Թուրքերը պարտվեցին Թուրքմենդաղում և փախան

Լաթակիայի հյուսիում գործող Թուրքիայի MIT հետախուզական ծառայության ձևավորած, ֆինանսավորած և զինած Սուլթան Աբդուլհամիդ զինյալ խմբավորման դիրքերը երեք օր է ռմբահարվում են, իսկ Սիրիայի բանակը գրոհում էր երեք ուղղություններով: Այսօր՝ նոյեմբերի 22-ի առավոտյան Սիրիայի բանակը կարողացավ գրավել Թուրքմենդաղ լեռնաշղթայի բարձունքները և ռազմավարական նշանակություն ունեցող թիվ 45 բարձունքը: Որոշիչ հարվածը հասցվեց Քեսաբի կողմից և թուրքական Յայլադաղի ուղղությամբ անտառների մեջ թաքնված թուրքերն անցան սահմանը և պատսպարվեցին Հաթայում: Ողջ օրվա ընթացքում շուրջ 700, այսպես կոչված, թուրքմեն կանայք ու տղամարդիկ, կամ զգեստափոխված թուրք ասկյարներ հերթ էին կանգնել Չիլվիգյոզի անցակետում` Թուրքիա անցնելու համար: Աղբյուրը՝ Armweeklynews.am

Ահաբեկչությունները շարունակվում են

Ֆրանսիական ԶԼՄ-երը հաղորդում են, որ Radisson հյուրանոցում հարյուրավոր մարդկանց պատանդ վերցրած զինված ահաբեկիչներն ազատ են արձակել բոլորին։ Տարբեր լրատվամիջոցների հաղորդման համաձայն, հյուրանոցում հայտնաբերվել է 18 զոհված մարդ։ Հյուրանոցն ահաբեկիչներից ազատելու գործողությանը մասնակցում են Մալիի և Ֆրանսիայի հատուկ նշանակության ջոկատները։ Ահաբեկիչներն այսօր Մալիի հանրապետության մայրաքաղաք Բամակոյի Radisson հյուրանոցում պատանդ են վերցրել 170 հոգու, որից 30-ը հյուրանոցի աշխատողներ են: Ռոյթերզի տվյալներով` ահաբեկիչներն իսլամիստներ են: Radisson-ը համարվում է երկրի էլիտար հյուրանոցներից մեկը, որը նախընտրում են օտարերկրացիները: Հյուրանոցում եվրոպական պատվիրակություններ կային, այդ թվում` մեծ թվով ֆրասիացիներ, որոնք Մալիի մայրաքաղաք էին ժամանել մասնակցելու արմատական իսլամի դեմ պայքարի համաժողովին Մալիի ուժային կառույցները հարձակում են սկսել Radisson…

