Արգենտինայի Հայկական հաստատությունների հաղորդագրությունը Լիբանան կը գտնուի տնտեսական և ֆինանսական խոր տագնապի մը մէջ, և այդ կացութիւնը իր խոր ժխտական ազդեցութիւնը ունի տեղւոյն հայ համայնքին վրայ: Ոչ իսկ քաղաքացիական պատերազմի տարիներուն (1975 – 1990) համայնքային հաստատութիւնները գտնուած են իրենց դռները փակելու ստիպումի սպառնալիքին դէմ յանդիման: Պսակաձև ժահրի համավարակի պայմաններուն մէջ, համայնքը շատ արագ կազմակերպեցուեցաւ հայկական թաղամասերու բժշկական, պարէնային և այլ ամէն ձևի օժանդակութիւն հասցնելու համար: Համայնքի քաղաքական և կրօնական ղեկավարութիւնը դիմած է Սփիւռքին՝ խնդրելով օժանդակութիւն դիմակայելու համար օրհասական այս կացութիւնը:Անցեալ 10 և 11 յունիսին, համայնքը թիրախ եղաւ նոր և շատ լուրջ սպառնալիքի մը: Հայազգի հաղորդավար լրագրող Նշան Տէր Յարութիւնեան, «Ալ-Ժատիտ»…

Դատապարտում ենք ռասիզմը Ամերիկայում

Դարերից մնացած և դեռ գույություն ունեցող ստրկատիրության և ռասայական խտրականության մշակույթի առկայությունը Միացյալ Նահանգների քաղաքական, դատաիրավական, տնտեսական, առողջապահահական և այլ հասարակական ոլորտների համակարգերում բացահայտվում է: Խտրականություն, որ ցուցաբերվում է աֆրոամերիկացիների նկատմամբ հատկապես 60-ական թվականներից և Մարթին Լութեր Քինգի սպանությունից հետո: Սա առաջացրեց սևամորթ և այլ փոքրամասնությունների դժգոհությունը, որը գնալով օրըստօրե ավելանում է: Ռասիզմի դեմ ցույցերը տեղի են ունենում Ամերիկայի ավելի քան 40 քաղաքներում: Աշխարհի առաջադեմ ու ձախ ուժերը դատապարտում են Ամերիկայի խտրական կեցվածքը: Ամերիկայի ժողովրդի բողոքը տարբեր հարցերի շուրջ բռնի ճնշման է ենթարկվում ոստիկանության կողմից: Ոստիկանությունը սևամորթների և այլ էմիգրանտների հանդեպ խտրականությամբ է վերաբերվում և ավելի կոպիտ ու ոչ մարդկային…
ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս Նարեկ Մկրտչյանը զրուցել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի լեզվաբանության պրոֆեսոր Նոամ Չոմսկիի հետ Հարցազրույցը անցկացվել է էլփոստի նամակագրությամբ՝ 2020 թ. մայիսի 23 –ին։ – Պրոֆեսոր Չոմսկի, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք հարցազրույցին՝ քննարկելու գլոբալ քաղաքականությանը և մարդկությանը պատուհասած կորոնավիրուսի մարտահրավերները։ Կցանկանայի խոսել համավարակի ընթացքում նեոլիբերալիզմի «ռեպրեզենտացիայի» շուրջ, որը նոր քննարկումներ է հարուցել նեոլիբերալիզմի էության հարցում, և անգամ կարծիք կա, որ COVID 19-ը մեզ տանում է դեպի նեոլիբերալ ազդեցության ավարտը։ Արդյոք հանրային վստահություն վայելող կառավարությունը երաշխի՞ք է՝ խուսափելու այն բանի ազդեցությունից, ինչը դուք «նեոլիբերալ մուրճ» եք անվանում։ Այլ կերպ՝ կարո՞ղ է լինել վատթարագույն նեոլիբերալ սցենար այն…

