Հանուն մարդկության արդարության ու համերաշխության, նշում ենք մի քանի վիճակագրական տվյալներ: Աշխարհի հարուստների 80 հոգու հարստությունը հավասար է աշխարհի աղքատների 50 տոկոսի ունեցվածքին, որոնց քանակը կազմում է երեք ու կես միլիարդ հոգու: Երկրագնդի բնակչության մեկ տոկոսի ձեռքում է կենտրոնացված աշխարհի հարստության 50 տոկոսը: Ուրիշ խոսքով, նրանց հարստությունը հասնում է 110 տրիլիոն դոլարի: Այսպիսի վիճակագրությունը ի՞նչպիսի ազդեցություն է թողնում հասարակությունների ու մարդկության վրա: Այս կապակցությամբ Եվրոպական մի քանի երկրներում ուսումնասիրություններ են կատարվել, որոնք եզրակացնում են, որ այս ահռելի մեծ քանակությամբ հարստության կենտրոնացումը փոքրաթիվ մարդկանց մոտ հանգեցնելու է տնտեսական, քաղաքական ու մշակութային աղետների, որովհետև օր ըստ օրե ավելանալու են աղքատների թիվը և…
Տարեկան 500 միլիոն եվրո, գուցե մեկ միլիարդ կամ ավելի, կորպորացիաների եւ նրանց կազմակերպությունների կողմից ծախսվում է Բեռլինում իրենց լոբբիստական գրասենյակները ֆինանսավորելու համար: Այնտեղից 6000 լոբբիստներ պարբերաբար ուղեվորվում են տարբեր տարածքներ՝ Բունդեսթագի պատգամավորների վրա ազդելու, իրենց տերերի քաղաքականությունն ու շահերը պաշտպանելու համար:Օլիգարխիան ամենուր՝ ցանկացած համակարգում, իր հնարքները գործի է դնում իր շահը պաշտպանելու համար: Գերմանիայի կառավարությունը, ինչպես նաև պատգամավորները քաջատեղյակ լինելով՝ լռում և քողարկում են ճշմարտությունը: Հասարակական նախաձեռնությունները 500 հազարից ավել ստորագրություն հավաքեցին, ստիպեցին Բունդեսթագին և կառավարությանը, որ գաղտնի լոբբիստների ու նրանց կողմից տրված կաշառքները ներկայացնեն հանրությանը:Նույնը կատարվում է նաև Հայաստանում, մի քիչ այլ կերպ կամ ավելի գռեհիկ: Պատգամավորները, նախարարները գույքի…
Ժողովրդի 2 տոկոսն է մտածում, 3 տոկոսը կարծում է, թէ մտածում է, իսկ 95 տոկոսը պատրաստ է մեռնել, բայց չմտածել: Ջորջ Բեռնարդ Շոու
Վենեսուելայի նոր օրենսդիր մարմինը կոչվում է «Հիմնադիր Խորհրդարան», որի պարտականությունն է վերաշարադրել երկրի Սահմանադրությունը, որտեղ ավելի շատ լիազորություններ է տրվելու իշխող սոցիալիստ կուսակցությանը: Իշխող կուսակցության համակիրները Ուգո Չավեսի նկարները ձեռքներին ունենալով՝ ուղեկցեցին 545 Հիմնադիր Խորհրդարանի նորընտիր անդամներին դեպի հիմնադիր խորհրդարան: Ըստ «Ռոյտերզ» լրատվամիջոցի, նրանք իրենց առաջին քայլը սկսեցին «Սոցիալիստական ուժերի համախմբման» լոզունգով: Երկրի նախագահ՝ Նիկոլաս Մադուրոյին ընտրեցին որպես այդ խորհրդարանի նախագահ: Նախկին արտգործնախարար՝ Դերսի Ռուդերիգոեզը ընտրվեց, որպես փոխնախագահ: Նա իր ելույթում հայտարարեց, որ «Այս հավաքում ոչ մի մարդկային հարաբերությունների ճգնաժամ գոյություն չունի: Այն, ինչ մենք ունենք՝ միայն սեր է երկրի հանդեպ ու նրանք, ովքեր աշխատում են ճգնաժամ ստեղծել՝ աջակողմյա ֆաշիստներ…
