Դոնալդ Տրամպի նախագահությունը բացարձակ ձևով ցուցադրում է Ամերիկյան հեգեմոնիայի և իմպերիալիստական ճգնաժամի նոր փուլ, որը տանում է դեպի նեոֆաշիստ: Հիմա նախագահը, նրան մոտ կանգնած մարդիկ ու խորհրդատուները խթանում և առաջ են տանում ռասիստական և հետադիմական նացիոնալիստական գաղափարախոսություն, որը վտանգավոր է առաջին հերթին հենց Ամերիկացի ու ամբողջ աշխարհի ժողովրդի համար: Ամերիկյան ֆաշիզմը լավ ճանաչելու նպատակով ձեզ ենք ներկայացնում ԱՄՆ-ի «Մանթլի Ռիվիու» ամսագրում լույս տեսած վերլուծականը: The Origins of American Fascism by Michael Joseph Roberto Topics: Fascism , History , Philosophy Places: Americas , United States Michael Joseph Roberto formerly taught history at North Carolina Agricultural and Technical State University. He is…
Ֆրանսիայի ձախակողմյա ու կումունիստների թեկնածուն ընտրությունների առաջին փուլում ձեռք բերեց ձայների 19.58 տոկոսը և չկարողացավ անցնել երկրորդ փուլ: Աջակողմյա Էմանուել Մակրոնը՝ շահեց ձայների 24.01 և ծայրահեղ աջակողմյա Մարին Լոպենը 21.3 տոկոսը: Նրա 19.58 տոկոսը գնահատվում է Ֆրանսիայի կոմկուսի մեծ հաջողություն, որը ձեռք բերվեց կոմկուսի հեղինակության ու ջանքերի շնորհիվ:Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը ձախակողմյա կուսակցության անվան տակ էր աշխատում, սակայն գործնականում աջակողմյա և նեոլիբերալիստական հակումներով է հանդես եկել ու դա վնասել է ձախակողմյա կուսակցությունների հեղինակությանը:
Իրանի հայ կաթողիկե համայնքի առաջնորդ` Գերաշնորհ Սարգիս Եպսկոպոս Դավթյանին Պատգամավորական ժողովի դիվանի ատենապետ` պարոն Ժոզեֆ Մեհրաբյանին Թեմական Խորհրդի նախագահ` պարոն Ռոբերտ Բեգլարյանին “Րաֆֆի” մարզամշակութային համալիրի տնօրեն` պարոն Վիգեն Մանդանուն Մեծարգո պարոնայք, Առաջադիմական միացյալ կոմկուսի, Հայաստանի Ապրանքարտադրողների Միության և իմ անունից խոր ցավակցություն և զորակցություն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի և Իմամ Խոմեյնու դամբարանի մոտ կատարված ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհված և վիրավորված մարդկանց ընտանիքներին: Մենք խստագույնս դատապարտում ենք այդ ահաբեկչական ակտը, տոկունություն և համբերություն ենք մաղթում Իրանի բարեկամ ժողովրդին և խնդրում ենք մեր համերաշխությունը հայտնել տուժածների ընտանիքներին: Հայաստանի Առաջադիմական կոմկուսի և Հայաստանի Ապրանքարտադրողների միության նախագահ` Վազգեն Սաֆարյան
Այս գիրքը հրատարակվել է 2008 թվականի աշխարհում ընթացող տնտեսական ընդհանուր ճգնաժամից հետո: Հեղինակը ԱՄՆ-ի Քեմբրիջի համալսարանի բարօրության տնտեսագիտություն ու տնտեսագիտության պատմություն ֆակուլտետի կորեացի դասախոս, պրոֆեսոր Հան Ջուն Չանգն է: Նա քննադատելով ֆինանսական կապիտալիզմի քաղաքականությունը հետաքրքիր ու գրավիչ օրինակներ է բերում, ընդ որում 23 հարցի շուրջ բացատրություններ է տալիս, որոնք ծածուկ են պահում այդ քաղաքականությունը գործադրողները: Իրականությունն այն է, որ վերջին տասնամյակների ընթացքում ազատ շուկայի գաղափարն` իր մեծամեծ հավակնություններով ու պրոպագանդայով դատարկ ու անհիմն դուրս եկավ: 2008 թվականին ֆինանսական ճգնաժամի բացահայտումով այլևս հնարավոր չէր որևէ կերպ ծածուկ պահել այդ գաղափարախոսության անկատարությունը, ինչը տասնյակ տարիներ շարունակվում էր գործի դրվել: Նոր ազատական տնտեսական…
ԱՄՆ-ում արդեն երկար տարիներ է, որ հրատարակվում է Ամերիկայի կոմունիստական կամ ձախակողմյան ամսագիր, որը կոչվում է «Մանթլի Ռիվիու»: Կապիտալիստները և հատկապես Ամերիկայի կապիտալիստ մոնոպոլիստները միշտ մտահոգված են եղել աշխատավորների շահերը պաշտպանող կոմկուսից կամ ձախակողմյա սոցիալիստներից: «Մանթլի Ռիվիու» ամսագիրը ծնունդ է առել Ամերիկայում հակակոմունիստական աշխատանքների ծայրաստիճան ժամանակահատվածում: Այդ հակակոմունիստական աշխատանքները ղեկավարվում էին 1950 թվականից, սառը պատերազմի ժամանակ, ԱՄՆ-ի Հանրապետական սենատոր Ժոզեֆ Մաք Քարտիի միջոցով, այդ իսկ պատճառով այդ շրջանը կոչվում է հակակումիստական Մաք Քարտիի շրջան: Այդ ժամանակահատվածում տարվում էին աջակողմյա պոպուլիստական աշխատանքներ, ճնշման էին ենթարկվում ձախակողմյա մտավորականները, գործում էր ուժեղ ցենզուրա, ստեղծվում էին սև ցուցակներ ու աշխատանքի ընդունելիս մարդը ենթարկվում էր…