ինչպիսին կլինի հետկորոնավիրուսային աշխարհը

Կորոնավիրուսի տված դասը, վարչապետն ու Մոսկվան. ինչպես է պարտավոր մտածել Հայաստանի նախագահը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում խոսել է կորոնավիրուսի մարտահրավերների, նախագահի ինստիտուտի, Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության և այլ կարևոր հարցերի մասին։ Պարո՛ն Նախագահ, թույլ տվեք սկսել ամենացավոտ հարցից՝ կորոնավիրուսի համավարակից։ Ի՞նչ եք մտածում աշխարհում տիրող արտակարգ իրավիճակի մասին։ Ինչպե՞ս կարող է այն անդրադառնալ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների վրա։ –Այս իրավիճակի յուրահատկությունը ոչ թե հենց վիրուսի բնույթն է, այլ պայմանները, որոնցում այն զարգանում է։ Աշխարհը շատ ավելի շարժուն է դարձել, անկանխատեսելի, վիրտուալ, փոփոխություններ են տեղի ունենում մարդու կենսագործունեության բոլոր ոլորտներում՝ քաղաքականությունից մինչև սովորական մարդկային հարաբերություններ։ Կորոնավիրուսը,…
Նաիրի Հոխիկյան Վերջին տարիներին թուրքական հասարակության մեջ հեղինակություն վայելող շատ անհատներ բարձրաձայնում են ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև Թուրքիայում իրենց ազգային ինքնությունը թաքցնող հայերի մասին։ Թուրք գրող Քեմալ Յալչընի հետ ծանոթացա Արևմտյան Հայաստան հերթական այցերից մեկի ժամանակ։ Ընդհանուր ծանոթներից մեկն ասաց, որ Յալչընը տևական ժամանակ եղել է մոլի ազգայնական, սակայն մի հայուհու մղումով ուսումնասիրել է Թուրքիայի արևելյան շրջանների (Արևմտյան Հայաստանի) իրականությունը՝ բացահայտելով այնտեղ մեծ թվով ծպտյալ հայերի։ «Ես չմոռցերիմ հայերեն, կխոսամ». Սասունի հայերն ու նրանց ամուսնության չգրված օրենքները Քեմալին հրավիրեցի Երևան՝ միասին բարձրանալու Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Օրեր անց` մի փունջ ծաղիկ ձեռքներիս, մոտենում էինք անմար կրակին և որքան առաջ էինք գնում,…
Կորոնայի ճգնաժամի հետևանքով մարդկությանը նոր գաղափարախոսություն կամ աշխարհայացք ու նոր կյանք է պետք (Մաս 1) Կորոնայի ճգնաժամի ազդեցության ու հետագա արդյունքների մասին տարբեր գաղափարներ ու տեսակետներ են արտահայտվում տարբեր բնագավառի մարդիկ: Որոշները լավատեսությամբ են դիտում այդ հարցը և որոշները վատատեսությամբ: Բազմաթիվ ու բազմաբնույթ տեսակետների առկայությունը բնական մի երևույթ է: Բոլորը աշխատում են ներկայացնել կորոնայի ճգնաժամի հեռանկարները: Այդ տեսակետների ճիշտ կամ սխալ լինելը ժամանակը և ապագան ցույց կտա: Կորոնայի ճգնաժամի հատկություններից են՝1-Կորոնավիրուսի ճգնաժամը այլևս միայն առողջապահության երևույթ չէ, այլ քաղաքական, տնտեսական ու հասարակական: Կովիդ-19-ը ցույց տվեց մարդկային հասարակության թերություններն ու խնդիրները: Ապագայում աշխարհի պատմությունը երկու մասի է բաժանվելու նախքան կորոնան և…
Վենեզուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դատապարտեց Տրամպի և նրա արտգործնախարար Մայք Պոմպեոի կազմակերպված հեղաշրջման փորձը իրենց երկրում: Ամերիկան մի խումբ գործակալների, որտեղ կային նաև ամերիկացիներ Ամերիկայի անվտանգության կազմակերպությունից, Կոլոմբիայի սահմանից անցնելով Վենեզուելա մտադիր էին պետական հեղաշրջում իրականացնել և սպանել երկրի նախագահ Մադորոյին: Վենեզուելայի ժողովրդական բանակը չեզոքացրեց ու ձերբակալեցեց բոլոր այդ գործակալներին: Վենեզուելան պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ: Պետք է հիշեցնենք, որ անգամներ Ամերիկան ու իր գործակալները հեղաշրջման փորձեր են կատարել Վենեզուելայի դեմ ու դեռ կրկին կփորձեն, որովհետև նրանց դյուր չի գալիս իրենց հարևանությամբ տեսնել նրանց կամքից անկախ ու ինքնիշխան մի պետություն: Սակայն քանի դեռ Վենեզուելայի իշխանությունը վայելում է ժողովրդի մեծամասնության ու…
Իրանի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի դեմ պայքարի նոր ձևաչափի մասին՝ նրանք քաղաքները բաժանելու են երեք տարբեր գույների: Գույները բնորոշելու են առավել շատ և քիչ վտանգված քաղաքները: Այս մասին է զրույցը իրանահայ բժիշկ Ռուբիկ Սարդարյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
Աշխատանքը մեր իրականության մեջ առկա խնդիրների լուծման միակ գործիքն է․ վարչապետի ուղերձը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առիթով, որում, մասնավորապես, ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։ Աշխատանքը մեր իրականության մեջ առկա խնդիրների լուծման միակ գործիքն է, և մարդկային ու ազգային արժանապատվության տրամաբանությամբ, մեր առաջ ծառացած բոլոր հարցերը պետք է լուծենք մեր աշխատանքով: Աշխատանքը նաև մարդկանց համագործակցության ամենաստեղծարար հարթակն է, և այդ համագործակցության շնորհիվ է ստեղծվել ժամանակակից քաղաքակրթությունը: Եվ ուրեմն, աշխատանքի կարևորագույն էությունը ոչ միայն առկա հնարավորություններից օգտվելն է, այլև ուրիշների համար հնարավորություն ստեղծելը: Իմ ցանկությունն է, որ բոլորս հենց այսպես…
Մայիսի մեկը եղել է և կլինի աշխատավոր դասակարգի միասնական, համախմբման պայքարի օր՝ հանուն բարեկեցիկ մարդկային կյանքի:Աշխարհի բոլոր ժողովրդները ականատես են կապիտալիստական համակարգի կառուցվածքային ճգնաժամի, իսկ կորոնավիրուսը էլ ավելի ընդգծեց այն: Մարդիկ պարզորեն հասկացան, որ չի կարելի ամեն ինչը զոհել հանուն շուկայի և շահույթի: Անմարդկային և անարդար է շուկայական հարաբերությունների համակարգի թելադրումը ժողովրդին: Ժողովուրդը աստիճանաբար գիտակցում է, որ հասարակության պահանջները չեն բավարարվի շուկայական հարաբերություններով: Աշխարհը տեսնում է, որ ճգնաժամի ժամանակ նեոլիբերալ քաղաքականությունը անարդյունավետ է և պետական ապարատների փոքրացումը որևէ դրական ազդեցություն չի թողնում հասարակության կյանքի մակարդակի բարձրացման վրա և բոլոր ասպարեզները աղետալի վիճակի է հասցնում և որի ականատեսն պիտի դեռ լինենք:…