2021 Թվականի, հուլիսի 1-ին, հինգշաբթի օրը, ավելի քան 70000 հոգու մասնակցությամբ, պատմական «Թիան Անմեն» հրապարակում, Չինստանը տոնեց Չինաստանի Կոմունիստական Կուսակցության հիմնադրման 100 ամյակը: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղար Սի Ցզինպինգը իր ելույթում անդրադարձավ Կոմունիստական Կուսակցության ձեռքբերումներին: Նա շեշտեց, որ Չինաստանը մուտք է գործել պատմական մի անվերադարձելի առաջխաղացման ընթացքի մեջ: Ժողովրդի ձեռքերում տատանվում էին կուսակցության կարմիր գույն դրոշակները: Առաջին քարտուղարը անդրադարձավ «Նոր Աշխարհին», որը ձևավորվում է Չինաստանի ժողովրդի միջոցով: Հայ Ձախ Ֆորումը ջերմորեն շնորհավորում և ողջունում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակը և ցանկանում է Չինաստանի կոմունիստներին նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ Չինաստանի ժողովրդի կենսամակարդակը էլ…
https://www.youtube.com/channel/UCAulop3vJEQFKIQ34kpslCA
https://www.youtube.com/channel/UCAulop3vJEQFKIQ34kpslCA
https://www.youtube.com/channel/UCAulop3vJEQFKIQ34kpslCA
ՉԱՎԵՐԶԸ ԵՎ ԿՈՄՈՒՆԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅՈՒՄ (Մաս 2) Հեղինակ Ջան Բելամի ՖաստերԹարգմանությունը՝ Դոկտ. Ռուբիկ ՍարդարյանիՉնայած առաջին կոմունան գրանցվեց 2012 թվականին, սակայն դրա առաջ խաղացման ընթացքը շատ դանդաղ էր ու չէր համապատասխանում հեղափոխության զարգացման հետ: Առանց կոմունայի հնարավոր չի լինի կոմունային պետություն ստեղծել: Չավերզը քննադատություն էր հնչեցնում նախագահի տեղակալ Նիկոլաս Մադորոյին ու ասում էր. «Որտե՞ղ է կոմունան, ես այս պարտականությունը քեզ եմ հանձնարարել, այնպես ինչպես իմ կյանքը քեզ եմ հանձնում: Գոյություն ունի կոմունային տնտեսություն և օրենքներ: Ուրեմն ինչպես ենք կարող դա իրագործել»: Չավերզը հայտարարում էր, որ ժողովրդական կոմունաները նախկինում ձևավորվել են և հարկավոր է կոմունաների օրենքները ուսումնասիրենք: Ես վստահ եմ ժողովրդի մեծ…
Այս 60 աղքատ երկրների համար նախքան հունիսի վերջը ըստ համաշխարհային ծրագրերի որևէ վակցինա չի նախատեսվել: Ըստ «Կովաքսի» միջազգային ծրագրի նախատեսված էր, որ յուրաքանչյուր օր 25 հազար դոզ վակցինա ուղարկել անկարող երկրների համար, որոնք հնարավորություն չունեն այն գնելու, սակայն այս ծրագիրը քանի օր առաջ դադարեցվեց: Ըստ «Եվրոնիուզի» և «Եունիսեֆի» տվյալների անցյալ երկու շաբաթվա ընթացքում 92 երկրների համար «Կովաքսը» երկու միլիոնից ավելի քիչ վակցինա է ուղարկել այդ երկրների համար: Առողջապահության Համաշխարհային Կզմակերպության պատասխանատուները և շատ այլ մարդասիրական կազմակերպություններ բողոքում են այս անարդարության դեմ: ՀԱԿ նախագահ Թեդրոս Ադհանոմը հայտնել է, որ «հարուստ երկրներում յուրաքանչյուր չորս հոգուց մեկ հոգին կորոնավիրուսի դեմ վակցինա է ստացել,…
Դժվար տարի ենք ունեցել ու դժվարանում ենք Մայիսի 1-ը շուքով նշել, շնորհավորել կամ ուրախանալ: Այս տարի աշխատավորները և աշխատավարձ ստացողները այնպիսի պայմաներում են հայտնվել իրենց համերաշխության օրը՝ Մայիսի 1-ը նշելու, երբ միջազգային մասշտաբով մի կողմից համաճարակը խլել է հարյուր հազարավոր աշխատողների կյանքը ու դեռ խլում է և մյուս կողմից հայ աշխատավորները ունեցել են ծանր կորուստներ պատերազմի ընթացքում:Աշխատավորները այսօր այնպիսի մի աշխարհում են տոնում իրենց տոնը, ուր կապիտալիստական համակարգում առաջացած կառուցվածքային ճգնաժամը դեռևս ավելացնում է աղքատների և գործազուրկների թիվը բանվորական ճամբարում: Միայն արդար սոցիալիստական համակարգում հնարավոր կլինի պահպանել աշխատավարձ ստացողների ու բանվոր դասակարգի տնտեսական շահերն ու հաստատել ժողովրդի իշխանություն:Այսօր Հայաստանում աշխատավորները…
