Թուրքիան, շարունակելով ծաւալապաշտական իր ծրագիրները, իր տիրապետութեան ներքեւ եղող Հալէպի հիւսիս-արեւմուտքը գտնուող ԱՖՐԻՆ շրջանէն, ամիսներ առաջ դէպի Լիպիա ահաբեկիչներ առաքելու համար, արձանագրութեան երեք գրասենեակներ բացաւ։ Սակայն երբ կասեցուեցաւ դէպի Լիպիա ահաբեկիչներ ղրկելու հոսքը, նոյն այդ գրասենեակները գործեցին այլ նպատակով։Զահեր Թահան (Փորձագետ, լրագրող) - «Աֆրինի մէջ Թուրքիոյ ամբողջական հովանաւորութեամբ եւ հսկողութեամբ գործող գրասենեակները կը ծառայէին ահաբեկիչները Լիպիա ղրկելու նպատակին, սակայն այդ ուղղուածութիւնը դադրելէ ետք, անոնք սկսան գործել ցանկագրելու համար Արցախի դէմ կռուելու նպատակով դէպի Ատրպէյճան մեկնեկու ցանկութիւն յայտնողներու անունները»։Արցախի դէմ կռուելու համար Ատրպէյճան ղրկուած ահաբեկիչները նոյն այն խմբաւորումներէն են, որոնք տակաւին քանի մը տարի առաջ Հալէպի մէջ հայաշատ թաղամասերը կը ռմբակոծէին։Զահեր…
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը. ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպանի հոդվածը
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպան Ֆան Յուն հանդես է եկել հոդվածով, որում անդրադարձել է հայ չինական հարաբերություններին՝ ընդգծելով համագործակցությունը խորացնելու, երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացելու մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանի հոդվածը. «Սիրելի ընթերցողներ և ընկերներ, նոյեմբերի 20-ին ես իմ հավատարմագրերը հանձնեցի նախագահ Սարգսյանին և դարձա Հայաստանում Չինաստանի ութերորդ դեսպանը: Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ «Հանրապետություն» թերթի միջոցով դիմել տարբեր ոլորտների և հասարակության շերտերի ընկերներին։ 2020 թվականը ոչ սովորական տարի է մարդկության պատմության մեջ: Կորոնավիրուսը տարածվում է ամբողջ աշխարհում՝ սպառնալով մարդկանց կյանքին ու առողջությանը աշխարհի բոլոր երկրներում: Համաշխարհային տնտեսությունն…
Չինաստանը լրջորեն է վերաբերվում ռшզմшկшն անօդաչու թռչող սարքերի բիզնեսի ընդլայնմանը: Որպես դրա ապացույց ՝ Չինաստանի ավիացիոն արդյունաբերության կորպորացիան մեծ պատվեր է ստացել նոր տեխնիկական հզորությամբ «Wing Loong II» անօդաչու թռչող սարքերի մատակարարման համար: Ըստ մասնագետների Չինական նոր «Wing Loong II» անօդաչու թռչող սարքը գերճշգրիտ հшրվшծnվ գերազանցում է Թուրքական անօդաչուներին և այն ավելի մատչելի է: «UAV Wing Loong II»-ը համարվում է չինական ռшզմшկшն արդյունաբերության ամենաառաջատար արտադրանքներից մեկը: Արտաքուստ այն շատ նման է ամերիկյան «MQ-9 Reaper»- ին: Անօդաչուի թռիչքի տևողությունը 33 ժամ է: Առավելագույն բարձրությունը մոտ 10.000 մետր , իսկ արագությունը ՝ 370 կմ / ժ: «UAV Wing Loong II»-ը առանձնահաուկ է…
jpost.com Israel has lined up with Turkey, terrorists and Syrian mercenaries in backing Azerbaijan in the current conflict with Armenia, and will eventually suffer the consequence of that unholy alliance, Armenian Prime Minister Nikol Pashinyan told The Jerusalem Post in an exclusive interview on Monday. Pashinyan, speaking from Yerevan through an interpreter via Zoom, blasted Jerusalem for arming Azerbaijan, which he said is intent on “carrying out genocide against Armenians in Nagorno-Karabakh.” Azerbaijan and Armenia are in the sixth week of fighting over the disputed region, with estimates of the fatalities on both sides ranging from 1,500 to 5,000. While…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսրայելի իշխանություններին առաջարկել է մարդասիրական օգնություն տրամադրել ոչ թե Երեւանին, այլ Լեռնային Ղարաբաղում կռվող վարձկաններին, որոնց զինում է հրեական պետությունը: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ ՀՀ վարչապետն ասել է The Jerusalem Post-ին տված հարցազրույցում։ «Հումանիտար օգնություն վարձկաններին զենք վաճառող երկրի՞ց, որն օգտագործվում է քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածելու համար: Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին` որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն », – ասել է Փաշինյանը։ Ավելի վաղ Իսրայելի նախագահ Ռյուվեն Ռիվլին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հայտնել էր, որ Իսրայելը պատրաստ է Հայաստանին հումանիտար օգնություն տրամադրել։ Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր…
