանգության համար սպառնալիք: Հարյուրավոր ադրբեջանցիներ Սիրիայում զինվորագրվել են Իսլամական պետության Դաեշ խմբավորմանը: Ադրբեջանում անհանգստություններ են նկատվում նրանց վերադարձի ու Իլհամ Ալիևի իշխանությանը մարտահրավերներ նետելու մտավախությամբ: Որոշ ճանաչված դաեշական ադրբեջանցիներ, որոնք կռվում են Սիրիայում, օրինակ՝ Խաթաբ ալ Ազարին, քննադատել են Ալիևի իշխանությանը,…
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մավլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայում դաշնակից ուժերի ռմբահարումները նախագահ Բաշար Ասադին պետք է ստիպեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Նա ասել է նաև, որ Թուրքիան ու Մ․Նահանգները շարունակելու են բանակցություններ վարել՝ Սիրիայում Տաեշի դեմ պայքարելու նոր ուղիներ գտնելու համար։ Այնուհետև նշել է, որ քրդական կազմակերպությունների դեմ ռազմական գործողությունները պիտի շարունակվեն այնքան ժամանակ, մինչև որ այդ կազմակերպությունները զենքը վայր դնեն։
Իսրայելը ներմուծվող նավթի 77%-ն ստանում է Իրաքի Քրդստանից։ Քրդական իշխանությունները խոստովանել են, որ Իսրայելին վաճառած նավթի դիմաց ստացած միջոցներով առաջին հերթին ֆինանսավորում են Իրաքի և Սիրիայի քուրդ զինյալներին։ Մայիս-օգոստոս ամիսների ընթացքում քրդերը Իսրայելին վաճառել են մոտ 1 մլրդ դոլարի նավթ։ Բոլոր գործարքները գաղտնի են կատարվել, համաշխարհային որոշ առաջատար ընկերությունների միջոցով։ Նավթի մյուս մասն Իսրայելը գնում է Ռուսաստանում, Ղազախստանում և Ադրբեջանում։ Անվտանգության նկատառումներից ելնելով, Իսրայելը չի բացահայտում իր երկիր ներմուծվող նավթի աղբյուրները։ Իրաքի Քրդստանի տարածաշրջանային կառավարության ներկայացուցիչները չեն հաստատում Իսրայելին նավթ մատակարարելու փաստը։ Այդ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքերի համաձայն, քրդերին «բոլորովին չի հետաքրքրում, թե ուր է գնում իրենց նավթը միջնորդին…