Հայ Ձախ Ֆորումը ողջունում է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բայդենի Հայոց Ցեղասպանության ճանաչումը, նա՝ հակառակ նախկին նախագահների, խիզախություն ունեցավ օգտագործել ցեղասպանություն բառը և դրանով իսկ ճիշտ բնորոշել 106 տարի առաջ Թուրքիայի կողմից հայերի դեմ կազմակերպված ոճրագործությունը։ Դժբախտաբար Թուրքիայի իշխանությունը դեռ շարունակում է պահպանել իր ցեղսպան լինելու միտումները և դրա վառ օրինակն էր Արցախի դեմ վերջերս սանձազերծած պատերազմը, այն վայրենական արարքները իրենց Թուրքիայի գլխավորությամբ և թուրք, իսլամիստ ջհադիստ վարձկալների ու իրենց եղբայր ադրբեջանցիների (մեծ մասամբ զինվորակաների) կողմից։ Թրքական այդ ուժերի մոտ խորը ատելություն է ձևավորել հայ ժողովրդի հանդեպ, որի վառ ապացույցն էր 1915-ին իրագործած հայոց ցեղասպանությունը։ Նման մոտեցումները բխում են Թուրքիայի պանթուրքիստական…
https://www.youtube.com/channel/UCAulop3vJEQFKIQ34kpslCA
Թուրքիայի ոստիկանության նախկին երեք բարձրաստիճան սպաները ցմահ ազատազրկման են դատապարտվել 2007-ի հունվարին «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար՝ հաղորդում է Anadolu գործակալությունը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Դինքի սպանության մեջ ներգրավված է ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը, որը Թուրքիայում կոչվում է FETO և համարվում է ահաբեկչական: Հեռակա կարգով մեղադրանքներ են ներկայացվել նաև Գյուլենի դեմ, որն ապրում է ԱՄՆ-ում: Ստամբուլի դատարանը Դինքի սպանությունը նախապատրաստելու համար մեղավոր է ճանաչել և ցմահ ազատազրկման է դատապարտել Թուրքիայի Տրապիզոն նահանգի անվտանգության ծառայության, Ստամբուլի ոստիկանության հետախուզական վարչության և Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզական վարչության նախկին ղեկավարներին: Տրապիզոնի նահանգի ժանդարմերիայի նախկին պետն էլ դատապարտվել է 28 տարվա ազատազրկման,…
Թուրքիայի ՊՆ-ը մարտի 19-ին հայտարարեց, որ Սիրիայի տարածքից հրթիռային հարձակման է ենթարկվել Քիլիս նահանգը. «Սիրիայից արձակված հրթիռները ընկել են Քիլիս նահանգի անապատային տարածքում։ Զոհեր չկան, վնասներ չեն պատճառվել»,- գրում է այդ երկրի ՊՆ-ն` Twitter-ի պաշտոնական էջում։ Ինչպես նշվում է` թուրքական կողմը պատասխան հարվածներ է հասցրել։ *** Մարտի 18-ին ավարտվեցին Ադրբեջանի ԶՈՒ զորավարժությունները, ներգրավված էին մինչեւ 10 հազար զինծառայողներ, շուրջ 100 միավոր տանկ եւ այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչեւ 200 հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի եւ ականանետերի ռեակտիվ համակարգեր, մինչեւ 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաեւ տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր։ *** «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» ընկերության (TAI) տնօրեն Թեմել Քոթիլը հայտարարել է,…