21-րդ դարի թուրքը

Վան նահանգի Արճեշի շրջանի Թոնդրակ գյուղում թուրք զինվորականները սպանված քուրդ ապստամբների դիակներն այրել են և շուրջպար սկսել կրակի մոտ, գրում է քրդական DIHA լրատվական գործակալությունը։ Նոյեմբերի 15-ին Արճեշի Թոնդրակ գյուղում թուրք զինվորների և քուրդ ապստամբների միջև բախման վերաբերյալ սարսափելի տեղեկություններ են հայտնել տեղացիները։ Թոնդրակցիները պատմել են, որ թուրք զինվորները գործողություններ են իրականացրել մի տան վրա, որտեղ երեք քուրդ ապստամբ է եղել։ Թուրքերը տունը ռմբակոծելուց և այն ցանց սարքելուց, երեք ապստամբին սպանելուց հետո նրանց դիակներն այրել են։ Ականատեսները նկարագրում են, թե ինչպես են թուրք զինվորներն իրենց հաջողությունը նշել՝ այրվող դիակների մոտ շուրջպար բռնելով և քուրդ գյուղացիներին սպառնացել են, ասելով․ «Բոլորդ հայ…
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անտեսելով ընդունված դիվանագիտական ​​արարողակարգը՝ անձամբ կանչել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդմանին և զգուշացրել, որ Ռուսաստանի Դաշնությունը կխզի դիվանագիտական ​​հարաբերությունները Թուրքիայի հետ, եթե նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը չդադարի Սիրիայում աջակցել ԻՊ ահաբեկիչներին: ՌԴ նախագահը խստորեն քննադատել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և մեղադրել Էրդողանին՝ Ալ Քաիդայի ահաբեկիչներին Սիրիայում, Իրաքում եւ Եմենում աջակցելու համար, գրում է The Moscow Times թերթը: Հանդիպումն ընթացել է փոխադարձ մեղադրանքների մթնոլորտում: Թուրքիայի դեսպանը չի ընդունել մեղադրանքները, նա իր հերթին մեղադրել է Ռուսաստանին՝ Սիրիայում դաժան ու երկարատև քաղաքացիական պատերազմ հրահրելու համար: Երկու ժամ տևած հանդիպման վերջում Պուտինը դեսպանին ասել է․«Ասեք նաև ձեր բռնապետ նախագահին,…
Մոսկվայում ընթացող ռուս-լիբանանյան հանդիպումներն ավարտվեցին մամլո ասուլիսով, որ տվեցին երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժպրան Բասիլը: Նրանք քննարկեցին սիրիական ճգնաժամը և դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա: Սերգեյ Լավրովն ընդգծեց, որ Ռուսաստանն ամեն ջանք գործադրելու է, որպեսզի կանխի ահաբեկչության ծավալումը Լիբանանում, որ իր երկիրը սատարելու է Լիբանանի կառավարությանը՝ հաղթահարելու համար քաղաքական ճգնաժամը: «Մենք շահագրգռված ենք մեր հարաբերությունները Լիբանանի հետ ամրապնդելու հարցում և պատրաստ ենք աջակցելու Լիբանանի զորակցության խմբին, օգնել լիբանանյան բանակին և կառավարությանը: Լիբանանի համար մենք նաև մարդասիրական ծրագրեր ենք պատրաստել: Ինչ վերաբերվում է Սիրիայի հարցին, ապա մենք հույս ունենք այնտեղ քաղաքական գործընթաց սկսել հունվարին, իսկ մինչ այդ սիրիական…

Հակաահաբեկչական գործողություններ Ֆրանսիայում

Ֆրանսիայի իշխանությունները շարունակում են անվտանգության գործողությունները՝ բացահայտելու համար Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության կասկածյալներին և հանցագործներին։ Միաժամանակ շարունակվում է նաև միջազգային դատապարտումը։ ԱՄՆ արտաքին գործերի նախարար Ջոն Քերրին և Իրանի նախագահ Հասան Ռուհանին շեշտը դնում են ԻՊ դեմ պայքարելու կարևորության վրա։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը հայտարարել է, որ անվտանգության ուժերը մեկ գիշերում 128 խուզարկություն են կատարել՝ հետապնդելով ահաբեկչության պատասխանատուներին։ Նախարարն ասել է, որ իրենք կարող են դիմել սահմանադրական քայլերի՝ ապահովելու համար քաղաքացիների անվտանգությունը։ Ֆրանսիական ռազմական ինքնաթիռները նոր հարձակումներ են գործել Սիրիայի Ռաաքա տեղանքում տեղակայված Իսլամական պետություն խմբավորման դիրքերի վրա։ Եվրամիության արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր, որ…
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Պորնիկովը հաստատել է, որ Սինայի թերակղզում A-321 ռուսական ինքնաթիռի կործանման պատճառը ահաբեկչության գործոնն է եղել։ Արդեն կազմել են ինքնաթիռի կործանման պատկերը և այն ներկայացնող տեսանյութը։ Պայթուցիկ սարքը ուղեբեռների հետ տեղադրված է եղել ինքնաթիռի պոչի մասում։ Ռումբով ճամպրուկը պայթել է այն պահին, երբ ինքնաթիռը 9 կմ բարձրության վրա էր գտնվում։ Պայթյունի ալիքը ինքնաթիռը բաժանել է երկու մասի։ Հատուկ ծառայությունները պարզել են, որ պայթուցիկը ինքնաթիռի մեջ տեղադրվել է Շարմ էլ Շեյխ օդանավակայանում, աշխատակիցներից մեկի ձեռքով։ ՌԴ նախագահ Վլ․ Պուտինն այդ առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, ասել է, որ ինքնաթիռը պայթեցրած ահաբեկիչներին գտնելու և պատժելու են մոլորակի…
Սիրիայում մարդասիրական գործողություններ իրականացնելու համար ֆինանսական միջոցներ հավաքելու նպատակով նվիրատուների համաժողով է տեղի ունենալու Լոնդոնում, փետրվարի 4-ին։ Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, ով միաժամանակ քննադատել է Սիրիայի փախստականներին և քաղաքական ապաստան պահանջողներին այլ երկրներից վտարելու դեպքերը՝ Փարիզի ահաբեկչական պայթյուններից հետո։ Դյուժարիկը հասկանալի է համարում մի շարք պետությունների կանխարգելիչ միջոցառումներն՝ ուղղված ահաբեկչությունից իրենց քաղաքացիների պաշտպանությանը, սակայն շեշտել է նաև, որ գաղթականներին պետք է դիտարկել որպես անկարող մարդիկ, ովքեր փախել են բռնություններից և Փարիզի ահաբեկչությունն իրականացրած Իսլամական պետության գործադրած ոչնչացումից։ Նշենք, որ Փարիզի ահաբեկչությունից հետո ԱՄՆ 22 նահանգների նահանգապետերը մերժել են ընդունել սիրիացի փախստականներին։ «Սի Էն…