Բացի կապիտալիզմի մեծ ճգնաժամերից 1857, 1866, 1873, 1907 տարիներին և 1920 ու 1930 թվականների տասնամյակներում, համաշխարհային կապիտալիզմը պարբերաբար ճգնաժամեր է ունեցել, սակայն երբեք մշտական ճգնաժամ չի ունեցել: Մարքսը հենց սկզբից այն կարծիքին էր, որ մշտական ճգնաժամեր գոյություն չունեն: Չնայած անընդհատ կապիտալիզմի համար նոր ճգնաժամեր են առաջանում, սակայն կապիտալիստական համակարգը յուրաքանչյուր անգամ տարբեր մեխանիզմներով և հիմնականում իշխանությունների միջամտությամբ անց են կացնում այդ ճգնաժամերը՝ կապիտալի կենտրոնացումով ու խտությամբ առաջացնում են աճի շրջան ու տնտեսական առաջխաղացում են ստեղծում մի նոր փուլի համար: Կապիտալիզմի ներկայիս ճգնաժամը, որը առաջացել է համաշխարհայնացման ժամանակաշրջանում ու ընդգրկում է առևտրի, արդյունաբերության և ֆինանսական կապիտալը, հիմնականում արդյունք է վայրի և…
Ցը ԱՄՆ-ում»: Նրանք ձերբակալվել են իբրև թէ Իրանի դեմ սանկցիաները շրջանցելու պատրվակով: Նա պահանջել է որքան հնարավոր է շուտ ազատել բանտարված իրանցիներին: Նա նշեց, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ ու պահանջով նույնիսկ որոշ իրանցիներ ձերբակալվել են ԱՄՆ-ի դաշնակից տարբեր երկրներում: Միևնույն ժամանակ Սպիտակ Տունը նաև պահանջում է ազատել մի քանի Ամերիկայի քաղաքացիներին Իրանի բանտերից, որոնք ձերբակալվել են լրտեսության պատճառով
Այս անձնագիրը տրվում է դաեշականներին, որտեղ գրված է, որ այս անձնագրի տերը կարող է գնալ դրախտ և չի կարող ճամբորդել դեպի դժոխք: Այդ անձնագրում խրախուսվում է նաև ահաբեկչական գործողությունները:
ԱՄՆ-ի 15-րդ նախագահը դեմ էր ստրկատիրության հետ, սակայն քանի որ նա չեր կարողանում որևէ փոփոխություն առաջարկել ու արգելել ստրկատիրությունը իրենց սահմանադրությունում, ինքը իր գումարով ստրուկ էր գնում և գնելուց հետո ազատ էր արձակում նրանց: Ջեմզ Բուքանոն
Շվեդիայում քաղաքների աղբի միայն մեկ տոկոսն են վերացնում, մնացած 99 տոկոսը ամբողջովին վերաօգտագործվում է: Այդ պատճառով Շվեդիան համարվում է աշխարհի ամենաառաջին երկիրը աղբի վերաօգտագործման ուղղությամբ: Հարկավոր է մեր Քաղաքապետարանը ուսումնասիրի և շատ բաներ սովորի Շվեդիայի փորձից:
Վ. Պուտինը ի հարգանք ֆաշիստական Գերմանիայի հարձակման 76-րդ տարեդարձի առթիվ հարգանքի տուրք էր մատուցում հորդ անձրևի տակ:
Նախնադարյան շրջանում, հոգևորականները ժողովրդին վաճառում էին դրախտի հողատարածքները և անկիրթ ժողովուրդը որոշակի գումար մուծելով գնում էր դրախտի որոշակի տարածք: Մի խելացի մարդ շատ էր զայրացած ու նեղանում էր հոգևորականների այս վարքից, ամեն կերպ նա աշխատում էր դրա դեմն առնել, սակայն դա նրան չեր հաջողվում: Մի օր, մի միտք ծագեց նրա մոտ, գնաց եկեղեցի ու դրախտի տարածքներ վաճառող հոգևորականին ասաց, - դժոխքի գինը ի՞նչքան է, հոգևորականը զարմացավ ու ասաց, -դժո՞խքի, խելացի մարդը ասաց,- այո, դժոխքի գինը, հոգևորականը առանց մտածելու ասաց,- 3 ոսկի: Խելացի մարդը այդ գումարը մուծեց ու պահանջեց, որ ամբողջ դժոխքի տարածքի փաստաթուղթն էլ հանձնեն իրեն: Հոգևորականը մի թղթի վրա…