Հակառակ ՀԳՀԾ-ի մյուս կողմերի և նույնիսկ ԱՄՆ-ի որոշ պաշտոնատարների դրական դիրքորոշման, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընդունած թշնամական կողնորոշումը վկայում է, որ նա հոկտեմբերին հրապարակելիք զեկույցում չի հայտարարի միջուկային համաձայնության հանդեպ Իրանի հավատարմության մասին: ԻԻՀ արտգործնախարար Մեհամմեդ Ջավադ Զարիֆն ուրբաթ օրը «Ֆայնանշըլ Թայմզ» և «Գարդիան» օրաթերթերին տված հարցազրույցում ընդգծել է. «Եթե ՀԳՀԾ-ն ամերիկացիների կողմից չեղարկվի, ԻԻՀ-ն իրեն պարտավորված չի զգալու հավատարիմ մնալ միջուկային համաձայնությամբ հստակեցված սահմանափակություններին»: ԻԻՀ ԱԳ նախարարն ի դեպ Եվրոպային կոչ է արել ՀԳՀԾ-ն ԱՄՆ-ի կողմից ոչնչացվելու և Իրանի դեմ այդ երկրի շրջափակումների վերականգնման դեպքում դիմադրել այդ շրջափակումների գործադրմանը: Զարիֆը Եվրոպային զգուշացրել է, որ եթէ ՀԳՀԾ-ն ամերիկացիների կողմից չեղարկվի,…
Պայքարի մթնոլորտը Ֆրանսիայում անցյալ տարվա նման շիկացել է ու աշխատավոր դասակարգը հրապարակ է կանչվել: Բողոքի հիմնական դրդապատճառը աշխատողների օգտին գործող օրենքների ոտնահարումն է ներկայիս պետության ու Ֆրանսիայի կապիտալիստների միջոցով: Նախկինում այդ օրենքները հաստատվել էին աշխատողների ճնշման ներքո: Ֆրանսիայի նեոլիբերալ նորակազմ իշխանությունը սկսել է չեղյալ հայտարարել այն օրենքները, որոնք աշխատավոր դասակարգի միջոցով ձեռք են բերվել ժողովրդի քաղաքական ու տնտեսական բարորության համար: Աշխատավորները փողոց են դուրս եկել ոչ թէ հարձակողական դիրքերից, այլ եղած օրենքները պաշտպանելու նպատակով: Ֆրանսիայի նոր բուրժուական դասակարգը` և քաղաքագետները, և փիլիսոփաներն ու գաղափարախոսները այլևս չեն խոսում դասակարգերի հաշտության մասին, այլ իրենց հաղթած դասակարգ են համարում և իրենց թույլ են…
Հնդկաստանի «Քերալայ» նահանգի կոմունիստ պետական պաշտոնյաններն ու քաղաքագետները, բանավեճերում ցույց են տվել, որ կապիտալիզմը միակ ալտերնատիվը չէ մարդկային հասարկության համար: Քերալայ նահանգը տնտեսական, հասարական ու շատ բնագավառներում Հնդկաստանի առաջընթացող նահանգներից է: 35 տարի առաջ «Էլամկոլամ Մանակալ Սանկարան Նամբոթիրիփադ»-ը առաջին անգամ ոչ կոմունիստական աշխարհում դարձավ Քերալայ նահանգի նահանգապետը և ընտրվեց մի կոմունիստական պետություն: Այդ նահանգում Հնդկաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ ուժեղ շարժում գոյություն ուներ իմպերիալիզմի, կապիտալիզմի և նեղմտության ու Հնդկաստանի ռացիզմի դեմ: Այդտեղ Հնդկաստանի Կոմունիստական Կուսակցությունը կարողացավ մի պատմական և հաջող շարժումով Անգլիայի գաղութատիրությունից ազատվելուց հետո, առաջին անգամ, որ կատարվում էր նահանգային ընտրությունները, հաղթի և այդ նահանգի ղեկավարությունը իր ձեռքում վերցնի: Սակայն…
Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանի նախաձեռնությամբ վաղը Հայաստան կայցելի Միացյալ Նահանգների կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակություն: Պատվիրակության կազմում են կոնգրեսական Ֆրանք Փալոնը, ով դեռևս Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստան էր բերել ամերիկյան օգնություն, հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Աննա Էշուն, կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն, ում