Երեքշաբթի, փետրվարի 2-ին, «Ասոշիեյթիդ պրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ասել է, որ Ռուսաստանը չի վստահում ՆԱՏՕ-ին։ « Քանի դեռ ՆԱՏՕ-ն անտեսում է Ռուսաստանի ազգային շահերը և չի կատարում խոստումները, անհնար է համագործակցել այդ կազմակերպության հետ», շեշտել է նա: Պատրուշևն ավելացրել է նաև, որ ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի համագործակցության կասեցումը, ինչը տեղի է ունեցել Բրյուսելի նախաձեռնությամբ, ավելի է սրել կողմերի միջև անվստահության և լարվածության մթնոլորտը: Նշելով, որ Մոսկվան չի պատրաստվում առճակատման գնալ ՆԱՏՕ-ի հետ, Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հստակեցրել է. «Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ միայն այն դեպքում, եթե այդ կազմակերպությունը…
Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականը, ՌԴ-ի և Արևելքի հետ Իրանի հարաբերությունների ընդլայնումը կարևոր ու ազդեցիկ է բնութագրել: Երեքշաբթի օրը, փետրվարի 2-ին, Մոսկվայում ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովի և կոմիտեի անդամների հետ հանդիպման ժամանակ ընդգծելով Իրան-Ռուսաստան երկարատև ու ռազմավարական շահերի նշանակությունը, Ալի Աքբար Վելայաթին ասել է. «ՌԴ և Իրանի շահերի համաձայնության երաշխիքներից մեկը Սիրիայի խնդիրն է: Այդ դաշտում հաղթանակ արձանագրելը չափազանց կարևոր է և տարածաշրջանում խաղաղություն ու անվտանգություն հաստատելուց բացի, կարող է նաև ապահովել Իրաքի ու Սիրիայի պես երկրների շահերն ու տարածքային ամբողջականությունը»: Վելայաթու խոսքերով, Իրանը և ՌԴ-ն կանգնած են երկարատև ռազմավարական շահերի համաձայնեցման ճանապարհին և ԻԻՀ-ն պատրաստ է…
Լիբանանահայ մի խումբ երիտասարդներ կոչ են արել շահագրգիռ հայրենակիցներին վաղը մասնակցել Թուրքիայի դեսպանատան առջև կազմակերպվող բողոքի ցույցին։ Նրանք նշել են, որ բողոքի ցույցը կազմակերպվում է ի հիշատակ Հրանտ Դինքի սպանության։ Ցուցարարների պաստառների վրա լինելու են թուրքի գնդակից նահատակված Հրանտ Դինքի և քուրդ իրավապաշտպան Թահեր Էլչիի նկարները։
Դիարբեքիրում (Տիգրանակերտում) տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին է պատմում այնտեղ ծնված, սակայն այսօր Կանադայում բնակվող դաշնակահար, ինժեներ-շինարար Րաֆֆի Պետրոսյանը։ Դիարբեքիրում ապրող թաքուն կամ իսլամացած հայերը մեծ ճնշման են ենթարկվում։ Չպետք է մոռանանք, որ բնաջնջման ենթարկվող արևելյան շրջանների ժողովուրդը միայն քրդերը չեն, նրանց մեջ հազարավոր ծպտյալ հայեր կան, ովքեր նույն վիճակում են և դատապարտված են նույն ճակատագրին։ Դիարբեքիրում դրությունը շատ ծանր է։ Թուրքիայի կառավարությունը Հայոց ցեղասպանությունից 100 տարի հետո գրեթե նույն վայրագությամբ է վարվում, այս անգամ՝ քրդերի հետ, որի հետևանքով այսօր շատ քաղաքներ դատարկվում են, մարդիկ փախչում են, փողոց դուրս գալն արգելված է (պարետային ժամ է)։ Ժողովրդի վրա կրակ է բացվում,…
