(Հարկ է նշել, որ այս հիվանդանոցը Իրանի թոքային հիվանդությունների և տուբերկուլոզի բժշկական ու գիտական կարևոր կենտրոններից է և ներկայումս մեծ դերակատարություն ունի կորոնայով վարակված վատ վիճակ ունեցող հիվանդների բուժման գործում):Կորոնայով հիվանդների 80 տոկոսը սովորական մրսածության ախտանիշներով են լինում: Հաճախ նշանները այնքան թեթև են, որ ինքը՝ հիվանդը, անհրաժեշտություն չի զգում դիմել հիվանդանոց կամ բժշկական կենտրոններ: Մենք նման հիվանդներին խորհուրդ ենք տալիս, որ չգնան որևէ հիվանդանոց կամ բժշկական կենտրոն, որովհետև բժշկական կենտրոնները ներկայումս զբաղված են վատ վիճակի հիվանդներով: Եթե հիվանդը դիմում է հիվանդանոց թեթև հազով կամ ախտանիշով, ծանր հիվանդների ժամն է խլում և, բացի դա, գտնվելով վտանգավոր մթնոլորտում իր վարակվելու հավանականությունն է…
ԿՈՐՈՆԱՅՈՎ ՀԻՎԱՆԴԱՑԱԾ ԲԺՇԿԻ ՓՈՐՁԸ ԿՈՐՈՆԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄԻրանի բժշկական շաբաթաթերթի մարտի 19-ի համարում հրատարակվել է Սինա հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքի ղեկավար դոկտ. Հոսեյն Քերման Փուրի գրառումները կորոնայի դեմ իր անձնական պայքարի ընթացքի մասին, որը կարծում ենք հետաքրքիր կլինի կորոնայով վարակված բոլոր հիվանդների ու հայ բժիշկների համար: Դոկտ. Հոսեյն Քերման Փուրը բժշկական համակարգի առաջին մարդկանցից էր, որ կորոնայով հիվանդացավ: Նա հարցազրույց է տվել նաև Իրանի հայտնի «Շարղ» օրաթերթին, որը համառոտ ձևով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:Հարց- Ի՞նչպես եղավ, որ վարակվեցիք: Պատ.- Ես առավոտները գնում էի Իրանի Բժշկական արհմիության կազմակերպություն և ճաշից հետո Սինա հիվանդանոցի շտապօգնության բաժնում հերթապահում էի: Քանի որ Սինա հիվանդանոցը մեծ քանակությամբ…
Իրանի մետաբոլիզմի և էնդոկրինային մասնագետների (متخصصین غدد درون ریز) և Ռևմատոլոգիայի միությունը հրապարակել է մի հայտարարություն, ըստ որի խորհուրդ է տալիս կորոնավիրուսի դեմ ովքեր մինչ այժմ օգտվում էին ամսական մեկ անգամ վիտամին Դ3 50000 միավոր կապսուլա շարունակեն օգտվել: Իսկ եթե հնարավորություն ունեն առաջիկա երկու ամսում շաբաթը մեկ անգամ օգտվել, որպեսզի օրգանիզմի Վիտամին Դ3-ի չափը բավարար լինի Պետք է իմանալ, որ վիտամին դ ի չափից ավել օգտվելը երկար ժամանակով կարող է առաջացնել այդ Վիտամին ի թունավորում: Բայց մինչև կորոնավիրուսի հսկողությունը և հանգչումը, որը կարող է տևել օրինակ երկու ամիս, խորհուրդ ենք տալիս շաբաթական մեկ հատ Վիտամին Դ3 50000 միաորով կապսուլա օգտվել:
Ներկայացնում ենք իրանցի համաճարակաբան՝ էպիդեմիոլոգիստ՝ դոկտ. Սուրիի կարծիքը կորոնայի ճակատագրի ու վերջավորության մասին: Նոր կորոնա վիրուսը բժշկության համար չճանաչված երևույթ չէ, համաճարակները գալիս են ու գնում: Մարդը բիոլոգիական տեսակետից և բնական էությամբ ունի պաշտպանողական և կանխարգելիչ մեխանիզմներ հիվանդությունների, միկրոբների ու վիրուսների դիմաց: Երբ հասարակության մեջ առաջանում է համաճարակ, բոլորը աշխատում են դա նվազագույնի հասցնել: Վաղ անցյալում շատ համաճարակներ են եղել, երբ դեռ մարդկային հասարակությունը ոչ հիվանդանոց ուներ, ոչ դեղորայք և այլն: Սակայն ժամանակակից աշխարհը բոլոր այդ հնարավորություններն ունի ու ավելի լավ է կարողանում պայքարել ու անցկացնել այդ շրջանը: Նոր Կորոնա վիրուսը զարգացման ընթացք է կրում և համաճարակը առաջ գնացող է:…
Լիբանանից հետո Սիրիան դարձավ արաբական աշխարհի երկրորդ պետությունը, որը պառլամենտի մակարդակով ճանաչեց եւ դատապարտեց Հայոց Ցեղասպանությունը: Եվրոպայի Հայերի Համագումարը ողջունում է Սիրիայի հանրապետության պառլամենտի միաձայն որոշումը, որով ճանաչում եւ դատապարտում է Հայոց Ցեղասպանությունը: Հեռու չէ այն ժամանակը, երբ հերթականորեն ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու են արաբական աշխարհի մյուս պետությունները եւս, քանի, որ առաջին հերթին նրանք տեսնում եւ իրենց մաշկի վրա զգում են թուրքական նվաճողական, ցեղասպանական քաղաքականությունը բոլոր այն երկրների եւ ժողովուրդների նկատմամբ, որոնք ժամանակին տառապել են օսմանական դաժան կայսրության կրնկի տակ, իսկ այսօր ենթակա են Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության սպառնալիքներին: Թուրքիան իր ժխտողական քաղաքականությամբ եւ որդեգրած նեոօսմանական դոկտրինով ոչ միայն հեռանում է…
2020 թվականի հունվարի 28-ին Ամերիկայի նախագահ Դոնլադ Տրապմպը իբրև թե ներկայացրեց «Դարի Հաշտության» իր ծրագիրը, որը նախատեսում է խաղաղություն կնքել Իսրաելի ու Պաղեստինի միջև ու վերջ տալ երկար տարիների կոնֆլիկտին: Հետաքրքիր է, որ այս ծրագիրը պատրաստվում է միայն Ամերիկայի ու Իսրայելի կողմից ու բացակայում է հիմնական և գլխավոր կողմը՝ Պաղեստինցին: Ըստ Տրամպի՝ պետք է կյանքի կոչվի մի հանձնախումբ Ամերիկայի և Իսրաելի կողմից, որ որոշեն Իսրաելի ու Պաղեստինի սահմանները: Ըստ այդ նախատեսված ծրագրի՝ պաղեստինցիները կորցնելու են իրենց մայր հողը վերադառնալու շանսը: Բոլոր գրաված տարածքները կճանաչվեն որպես Իսրաելի պաշտոնական տարածք, իսկ Երուսաղեմը կդառնա Իսրայելի մայրաքաղաքը: Տրամպը խոստանում է, որ դրա դիմաց Պաղեստինին…
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը վճռականորեն տրամադրված է ակտիվ համագործակցության Ռուսաստանի Դաշնության նոր կառավարության հետ՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով գործընկերության հետագա ամրապնդման համար, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրման խորացման ուղղությամբ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք հարստացնել հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության օրակարգը և նոր ազդակ հաղորդել մեր բազմակողմ համագործակցությանը՝ հիմնված մեր երկրների…
Ավելի քան 250 միլիոն հնդկաստանցի բանվորներ, ուսուցիչներ, բանկերի աշխատողներ, հանքերի աշխատողներ, հաղորդակցության, շինարարության և այլ բնագավառի աշխատողներ բողոքի ցույցի են դուրս եկել պետության տնտեսական քաղաքականության ու պետական հիմարկների հանձման դեմ մասնավոր բաժնին: Հնդկաստանն իր այս քաղաքականության համար քննադատության էր արժանացել Հնդկաստանի կուսակցությունների մեծ մասի կողմից: Նարենդրամուդի իշխանությունը պնդում է, որ պետք է այս ռիակցիոն քաղաքականությունը իրականանա և արտասահմանյան մասնավոր կապիտալին իրավունք տրվի կապիտալ ներդրում կատարի երկրում: Բանվորական արհմիությունների մեծ մասը հայտարարել են, որ պետությունը պետք է բոլոր բանվորների առողջապահական ու հասարակական անվտանգությունը ապահովագրի և աշխատավարձը երկու անգամ բարձրացնի՝ համեմատած ներկայումս առաջարկվող աշխատավարձի չափսի, որպեսզի նկատի ունենալով ներկայիս գնաճը, բանվորները կարողանան…
Ֆրանսիական «Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիա» (CGT) արհմիության ղեկավար Ֆիլիպ Մարտինեզը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ամանորյա ուղերձում չի գտել կենսաթոշակային բարեփոխմանը առնչվող հարցերի պատասխանը եւ երկրի քաղաքացիներին կոչ է արել էլ ավելի զանգվածային գործադուլների։ Այդ մասին նա հայտարարել է BFM հեռուստաալիքի եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Այդպես երկրի բնակիչները պետք է ավելի հզոր «տագնապի ազդանշան» տան նախագահին եւ նրան հայտնեն, որ երկրում կան չլուծված հարցեր, նշել է նա։ Միաժամանակ, լրագրողի այն հարցին, թե ցանկանում է նա արդյոք ֆրանսիացիներին զրկել տեղափոխվելու իրավունքից եւ խանգարել աշխատավայր հասնել, երբ խոսում է երկրի բոլոր ութ նավթավերամշակման գործարանների փակման մասին, CGT-ի առաջնորդը պատասխանել է, որ…
2019 թվականի դեկտեմբերի 13,14 և 15-ին, Իսպանիայի Մալագա շրջանի «Բենալ Մադնա» փոքր քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի Ձախ Կուսակցության 6-րդ համագումարը: Համագումարին մասնակցում էին 400 ներկայացուցիչներ և մոտ 20 դիտորդ և հյուրեր: Այս համագումարը կազմվեց ընդհանուր 40 Եվրոպական ու միջազգային ձախ կուսակցությունների մասնակցությամբ: Համագումարի կարգախոսն էր՝ «Եվրոպայի փրկությունը միայն ձախի հզորացման մեջ է»: Համագումարը կենտրոնացել էր Եվրոպայի աջ պոպուլիզմի դեմ պայքարի հարցի շուրջ: Համագումարը իր մտահոգությունը հայտնեց Եվրոպայում պոպուլիստական կուսակցությունների աճի կապակցությամբ: Նրանք կարևորեցին նաև Եվրոպական 27 ձախ կուսակցությունների ընդհանուր պայքարը աջերի և նեոլիբերալիզմի դեմ և ձախ կուսակցությունների իսկական տեղը գտնելու Եվրոպայում: Նրանք խորհրդակցեցին թե ինչպես հնարավոր է յուրաքանչյուրը ըստ իր…
Վերջին օրերին Ֆրանսիայի մոտ 110 քաղաքներում, հարյուր հազարավոր ֆրանսիացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել իշխանության դեմ: Նրանք պահանջում էին, որ Էմանուել Մակրոնի իշխանությունը ետ վերցնի թոշակառուների կենսաթոշակների սահմանափակ ու վերանայված օրինագիծը: Այս ցույցը կազմակերպվել էր Աշխատանքի ֆրանսիական ժողովրդավարական կոնֆեդերացիայի և Ֆրանսիայի բոլոր արհմիությունների կողմից: Ցույցերին մասնակցում էին ավելի քան 350000 աշխատավորներ միայն Փարիզում, իսկ ցուցարարների թիվն ամբողջ Ֆրանսիայում մոտ 1 միլիոն 800 հազար է կազմել: Ըստ «Ռոյթեր» լրատվամիջոցի բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև: Կոնֆեդերացիան հանձն է առել Ֆրանսիայի մեծ մասի հոսանքի անջատման բողոքի ակցիան: Այս ցույցերին, որոնք սկսել են դեկտեմբերի 5-ից, մասնակցում են բանվորական արհմիությունները, իշխանության ընդիմադիր կուսակցությունները,…