Թուրքիայում ահաբեկիչների են ձերբակալել

Թուրքական «Դեյլի սաբահը» հայտնում է, որ Թուրքիայում ձերբակալել են Ինդոնեզիայի քաղաքացի 6 կնոջ, որոնց մեղադրում են ԻՊ ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ։ Թուրքական կառավարությունը նրանց պատրաստվում է արտաքսել երկրից, իսկ նրանց 7-րդ թրքուհի անդամը մնալու է կալանքի տակ։ Բացի այդ կանանցից Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են նաև 13 անձ, որոնց նույնպես կասկածում են նույն ահաբեկչական խմբավորման երիտասարդական թևի անդամ լինելու մեջ։ Պոլսի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են ինքնաշեն ռումբի բազմաթիվ սրվակներ։ Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել են, որ կարողացել են քաղաքը փրկել ահաբեկչական մեծ գրոհից, որը տեղի էր ունենալու ուրբաթ գիշեր։

Պայթյուն Բրյուսելում

Այսօր կեսօրին ուժգին պայթյուն է որոտացել Բրյուսելում, այն վայրում, որտեղ ոստիկանությունը հատուկ գործողություններ էր իրականացնում` հայտնաբերելու Փարիզի ահաբեկչության հնարավոր մասնակիցներից մեկին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Պայթյունի մանրամասները ճշտվում են: Ավելի վաղ հաղորդել էին, որ Բրյուսելի հատուկ պահակային գունդը շրջապատել էր Եվրոպական թաղամասին հատող հատվածը։ Այնտեղ՝ Ժոզեֆա 2 փողոցում ոստիկանները ֆրանսիական համարանիշով մեքենայի հետին նստարանին գտել էին կասկածելի պարունակությամբ ճամպրուկ։ Այդ փողոցում գտնվում են ռեստորաններ, որտեղ կեսօրին ճաշում են չինովնիկները և Եվրամիության ինստիտուտների այցելուները։

Միջին Արեւելքը Որո՞ւ Հոգը...

Շաբաթավերջի Փարիզի պայթումներն ու յարձակումները` իրար անցուցին ամբողջ լրատուական միջոցները եւ լրահոս աղբիւրները: Պետութիւններ հապճեպօրէն դատապարտեցին ու քննադատեցին իրագործուած ահաբեկչութիւնները եւ աշխարհի ամբողջ հայեացքն ու կեդրոնացումը եղաւ Փարիզի պայթումները: Նոյն օրը առաւօտեան արդէն իսկ համացանցի բոլոր էջերը լեցուած էին պայթումին մանրամասնութիւններով, նկարահանումներով եւ նկարներով: Գրեթէ չկար էջ մը, որ ահազանգած կամ արձագանգած չըլլար Փարիզեան վերջին իրարանցումներուն եւ ի՜նչ գնահատելի երեւոյթ, որ աշխարհը չմոռնալով իր մարդկային զգացումները` կը մտահոգուի, կը հետաքրքրուի ու մանաւանդ կը ցաւի իրագործուած պայթումներուն համար, անդադար «ա՜խ, ինչ պիտի ըլլայ այս բոլորին վերջը» հառաչը տալով, մտահոգ աչքերը սեւեռած նայելով պայթումի քանդիչ հետեւանքներուն ու զոհուածներու դիակներուն: Այս բոլորին ետին…