նախաձեռնությամբ օրեր առաջ ԱՄՆ-ի Կոնգրեսը որոշեց հավելյալ գումար հատկացնել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար: Հայաստան կայցելեն նաև Հավաիից ընտրված կոնգրեսական Թուլսի Գաբարդը և Վիսքոնսինը ներկայացնող կոնգրեսական Ջիմ Սենսենբրեները: «Սա երևի թե կոնգրեսականների ամենամեծ պատվիրակության այցն է անկախ ժողովրդավարական Հայաստան»,- «Ամերիկայի Ձայն»-ին ասել է կոնգրեսական Սփիր Կանչելյանը: Կոնգրեսականների հիմնական նպատակն է օգնել Հայաստանին ձերբազատվել երկրում դեռևս մնացած կոռուպցիայի…
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով օրեր առաջ ազատվել է Բաքվի բանտից, իր ՖԲ էջում գրառում է թողել: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը լքել է Ադրբեջանը` մեկնելով Իսրայել: Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակ»-ի մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով: «Ամաչում եմ խոստովանել, որ ադրբեջանական բանտում հայտնվելուց առաջ ես հավատում էի, թե ղարաբաղյան կոնֆլիկտը, որը շատ վիճելի հարց է, կլուծվի Ադրբեջանի ազգային սահմանները հարգելու միջոցով: Ինչ հիմարն էի ես: Ադրբեջանը դեռ 1988-ին է ահաբեկչություն իրականացրել հայերի նկատմամբ` Բաքվում, Սումգայիթում և Ղարաբաղում: Իմ մեղադրական…
Անցյալ երկուշաբթի, ԿԺԴՀ-ն կրակ է բացել Ճապոնիայի Հոկկիդո կղզու վրա Hwasong-12 միջանկյալ բալիստիկական հրթիռ: Հրթիռը վայրէջք է կատարել կղզուց դուրս գտնվող ջրերում: «Վտանգավոր եւ ապակայունացնող գործողությունները միայն մեծացնում են Հյուսիսային Կորեայի ռեժիմի մեկուսացումը տարածաշրջանում եւ աշխարհի բոլոր ազգերի շրջանում: Հոդվածն ամբողջությամբ ընթերցեք ստորև՝ անգլերեն լեզվով: Աղբյուրը՝ Counter Punch կայքը What the Media Isn’t Telling You About North Korea’s Missile Tests MIKE WHITNEY • SEPTEMBER 4, 2017 Here’s what the media isn’t telling you about North Korea’s recent missile tests. Last Monday, the DPRK fired a Hwasong-12 intermediate-range ballistic missile over Japan’s Hokkaido Island. The missile landed in the waters beyond…
«Սիիրայի աճը. Նոր ուղի գտնելը դեպի Հունաստանի արմատական ձախ կողմը». Հելենա Շեհենը խոսում է «Իրական լուրեր» ցանցում:
Սառը պատերազմի ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուսումնասիրություն էր կատարել` լուսնի վրա տոմական ռումբ գցելու վերաբերյալ, որպեսզի իր առավելությունը ապացուցի Սովետական Միության նկատմամբ: Պատկերացրեք ի՞նչ կպատահեր, եթե դա իրականանար:
«Շարղ» օրաթերթ, Թեհրան: Վերոհիշյալ վերնագրով Իրանի հայտնի «Շարղ»՝ (Արևելք) օրաթերթում վերջերս լույս է տեսել մի հարցազրույց, Թեհրանում Թուրքիայի դեսպանի հետ, որի կարևոր մասերը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Մոտ մեկ տարի առաջ տեղի ունեցավ Թուրքիայի պատմության ամենաարագ ռազմական հեղաշրջումը, որը 24 ժամ էլ չտևեց, սակայն դրա քաղաքական ու հասարակական ազդեցությունը քանի ժամ անց սկսվեց ու մինչև այժմ դեռ շարունակվում է: Դեռ ոչ ոգու պարզ չէ, թէ ով էր կազմակերպել այդ «հեղաշրջում»-ը: Սակայն պարզ է, որ Էրդողանը դա պատրվակ համարեց իր հակառակորդների վրա ճնշումներ գործադրելու համար: 140 հազար պետական աշխատողներ հեռացվել են աշխատանքից ու մոտ 50 հազար մարդ է ձերբակալվել: Դա առիթ…