ԱՄՆ-ի Կոնգրեսի հետազոտության ծառայության նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համաշխարհային շուկայում զենքի վաճառքի մակարդակը 2015 թ․ չի բարձրացել, սակայն զենք արտադրողների միջև մրցակցությունը մեծացել է: 2014 թ․ արտաքին շուկայում ԱՄՆ-ի կատարած զենքի վաճառքը ավելացել էր 10 միլիարդ դոլարով, այսինքն՝ 35 տոկոսով ավելի, քան 2013 թվականին, որը կազմում էր 26.7 միլիարդ դոլար, իսկ 2014 թվականին հասավ 36.2 միլիարդ դոլարի: ԱՄՆ-ն մի քանի միլիարդ դոլարի առևտուր է իրականացրել Կատարի, Սաուդիան Արաբիայի և Հյուսիսային Կորեայի հետ: Այս տվյալները ցույց են տալիս, որ Ամերիկան աշխարհի ամենամեծ զենք վաճառող երկիրն է, որը վերահսկում և ապահովում է աշխարհի զենքի 50 տոկոսը: Զենքի վաճառքի մրցավազքում երկրորդ…
Երեկ առավոտյան թրքական հատուկ գործողությունների ջոկատի ոստիկանները հարձակում են գործել Արևմտյան Հայաստանի Վան նահանգի Էդրեմիտ քաղաքի կենտրոնում գտնվող երկհարկանի տներից մեկի վրա և գնդակահարել են 18-25 տարեկան 12 քրդի։ Նրանցից վեցը Վանի համալսարանի ուսանողներ էին։ Հանցագործության վայրում մարդասպան ոստիկանները թողել էին մեկ ավտոմատ հրացան։ Ականատեսների խոսքերի և սոցցանցերում հայտնված կադրերի համաձայն, բոլոր զոհերը խաղաղ քաղաքացիներ էին և մահացել են գլխին կրակած գնդակից։ Թուրքական ԶԼՄ-երը տարածում են, իբր զոհվածները Քրդական բանվորական կուսակցության անդամներ էին և զոհվել են զինված բախման հետևանքով։ Թուրքիայից այս օրերին գալիս են իրարամերժ լուրեր: Նույնիսկ պաշտոնական հաղորդագրություններն իրար հակասում են: Ինչո՞ւ են ուշադրության կենտրնում հայտնվել հատկապես Շըրնաք և…
Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունը հայտարարել է, որ առաջին անգամ հաջողությամբ ավարտվել է ջրածնային ռումբի փորձարկումը․ «Այսօր հաջողությամբ իրականացվել է ջրածնային զենքի առաջին փորձարկումը։ Ջրածնային զենք ունենալը պատմական իրադարձություն է Հյուսիսային Կորեայի համար»։ Հաղորդավարն ընդգծել է, որ միջուկային այս զինատեսակը բարձրացրել է Հյուսիսային Կորեայի միջուկային կարողությունը` թշնամիներին դիմակայելու համար, տեղեկացնում է Reuters գործակալությունը: Նշենք, որ Հյուսիսային Կորեայում հունվարի 6-ի առավոտյան գրանցվել է երկրաշարժ՝ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ: Հարավային Կորեայի կառավարությունը ենթադրում է, որ երկրաշարժը տեխնածին է և պայմանավորված է ջրածնային ռումբի փորձարկմամբ: Հունվարի 3-ին հարավկորեական զինվորականները զեկուցել էին, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է զենքի փորձարկման: 2015 թվականի դեկտեմբերի 10-ին առաջին անգամ Հյուսիսային…
Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» ազգայնամոլական կուսակցության (MHP) ղեկավար Դևլեթ Բահչելին քննադատել է Էրդողանի վարած արտաքին և ներքին քաղաքականությունը, հաղորդում է Ermenihaber-ը։ Բահչելին խստորեն քննադատել է Էրդողանի Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու քաղաքականությունը՝ հիշեցնելով, որ Իսրայելը թշնամի երկիր էր համարվում Թուրքիայի համար: «Մի՞թե Էրդողանը չէր, որ ասում էր, թե իր պաշտոնավարման