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի և Ադրբեջանի պարագայում գործ ունենք ցեղասպան պետությունների հետ: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ այսօր պանթյուրքիստական ծրագրի շարունակությունն են փորձում ապահովել: «Թուրքիայի պարագայում, ինչպես գիտենք, 1915 թվականի հայոց ցեղասպանության իրագործումն է, այնուհետև մշակութային եղեռնը: 2014 թվականի մարտին նույն ահաբեկչական խմբավորումների միջոցով իր տարածքից հարձակում գործեց հայաբնակ Քեսաբի վրա: Դա շատ խոսուն փաստ է՝ ապացուցելով, որ Թուրքիան ահաբեկիչների հետ մշտապես գործակցող պետություն է՝ նրանց ուղղորդելով հայ բնակչության դեմ: Այսօր էլ նույն ահաբեկիչներին տեղափոխում է Ադրբեջան՝ Արցախի դեմ…
Իրանը հատուկ նշանակության ուժեր և ռազմական տեխնիկա է ուղարկում ԼՂ-ի, ինչպես նաև Նախիջևանի հետ սահման
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի հեղափոխության կորպուսը Մազանդարանի և Գիլյանի շրջանների հատուկ նշանակության ուժերն ու ռազմական տեխնիկա է ուղարկում Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Նախիջևանի հետ սահման։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական Azariha տելեգրամ ալիքը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Իրանի հեղափոխության կորպուսի ներկայացուցիչը, նշելով, որ Թեհրանը դա անում է երկրի հյուսիս-արեւմտյան սահմանների երկայնքով օտարերկրյա ներկայությունից երկրի ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար: «Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական սահմանների ոչ մի փոփոխություն չի հանդուրժի»,- ասել է Իրանի ներկայացուցիչը։ Ավելի վաղ, իրանական բաց աղբյուրները տեսանյութեր են հրապարակել Խոդաֆարինի և Ջոլֆայի շրջաններում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից զորքի և զինտեխնիկայի…
«Այս պատերազմը, որը սանձազերծվել է Թուրքիայի կողմից, նախապատրաստվել է շատ վաղուց։ Այս պատերազմը կազմակերպվել է հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց անմիջապես հետո»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց 2-րդ գումարման ԱԺ պատգամավոր, 2000-2003 թվականին ՌԴ կառավարությունում ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը։ «Ծրագիրը կոչվում է «Գլադիո»։ 1980 թվականին Թուրքիայի միջոցով այս ծրագիրը մշակվել է, որի իրականացման կառույցը կոչվում էր СТК՝ հակապարտիզանական ուժերի շտաբ, որի մեջ մտնում են նաև ահաբեկչական խմբավորումներ։ Այդ ծրագրով նախատեսվում էր 3 էտապով Թուրքիայի միջոցով իրականացնել մի լուրջ գաղտնի ծրագիր, որը կոչվում է «խորացված պետություն»։ Առաջին էտապով Թուրքիան մինչև 2010 թվականը պետք է պարզապես տնտեսապես հզորանար, իսկ երկրորդ էտապով՝ 2010-2020…
Ռազմական հակամարտությունների հետաքննությամբ զբաղվող Conflict Intelligence Team-ը հաստատել է Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկանների օգտագործումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», Conflict Intelligence Team-ը հետաքննական հոդված է հրապարակել և հերքել պաշտոնական Բաքվի և Անկարայի հայտարարությունները, թե, իբր, ԼՂ հակամարտության գոտում վարձկաններ չեն օգտագործվում։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հենց սկզբից հաղորդագրություններ էին ստացվում Ադրբեջանի կողմից մարտերում սիրիացի վարձկանների մասնակցության մասին։ Ադրբեջանական կողմը պաշտոնապես հերքել է վարձկանների ներկայությունը հակամարտության գոտում։ Օրինակ, այդ տեղեկությունը հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «France 24»-ին տված հարցազրույցում, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ խորհրդարանում ունեցած իր ելույթում։ Սակայն այդ մասին գրում էին ոչ միայն հայամետ…
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր՝ հոկտեմբերի 19-ին, փակ խորհրդակցություններ կանցկացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական առաքելության մամուլի քարտուղար Ֆյոդոր Ստրժիժովսկին: