Ցամաքային պատերազմ Հալեպում

Սիրիայի բանակը, Իրանի ուժերը և Հզբոլայի ջոկատները, ռուսական օդուժի զորակցությամբ պատրաստվում են Հալեպում ընդդիմադիրների դեմ ցամաքային հարձակում իրականացնել։ Սիրիայի բանակի և դաշնակիցների անցյալ շաբաթ կատարած հարձակումն ընդարձակելով՝ թիրախ է ընտրել Համայի նահանգից դեպի արևմուտք տեղակայված ընդդիմադիրներին։ «Ռոյթրզ»գործակալությունը հաղորդում է, որ հազարավոր իրանցի զինվորներ մեկնել են մասնակցելու ցամաքային այդ հարձակմանը՝ որպես նեցուկ Բաշար Ասադին։ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ Թուրքիայի կառավարությունը մտահոգված է Սիրիայի ընդդիմության դեմ ռուսական կործանիչների գրոհների պատճառով։ Սիրիայի կառավարության համակիրները հայտնում են, որ Հալեպի պատերազմի որոշումը կայացվել է և մոտ օրերս գործադրվելու է, հաղորդում է «Ալ Ջադիդ» կայանը։
Արաբական լիգայի ընդհանուր քարտուղարի տեղակալ Ահմադ բեն Ղալին հայտարարել է, որ միջազգային ընտանիքը պարտավոր է պաշտպանել պաղեստինցիներին։ Այդ հարցերի շուրջ Արաբական Միացյալ Էմիրությունները առաջարկել է գումարել Արաբական լիգայի արտակարգ նիստ, որի ընթացքում պետք է քննարկվի պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի ոտնձգությունները։ Իր հերթին Իսրայելի կառավարությունը նիստ է գումարել, որի ընթացքում քննարկել է պաղեստինցիների գրաված տարածքների և արևմտյան ափում տեղի ունեցող իրադարձությունները։ Իսրայելի կառավարությունը որոշել է պաղեստինյան արևմտյան ափը շրջափակել։
Երուսաղեմում լարված վիճակը օրեցօր նոր զարգացումներ է ունենում. մամուլը հաղորդում է վերջին օրերի 30 վիրավորի և 3 զոհի մասին: Այսօր Իսրայելի կառավարությունը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ, հնարավոր է, որոշում ընդունվի միացյալ Երուսաղեմի բաժանման մասին։ 1967-ից ի վեր այսօրվա լարված վիճակը համարվում է աննախադեպ, և առաջին անգամ հնարավոր է, որ բաժանվեն Երուսաղեմի արևմտյան և արևելյան մասերը` ավելի ապահով քաղաք ունենալու համար, որովհետև այն, ինչ կատարվում է այսօր Երուսաղեմում՝ ահ ու սարսափի մեջ է պահում թե՛ հրեաներին, թե՛ արաբներին: Լարվածությունը սկիզբ է առել այս տարվա օգոստոսի 1-ին, երբ մի խումբ հրեա ակտիվ աջակողմյաններ մուտք են գործել «Ալ Աքսա» մզկիթ, ինչը…

Գերմանիայի և Թուրքիայի դաշինքը քրդերի դեմ

Գերմանական Gärtner Birgit թերթը հրապարակել է մի հոդված՝ Գերմանիայի ու Թուրքիայի համագործակցության և քուրդ ժողովրդի դեմ Թուրքիային ցուցաբերած Գերմանիայի օգնության մասին: Մեր ընթերցողների ուշադրությանն ենք հանձնում այդ հոդվածի կարևոր հատվածները՝ թարգմանաբար: Թուրքիայում բնակվող քրդերը երկար տարիներ խաղաղ կյանք ունենալու հույսեր էին փայփայում, սակայն այդ հույսերը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ոչնչացրեց: Թուրքիայի քրդաբնակ շրջանների ռմբակոծություններն ամեն ինչ փոխեցին, ներկա իրավիճակը կրկնում է 1990-ականները, երբ քրդերի արդարացի պայքարի դեմ կռիվը հասել էր իր բարձրակետին: Այդ հակամարտությունը բոլորի ուշադրության կենտրոնում է: Գերմանիան, որը միշտ եղել է Թուրքիայի դաշնակիցը, իր ռազմական ուժերը՝ «Պատրիոտ» հրթիռներով հագեցած, տեղակայել է Քրդստանի «Կարաման Մարշ» շրջանում և այնքան…

Այաթոլլահ Խամենեին քննադատում է Ռոհանիին

Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին երեկ ներքին կարգով քննադատել է նախագահ Հասան Ռոհանիի արտաքին քաղաքականությունը, այն որակելով «պարզունակ», կրկին անգամ մերժելով որևէ երկխոսություն Մ․Նահանգների հետ՝ միջուկային համաձայնությունը կնքելուց հետո։ Խամենեին ասել է․ «Իրանի հետ Մ․Նահանգների համաձայնագիրը նշանակում է ներխուժում, ամերիկացիներն ուզում են ճանապարհ բացել իրենց կամքը պարտադրելու համար։ Իրանը մերժում է թշնամու ներխուժումը, և մենք կարելիության սահմաններում արգելք դարձանք տարածաշրջանում նրա ծրագրերի գործադրմանը»։ Ծովային ուժերի «հեղափոխական պահակախմբի» առաջնորդի հետ հանդիպման ընթացքում Խամենեին ավելացրել է․ «Մ․Նահանգների հետ երկխոսությունը նշանակում է նախապատրաստել նրա տնտեսական, մշակութային, քաղաքական և պաշտպանական ներխուժումը։ Նույնիսկ միջուկային համաձայնագրի ընթացքում Մ․Նահանգները առիթ ստեղծեց վնաս հասցնելու մեր ազգային…
«Խորհրդարանական ընտրության կրկնությունն անօրինակ երևույթ է հանրապետության պատմության մեջ», ասել է Պոլսում հրատարակվող «Ակօս» պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը, գրում է «Արևելք» թերթը։ Խոսելով ընտրությունների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության վերջին նախաձեռնության մասին, Էստուկյանը հայտնել է․ «Նախագահի ակնկալիքը պարզ է՝ ուզում է, որ իր հիմնած կուսակցությունը միահեծան կառավարման համար խորհրդարանում բավարար թիվ ձեռքբերի»։ Վերջին ցույցերը Էրդողանի կուսակցության վարկը նվազեցրել են, և իշխանությունն ամեն կերպ փորձում է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը վարկաբեկել ու ահաբեկչի պիտակ կպցնել դրան։ Էստուկյանի խոսքերի համաձայն, եթե նոյեմբերի 1-ին բնականոն ընտրություններ լինեն, ապա ԺԴԿ վարկանիշը մի քանի միավորով կբարձրանա։ «Նրանք նախապես ձայների…
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը շատ բան կկորցնի, եթե զրկվի այնպիսի բարեկամից, ինչպիսին Թուրքիան է, գրում է Reuters գործակալությունը։ Այս մասին Էրդողանը ասել է այն բանից հետո, երբ ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային սահմանը, Թուրքիան դեմ է նաև սիրիական հակամարտությանը Մոսկվայի միջամտելուն։ Էրդողանը նշել է, որ իր երկրի տարածքի խախտումն անպատասխան չի մնա։ «Թուրքիայի դեմ հարձակումը նշանակում է ՆԱՏՕ-ի դեմ հարձակում», ասել է նա Բրյուսելում։ Հոկտեմբերի 3-ին Թուրքիայի ԱԳՆ-ի պնդմամբ, ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է երկրի օդային տարածքը՝ թուրք-սիրիական սահմանագծում։ Ինքնաթիռը բռնելու համար օդ էին բարձրացել Թուրքիայի ՌՕՈՒ երկու F-16 ինքնաթիռ։ Թուրքիայի ՊՆ-ն նախ՝…

Էրդողանն սկսել է վճարել

Հայաստանում տագնապած հետևում են Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին։ Հարևան երկրում տիրող անկայունությունն, իհարկե, ոչ ոքի պետք չէ, սակայն իրադարձություններն այնտեղ շատ արագ են զարգանում և հազիվ թե դրանք Անկարային որևէ լավ բան խոստանան, որը տարածաշրջանում հակամարտությունների մի ամբողջ փունջ է ներմուծում։ Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Թուրքիայի ուժեղ ու հանրաճանաչ առաջնորդը գերագնահատել էր իր ուժերը, և՛ ներքին, և՛ արտաքին ճակատներում պատերազմներ հրահրելով, վտանգում է իշխանությունը կորցնել կամ բախվելու է շատ լուրջ հիմնախնդիրների։ Արդեն տասնհինգ տարի Թուրքիայի անփոխարինելի առաջնորդը հայտնվել է ծանր իրավիճակում։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխանության եկավ 21-րդ դարի սկզբին՝ որպես Թուրքիայում իրենց ճնշված զգացող մահմեդականների, միաժամանակ համեմատաբար աղքատ և…
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի և անհրաժեշտ գործնական քայլերի վերաբերյալ կառուցողական ելույթ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Զարիֆը։ Ներկայացնում ենք հատվածներ նրա ելույթից։ «Համաշխարհայնացման ժամանակահատվածում, երբ սպառնալիքները սահման չեն ճանաչում, կատաղի ծայրահեղականները շարունակում են տարածվել և նորանոր տարածքներ են գրավում: Եվրոպայում գաղթականների հոսքը և տասնյակ հազարավոր ահաբեկիչները, որոնք Մերձավոր Արևելքում ազատ ելումուտ են անում, խոսում է ճգնաժամի համաշխարհայնացման մասին: Անհանգստանալու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ օտարերկրյա ահաբեկիչների մուտքը Սիրիա և Իրաք դեռ շարունակվում է: Այս փաստը խոսում է այն մասին, որ տեղի ունեցող իրադարձությունները վերահսկելու միջազգային ջանքերը բավարար չեն եղել: Միջազգային հանրության ոչ մի…
2015 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ Անգլիայի Բանվորական կուսակցության նոր ղեկավարի ընտրությունը, և կուսակցության ձախ ճակատի անդամ Ջերեմի Կորբինն ընտրվեց այդ կուսակցության ղեկավար: Այդ ընտրություններում Բանվորական կուսակցության 540277 անդամ կարող էր մասնակցել ընտրություններին, սակայն մասնակցեց 422664-ը, որից 251417 հոգի, այսինքն՝ քվեարկողների 59.9 տոկոսն իր ձայնը տվեց Ջերեմի Կորբինին: Ջերեմի Կորբինը 66 տարեկան է, 32 տարի Անգլիայի համընդհանուր խորհրդարանի անդամ է եղել: Նրա կուսակից Թոմ Վաթսոնը շահեց 160854 ձայն և դարձավ Կորբինի տեղակալը: Վաթսոնը հայտարարել է, որ պաշտպանում է նոր ղեկավար Կորբինին և կուսակցության մյուս անդամներից պահանջել է, որ նրանք նույնպես պաշտպանեն Կորբինի թեկնածությունը: Անցյալ տարի մայիս ամսին տեղի ունեցած ընտրություններում,…

Գաղթականների հոսքը մտահոգում է եվրոպական երկրներին

ԵԽ նախագահ Մարտին Շուլցը նշել է, որ եվրոպական երկրները մեծ մարտահրավերների են դիմագրավում, իսկ ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման տնօրենն ասել է, որ փախստականների հոսքի հետևանքով Սիրիայի տագնապը դուրս է եկել տարածաշրջանային սահմաններից։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ եվրոպական երկրները ստիպված պետք է ինքնապաշտպանության դիմեն, որպեսզի դիմագրավեն փախստականների հոսքի վտանգներին։ «Մեր սահմանները վտանգված են, մեր կյանքը հիմնված է օրինապաշտության վրա, սակայն այսօր մենք ենթարկվում ենք հարձակման», ասել է Օրբան։