ընթացքում Իսրայելի հետ երբեք դրական քայլեր չեն դիտարկվելու: Միջազգային ուժերի պարտադրմամբ Իսրայելի հետ մտերմացող Արդարություն և զարգացում կուսակցությունը հիսաթափություն է առաջացրել»- ասել է թուրք ընդդիմադիր գործիչը: Նույն աղբյուրի հաղորդման համաձայն, Բահչելին հայտարարել է, որ Թուրքիայի տնտեսությունը մեծ վնասներ է կրել սիրիացի փախստականներին աջակցելու հետևանքով: Բացի այդ, Թուրքիայի որոշ շրջաններում տևական զինված…
Թուրքական «Դեյլի սաբահ» -ը գրում է, որ «Մոսադի» նորանշանակ ղեկավար Յոսի Քոհենի հիմնական խնդիրներից մեկը արաբա-իսլամական երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելն է։ Իսրայելը մտադիր է բարելավել հարաբերությունները նաև Թուրքիայի հետ։ Աղբյուրը հաղորդում է, որ իսրայելական գազը Եվրոպային վաճառելու նոր ուղիների որոնումը, ինչպես նաև ազգային անվտանգության սպառնալիքների առաջն առնելու կարևորությունը ճանապարհ պետք է հարթեն Անկարայի և Թել Ավիվի միջև ավելի սերտ հարաբերությունների մշակման համար, ինչի մասին է վկայում Քոհենի որդեգրած ընդհանուր ռազմավարությունը։ Մյուս կողմից՝ թուրք մի պաշտոնյա հայտնել է, որ արդեն բանակցություններ են վարում Իսրայելի գազը Թուրքիայի միջով դեպի եվրոպական շուկա հասցնելու ուղիներ որոնելու ուղղությամբ։ «Դեյլի սաբահը» հայտնում է նաև, որ…
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իրավիճակն աշխարհում այնքան է սրվել, որ հաճախ են միջուկային, նույնիսկ ջրածնային զենքի կիրառման անհրաժեշտության մասին հայտարարություններ անում աշխարհի պետությունների ղեկավարները։ Այս ամենի մեջ մենք նույնպես անհանգստանալու առավել մեծ առիթ ունենք, քանի որ բոլոր սպառնալիքները մեր տարածաշրջանում են, իսկ հիմա արդեն փորձեր են արվում անմիջականորեն հայկական հարցին առնչվող գործողությունների նոր սկիզբ դնել։ Սակայն իրավիճակն այնքան է սրված, որ ուզում ես հասկանալ, արդյոք որևէ պետություն անվնաս կարող է դուրս գալ, կամ արդյոք որևէ հարց կլուծվի այսպիսի ծայրաստիճան վտանգավոր պատերազմում։ Արդեն որևէ մեկը կասկած չունի, որ Երրորդ համաշխարհայինի շեմին են երկրագնդի ժողովուրդները։ Միևնույն ժամանակ բոլորս հստակ գիտակցում ենք,…
Այսօր Եվրոպայի հայկական միությունների ֆորումը կոչ է ուղղել ՌԴ նախագահ Վլ․ Պուտինին, որում ասվում է․ «Մեծարգո պարոն նախագահ Հետևելով ռուսական ռազմատիեզերական ուժերի գործողություններին Սիրիայում՝ համոզված ենք, որ 21-րդ դարում համայն մարդկության խայտառակության՝ ԻԼԻՊ-ի հանդեպ լիարժեք հաղթանակը ակնհայտորեն մոտենում է: Միևնույն ժամանակ կցանկանայինք Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ հայերի ցեղասպանությունից 100 տարի անց, այդ նույն տարածքներում մեկ անգամ ևս կրկնվեց մարդկության դեմ մեծամասշտաբ հանցագործություն, սակայն այս անգամ արդեն իրենց արժանի պատիժը չստացած հանցագործների ժառանգների կողմից: ԻԼԻՊ-ի գոյությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ: Հետևաբար համոզված ենք, որ գոնե այս պահին անհապաղ պետք է սկսել միջազգային իրավական…