Թուրքիայի նախագահը Սիրիայի հետ սահմանամերձ Քիլիս քաղաքում հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում ցամաքային ռազմական գործողությունները ինքնապաշտպանություն են լինելու: Հավանաբար, Էրդողանը նկատի է ունեցել սահմանամերձ Ազեզ քաղաք ներխուժումը, ինչի վերաբերյալ բազմիցս է արտահայտվել: Էրդողանից այս պահին ամեն ինչ սպասելի է: Այս պարագայում հետաքրքիր կլինի ՆԱՏՕ-ի արձագանքը, երբ անդամ երկրներից մեկը ներխուժում է այլ երկիր, առանց այդ երկրի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության: Իսկ ՆԱՏՕ-ն երբեք չի համաձայնի Թուրքիայի այդպիսի քայլին: Անշուշտ, Թուրքիան դե ֆակտո դուրս կմնա ՆԱՏO-ի կազմից, իսկ դե յուրե միայն ժամանակի հարց կլինի: Ռուսաստանը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ թուրքական զորքերը ներխուժեն Սիրիա, մնան այնտեղ,…
Լիբանանյան Ուժեր կուսակցությունն արդեն երկրորդ տարին կազմակերպում է Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություն՝ կուսակցության ղեկավար Սամիր Ժաաժայի նախագահությամբ։ Ապրիլի 22-ի հետմիջօրեին տեղի ունեցած ոգեկոչման արարողությունը վերնագրված էր «Կյանքի, մահվան և իրավունքի պատմություն»։ Մասնակցում էին՝ Լիբանանում ՀՀ դեսպանը, լիբանանահայ և արաբ պետական մի շարք պաշտոնյաներ, բազմաթիվ հայորդիներ։ Ելույթ ունեցան հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Սևակ Հակոբյանն իր խոսքում շեշտել է Արևելքի քրիստոնյաների հետ լիբանանահայության իրական դաշնակից լինելը, Արևելքի ժողովուրդների մտահոգություններն ու ճակատագիրը կիսելու մեծ փորձը։ «Չի կարելի մոռանալ Հայոց ցեղասպանությունը, որովհետև անկարելի է ջնջել հիշողությունն ու մոռանալ նահատակներին։ Ճշմարտությունն ավելի զորավոր է, քան մահը՝ հաստատելով, որ ազատությունը, ազգասիրությունն ու արդարությունն անգին են, և…
Թուրքիայի Մեջլիսի հայազգի անդամ Կարո Փայլանը խորհրդարան է տարել 1915 թվականին նահատակված հայ մտավորական-պատգամավորների՝ Գրիգոր Զոհրապի, Նազարեթ Տաղավարյանի, Համբարձում Բոյաջյանի, Կարապետ Փաշայանի և այլ մտավորականների լուսանկարները, հայտարարելով, որ մինչև 1915 թվականն Օսմանյան պառլամենտում այդ մարդկանց հետ միասին գործել են յոթ հայ պատգամավորներ, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ժամանակ և պահանջել է թուրքական խորհրդարանից՝ հետաքննություն սկսել նրանց սպանության առթիվ, պարզել մանրամասները: Վերջում Կարո Փայլանը հայերենով ասել է․ «Աստուած անոնց հոգին լուսաւորէ»: Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, նշելով, որ սպանությունից 101 տարի հետո նրանք վերադարձան խորհրդարան:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա՝ մասնակցելու «Դատական համակարգի անկախության և անկողմնակալության ամրապնդումը որպես նախապայման Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում օրենքի գերակայության համար» խորագրով բարձրաստիճան համաժողովին: Վերջինի նպատակը Եվրոպայի խորհրդի և նրա անդամ պետությունների միջև երկխոսությունը խթանելու հնարավորության ստեղծումն է՝ ուղղված անկախ և անկողմնակալ դատական համակարգի ապահովմանը: Համաժողովին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների մոտ երկու հարյուր պատվիրակներ՝ արդարադատության նախարարներ, դատական համակարգի բարձրաստիճան անդամներ, ինչպես նաև ԵԽ կառույցների և միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Բեռնի Սանդերս՝ ամերիկացի քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության անդամ, 2007 թ․-ից ԱՄՆ Վերմոնտ նահանգի սենատոր, 2013-2015 թթ․Վետերանների հարցով Սենատի հանձնաժողովի նախագահ, 1991-2007 թթ․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ, 1981-1989 թթ․ Բեռլինգթոնի քաղաքապետ, այսօր՝ ԱՄՆ նախագահի թեկնածու։ Սանդերսն ընտրապայքարի ընթացքում Ամերիկայի ժողովրդին անկեղծորեն խոստովանեց, որ «ԱՄՆ-ում իշխող տնտեսական ու քաղաքական համակարգը այնքան կոռումպացված է, որ հնարավոր չէ նախագահին փոխելով երկրի ցավոտ հարցերը կարգավորել: ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցելու իմ նպատակն այն է, որ օգնեմ ժողովրդին ներքևից ստեղծել ժողովրդական քաղաքական շարժում»: ԱՄՆ-ի քաղաքական բարեփոխականների մեջ նման անկեղծ մարդու շատ քիչ կարելի է հանդիպել: Սանդերսը բացահայտում է Ամերիկայի քաղաքականության իրականությունը․ «Մեր երկրի իսկական սպառնալիքը անտեսանելի…